Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ
Հեռ.: (374 10) 517 128
Հեռատիպ: (374 10) 517 301
Էլ-փոստ: holysee@etchmiadzin.am
Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 23, 2007թ.
Քրիստոնյաների, հրեաների և մուսուլմանների համաշխարհային կոնֆերանս Կիևում
Ապրիլի 25-26-ը Ուկրաինայի Հանրապետության մայրաքաղաք Կիևում տեղի կունենա քրիստոնյաների, հրեաների և մուսուլմանների համաշխարհային կոնֆերանսը` նվիրված խաղաղության համար հոգևոր արժեքների գործադրման և հանդուրժողականության ոգու հաստատման անհրաժեշտությանն ամբողջ աշխարհում:
Կոնֆերանսին, որ կազմակերպվել է Ուկրաինայի Հրեաների Միության նախագահ Տիար Վադիմ Ռաբինովիչի հովանավորությամբ, կմասնակցեն նշանավոր քաղաքագետներ, գործարարներ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ աշխարհի շուրջ 100 երկրներից:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կոնֆերանսին կմասնակցի Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, ով ներկաներին կփոխանցի նաև Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը:
Միջեկեղեցական հարաբերությունների բաժին
Պատասխանատու` Եզնիկ Արք. Պետրոսյան
Գրասենյակի վարիչ` Հովակիմ վրդ. Մանուկյան
Հեռ. 517 155/160
էլ. փոստ` inter@etchmiadzin.am