Page 1 of 15 1234511 ... LastLast
Results 1 to 7 of 102

Thread: Եկեղեցական կյանք (хроники ААЦ)

  1. #1
    ДИАКОН VIP Club MONK's Avatar
    Join Date
    Mar 2007
    Location
    Holy Etchmiadzin
    Age
    44
    Posts
    728
    Thanks
    849
    Interesting posts: 292
    Posts signed 527 times as interesting
    Groans
    0
    groaned 0 Times in 0 Posts
    Rep Power
    18

    Եկեղեցական կյանք (хроники ААЦ)

    Հարգելի ֆորումցիներ, այս խորագրի ներքո դուք կծանոթանաք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տրամադրած նյութերին: Կտեղադրվեն նորություններ ինչպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կյանքի, այնպես էլ միջեկեղեցական տարբեր իրադարձությունների շուրջ:
    Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

  2. #2
    ДИАКОН VIP Club MONK's Avatar
    Join Date
    Mar 2007
    Location
    Holy Etchmiadzin
    Age
    44
    Posts
    728
    Thanks
    849
    Interesting posts: 292
    Posts signed 527 times as interesting
    Groans
    0
    groaned 0 Times in 0 Posts
    Rep Power
    18
    Չնայած ես պաշտոնապես բոլոր լրատվամիջոցներին վաղը հաղորդագրությունը կուղարկեմ, առաջին տեղեկատվությունը տեղադրում եմ այստեղ ոչ հաղորդագրության տեսքով:

    Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` հավարտ Սուրբ Պատարագի, կատարվեց Քառասունքի Հոգեհանգստյան պաշտոն` ի հանգստություն շարունակվող Ցեղասպանության հերթական անմեղ նահատակի` Հրանտ Դինքի հոգու: Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:
    Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

  3. #3
    ДИАКОН VIP Club MONK's Avatar
    Join Date
    Mar 2007
    Location
    Holy Etchmiadzin
    Age
    44
    Posts
    728
    Thanks
    849
    Interesting posts: 292
    Posts signed 527 times as interesting
    Groans
    0
    groaned 0 Times in 0 Posts
    Rep Power
    18
    Մայր Աթոռ Ս. Էջմիածին
    Տեղեկատվական Համակարգ
    Հեռ.: (374 10) 517 128
    Հեռատիպ: (374 10) 517 301
    Էլ-փոստ: holysee@etchmiadzin.am
    Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան


    ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Մարտի 5, 2007թ.

    Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արևմտյան Բենգալ նահանգի գլխավոր նախարարի հետ

    Ընդունելություն ի պատիվ Հայոց Հովվապետի

    Փետրվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արևմտյան Բենգալ նահանգի գլխավոր նախարար Բուդհադեբ Բհատտաչարյայի հետ: Նորին Սրբությանն ուղեկցում էին Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը, Հնդկաստանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանը, Տ. Կտրիճ քահանա Դևեջյանը և Կալկաթայի եկեղեցական վարչության անդամներ Հայկ Սուքիասը, Սունիլ Սոբտին և Սուզան Ռուբենը:
    Գլխավոր նախարարը, ողջունելով Վեհափառ Հայրապետի այցն Արևմտյան Բենգալ և Կալկաթա, անդրադարձավ Հնդկաստանում հայ համայնքի կարևոր դերակատարությանը, հատկապես Կալկաթայի սոցիալական, մշակութային և տնտեսական զարգացման մեջ: Նա նշեց այն բարձր հարգանքի մասին, որ հնդիկ ժողովուրդը տածում է հայկական համայնքի հանդեպ` հույս հայտնելով, որ երբեմնի բազմանդամ համայնքը, որն իր թվով նվազել է վերջին տարիներին, վերստին կաճի և կբարգավաճի:
    Ամենայն Հայոց Կաթողիկոսը, գոհունակություն հայտնելով բարի խոսքերի համար, անդրադարձավ Հայաստանի և Հնդկաստանի միջև առկա բազմադարյա հարաբերություններին: Հայոց Հովվապետը բարձր գնահատեց երկու ժողովուրդների բարեկամությունը և ուրախություն հայտնեց, որ ներկայիս բազմաթիվ հնդիկ երիտասարդներ իրենց ուսումնառությունն են շարունակում Երևանի բարձրագույն կրթական հաստատություններում: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց գլխավոր նախարարին և ի դեմս նրա` նաև Հնդկաստանի իշխանություններին` կրոնական և ազգային փոքրամասնությունների, այդ թվում նաև հայերի, նկատմամբ ցուցաբերվող ուշադրության և հոգատարության համար
    Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

