Ուզում էին Հայոց Պատրիարքի՞ն սպանել
Մարտ 8, 2007 | 14:04
Կիրակի օրը Ստամբուլի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում օդ կրակող թուրքը երեկ հայտարարել է, թե իր թիրախը Կ. Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը պետք է լիներ:
Ես դա պատրաստել էի Մեսրոպ Մութաֆյան երկրորդի համար,- բղավել է Վոլքան Քարովան, երբ նա եւ մյուս կասկածյալ Յըլմազ Ջան Օզալփը ցուցմունքներ տալու համար տեղափոխվում էին դատախազություն:
Հարկ է նշել, որ երեկ երեկոյան դատարանը երկու կասկածյալների նկատմամբ մեղադրանք է ներկայացրել կրակոցների միջոցով սպառնալու եւ չարտոնված զենք կրելու համար։
Հիշեցնենք, որ կրակոցը հնչել էր Հրանտ Դինքի մահվան քառասունքի կապակցությամբ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում Հայոց պատրիարքի հանդիսապետությամբ մատուցված պատարագից շատ չանցած:
Այս տարվա հունվարի 19-ին Դինքի սպանությունից հետո Մեսրոպ պատրիարքը հայտնել էր, որ իր գրասենյակում սպառնալից բովանդակությամբ հաղորդագրություններ են ստացվում:
http://www.168.am/am/news/4216