Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,
Առնական է կոպիտ, բայց միևնույն պահին
Պայծառ է նա որպես մշտաբորբոք փարոս,
Վառված հրով անշեջ դարերում հին
ԵՎ վարպետներ, խոնարհ ու հանճարեղ,
Հղկել են այն դարեր, որպես մարմար
ԵՎ փայլել է նա մերթ, ինչպես բյուրեղ,
Մերթ կոպտացել, ինչպես լեռնյին քար:
Բայց միշտ պահել է նա իր կենդանի ոգին,-
ԵՎ եթե մենք այսօր կոտրատում ենք այն մերթ
Այդ նրանից է, որ ուզուն ենք մեր
Նոր խոհերի վրա ժանգ չչոքի
Այդ նրանից է որ մեր այսօրվա ոգուն
Այլևս չի կարող լինել պատյան,
Ոչ Տերյանի բարբառը նվագան,
Ոչ Նարեկի մրմունջը մագաղաթյա
ԵՎ ոչ անգամ Լոռու պայծառ երգիչ
Թումանյանի բարբառը գեղջական,-
Բայց նա կգա- լեզուն այս երկաթյա մերքի
ԵՎ խոհերի այս խոր ու երկրակամ...