  4. #4
    ДИАКОН VIP Club MONK's Avatar
    Join Date
    Mar 2007
    Location
    Holy Etchmiadzin
    Age
    44
    Posts
    728
    Thanks
    849
    Interesting posts: 292
    Posts signed 527 times as interesting
    Groans
    0
    groaned 0 Times in 0 Posts
    Rep Power
    18
    Մայր Աթոռ Ս. Էջմիածին
    Տեղեկատվական Համակարգ
    Հեռ.: (374 10) 517 128
    Հեռատիպ: (374 10) 517 301
    Էլ-փոստ: holysee@etchmiadzin.am
    Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան


    ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Մարտի 5, 2007թ.

    Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Չինսուրա

    Մարտի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շքախմբի, Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանի և եկեղեցական վարչության անդամների ուղեկցությամբ Կալկաթայից մեկնեց Արևմտյան Բենգալի ամենավաղ հայկական գաղթօջախը` Չինսուրա:
    Չինսուրայում Հայրապետական պատվիրակությունն այցելեց Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, որը կառուցվել է 1697 թվականին և Արևմտյան Բենգալի երկրորդ հնագույն եկեղեցին է:
    Եկեղեցում Նորին Սրբությունն աղոթք վերառաքեց առ Բարձրյալն Աստված բոլոր այն հայորդիների հոգիների հանգստության համար, որոնք ժամանակին Հեռավոր Արևելքում կենդանություն էին տվել հայոց կյանքի նշանավոր այս կենտրոնին: Այսօր Չինսուրայում որևէ հայ չի բնակվում:
    Կեսօրին Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերադարձավ Կալկաթա, ուր վերստին այցելեց Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարան և որոշ ժամանակ անցկացրեց ճեմարանի սաների հետ` հայրական իր հորդորները, սերն ու օրհնությունը փոխանցելով նրանց:
    Երեկոյան Գարեգին Բ Հայրապետն իր շքախմբով մեկնեց Մադրաս:
    ###
    Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

  5. #5
    ДИАКОН VIP Club MONK's Avatar
    Join Date
    Mar 2007
    Location
    Holy Etchmiadzin
    Age
    44
    Posts
    728
    Thanks
    849
    Interesting posts: 292
    Posts signed 527 times as interesting
    Groans
    0
    groaned 0 Times in 0 Posts
    Rep Power
    18
    Մայր Աթոռ Ս. Էջմիածին
    Տեղեկատվական Համակարգ
    Հեռ.: (374 10) 517 128
    Հեռատիպ: (374 10) 517 301
    Էլ-փոստ: holysee@etchmiadzin.am
    Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան


    ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Մարտի 5, 2007թ.

    Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Մադրաս

    Մարտի 2-ին Մադրասում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Մադրասում 1712 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի, որի հարևանությամբ գտնվում է նաև հայկական գերեզմանատունը: Ու թեեւ Մադրասում հայկական բնակչություն չկա, սակայն եկեղեցին բաց է այցելուների համար:
    Վեհափառ Հայրապետի այցի առիթով մոտակա շրջաններից բազում հնդիկներ էին եկել ողջունելու Նորին Սրբությանը և հայցելու Հայոց Կաթողիկոսի օրհնությունը:
    Եկեղեցում Նորին Սրբության նախագահությամբ հոգեհանգստյան պաշտոն մատուցվեց վերջին հինգ դարերի ընթացքում Հնդկաստանի հայ համայնքին իրենց հոգևոր ծառայությունը բերած բոլոր հոգևորականների հոգիների խաղաղության համար: Ապա Հայոց Հովվվապետը ծաղկեպսակ դրեց Տ. Հարություն ավագ քահանա Շմավոնյանի շիրմաքարին, ով 1794 թվականին նախաձեռնել էր հայոց առաջին պարբերականի` ՙԱզդարարի՚ հրապարակումը:
    Եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց նաև Մադրասի պատմական և ճարտարապետական պահպանության հանձնախմբի հետ և քննարկեց Սուրբ Աստվածածին եկեղեցու պահպանման և վերանորոգման ուղղությամբ Կալկաթայի համայնքի ձեռնարկած ջանքերին առնչվող խնդիրներ:
    Կեսօրին Գարեգին Բ Կաթողիկոսն եղավ նաև Մադրասի հայտնի բլրի գագաթին գտնվող Սուրբ Թովմասի մատուռում, ուր նրան դիմավորեցին բազում քրիստոնյա հնդիկներ:
    Հռոմեակաթոլիկ ավանդության համաձայն, սուրբ Թովմաս առաքյալն առաջին դարում այս բլրի վրա է նահատակվել, ուր հետագային կառուցվել է մի մատուռ, ապա` եկեղեցի: 1547 թվականին այս բլրի վրա կառուցվել է Հեռավոր Արևելքում առաջին հայկական եկեղեցին: Եկեղեցին այսօր էլ կանգուն է: Այն գործում է, սակայն` Հռոմեակաթոլիկ եկեղեցու իշխանության ներքո: Հայկական արմատների մասին վկայում են եկեղեցում` հատկապես սուրբ սեղանի վրա առկա բազում արձանագրությունները, որմնանկարները և տապանաքարերի արձանագրությունները:
    Երեկոյան հայրապետական պատվիրակությունն ուղևորվեց Բոմբեյ:
    ###
    Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

  6. #6
    ДИАКОН VIP Club MONK's Avatar
    Join Date
    Mar 2007
    Location
    Holy Etchmiadzin
    Age
    44
    Posts
    728
    Thanks
    849
    Interesting posts: 292
    Posts signed 527 times as interesting
    Groans
    0
    groaned 0 Times in 0 Posts
    Rep Power
    18
    Մայր Աթոռ Ս. Էջմիածին
    Տեղեկատվական Համակարգ
    Հեռ.: (374 10) 517 128
    Հեռատիպ: (374 10) 517 301
    Էլ-փոստ: holysee@etchmiadzin.am
    Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան


    ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Մարտի 5, 2007թ.

    Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Բոմբեյ

    Մարտի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Բոմբեյ: Վեհափառ Հայրապետին եւ նրան ուղեկից շքախմբին ողջունեց Հնդիկ Մալաբար ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը Բոմբեյի միտրոպոլիտ Մար Կուրիլոսի գլխավորությամբ: Մալանկարա եկեղեցու հոգևորականների ուղեկցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Բոմբեյի Սուրբ Պետրոսի հայկական եկեղեցի, ուր շարականների և սաղմոսների երգեցողությամբ Նորին Սրբությանը դիմավորեցին Բոմբեյի հայազգի երեք բնակիչները, ինչպես նաև հնդիկ եկեղեցականներ և հնդիկ ուղղափառ հավատացյալներ:
    Հայրապետական թափորը ՙՀրաշափառի՚ հանդիսավոր երգեցողության ներքո մուտք գործեց եկեղեցի: Ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն ու օրհնությունը բաշխեց ներկաներին: Վեհափառ Հայրապետը փառք և գոհություն վերառաքեց առ Աստված Հնդկաստանի հեռավոր ափերը հասնելու և հայ համայնքին ու նրա դարավոր ժառանգությունը տեսնելու հնարավորության համար: Դիմելով հնդիկ քրիստոնյաներին` Գարեգին Բ Կաթողիկոսը հորդորեց անսասան մնալ քրիստոնեական հավատի մեջ, հավատարիմ` Սբ. Թովմաս առաքյալի հիմնադրած Հնդիկ Մալաբար առաքելական սուրբ եկեղեցուն:
    Բոմբեյի միտրոպոլիտ գերաշնորհ Մար Կուրիլոսն իր հերթին բարի գալուստ մաղթեց Ամենայն Հայոց Հովվապետին և նրան փոխանցեց Արևելքի կաթողիկոս և Մալանկարա Պատրիարք Նորին Սրբություն Բազելիոս Մար Թոմա Դիդիմոս Ա եղբայրական ողջույններն ու սերը:
    Երեկոյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն շքախմբի ուղեկցությամբ մեկնեց Նոր Դելի, որտեղից կվերադառնա Հայաստան:
    ###
    Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

  7. #7
    ДИАКОН VIP Club MONK's Avatar
    Join Date
    Mar 2007
    Location
    Holy Etchmiadzin
    Age
    44
    Posts
    728
    Thanks
    849
    Interesting posts: 292
    Posts signed 527 times as interesting
    Groans
    0
    groaned 0 Times in 0 Posts
    Rep Power
    18
    Մայր Աթոռ Ս. Էջմիածին
    Տեղեկատվական Համակարգ
    Հեռ.: (374 10) 517 128
    Հեռատիպ: (374 10) 517 301
    Էլ-փոստ: holysee@etchmiadzin.am
    Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան


    ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Մարտի 6, 2007թ.

    Հանդիպում Հնդկաստանի նախագահի հետ

    Մարտի 4-ին Նոր Դելիում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահական նստավայրում հանդիպեց Հնդկաստանի Հանրապետության նախագահ Աբդուլ Քալամի հետ:
    Ողջունելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին` նախագահ Կալամն անդրադարձավ հայ եւ հնդիկ ժողովուրդների դարավոր բարեկամությանը: Նա հատկապես ընդգծեց 17-19-րդ դարերում հայ առևտրականների ունեցած կարևոր դերակատարությունը Կալկաթա, Բոմբեյ եւ Մադրաս քաղաքների տնտեսական եւ հասարակական զարգացման գործում: Դոկտ. Աբդուլ Քալամն ուրախություն հայտնեց Հայաստանի եւ Հնդկաստանի միջև հատկապես վերջին 15 տարիների ընթացքում զարգացող հարաբերությունների համար:
    Վեհափառ Հայրապետը, իր հերթին ողջունելով Հնդկաստանի նախագահին, գոհունակություն հայտնեց ազգային փոքրամասնությունների նկատմամբ Հնդկաստանի իշխանությունների կողմից մշտապես ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար` նշելով, որ Հնդկաստանում բնակություն հաստատած հայորդիները միշտ էլ ազատ են եղել իրենց ազգային եւ հոգևոր կյանքը կազմակերպելու գործում: Վեհափառ Հայրապետը նաև Հնդկաստան այցի իր տպավորությունները փոխանցեց նախագահին` մասնավորաբար վերհիշելով Նոր Դելի, Կալկաթա, Մադրաս եւ Բոմբեյ քաղաքներ կատարած իր այցերը: Նորին Սրբությունն գոհունակությամբ արձանագրեց նաև, որ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը, հայկական եկեղեցիներն ու կառույցները, հայկական գերեզմանատները լավ խնամվում են:
    Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր երախտագիտությունը հայտնեց հնդիկ ժողովրդին եւ պետությանը` 1988 թվականի երկրաշարժի օրերին Հայաստանին ցուցաբերած մարդասիրական օգնության, ինչպես նաև այսօր գյուղատնտեսության եւ տեխնոլոգիաների զարգացման ոլորտներում շարունակական աջակցության համար:
    Հանդիպման ընթացքում կարևոր նկատվեց հայ եւ հնդիկ երիտասարդների ուսումնառությունը Հայաստանի եւ Հնդկաստանի տարբեր կրթական բարձրագույն հաստատություններում:
    Նորին Սրբությանը ուղեկցում էին Հնդկաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը, Տ. Կտրիճ քհն. Դևեջյանը եւ գավազանակիր Տ. Հովնան աբղ. Հակոբյանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Հնդկաստանի դեսպան Ռինա Պանդեյը:
    Մարտի 5-ի երեկոյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
    Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Thread Information

Users Browsing this Thread

There are currently 2 users browsing this thread. (0 members and 2 guests)

Similar Threads

  1. Replies: 5
    Last Post: 08 Jul 08, 14:42
  2. Եկեղեցին և քաղաքական շահարկումները
    By MONK in forum Armenian Apostolic Church
    Replies: 0
    Last Post: 09 Apr 08, 19:23
  3. Replies: 0
    Last Post: 21 Mar 08, 21:50
  4. Replies: 0
    Last Post: 01 Mar 08, 10:45
  5. Replies: 9
    Last Post: 31 Oct 07, 14:20

Posting Permissions

  • You may not post new threads
  • You may not post replies
  • You may not post attachments
  • You may not edit your posts
  •