Page 2 of 15 FirstFirst 12345612 ... LastLast
Results 8 to 14 of 102

Thread: Եկեղեցական կյանք (хроники ААЦ)

  1. #8
    ДИАКОН VIP Club MONK's Avatar
    Join Date
    Mar 2007
    Location
    Holy Etchmiadzin
    Age
    44
    Posts
    728
    Thanks
    849
    Interesting posts: 292
    Posts signed 527 times as interesting
    Groans
    0
    groaned 0 Times in 0 Posts
    Rep Power
    18
    Մայր Աթոռ Ս. Էջմիածին
    Տեղեկատվական Համակարգ
    Հեռ.: (374 10) 517 128
    Հեռատիպ: (374 10) 517 301
    Էլ-փոստ: holysee@etchmiadzin.am
    Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան

    ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Մարտի 6, 2007թ.

    Երիտասարդական ներկայացուցչական հավաք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
    Մայր Աթոռի հովանու ներքո
    հիմնվում է Հայ Եկեղեցասեր երիտասարդաց կազմակերպություն

    Մարտի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և նախագահությամբ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի տեղի ունեցավ երիտասարդական ներկայացուցչական հավաք:
    Հավաքի նպատակն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո հիմնադրել Համազգային հայ եկեղեցասեր երիտասարդաց կազմակերպություն, որի կենտրոնական գրասենյակը գտնվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կազմակերպության ստեղծման աշխատանքները համակարգում է Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, իսկ Սրբազանին օգնական նշանակվել է Մայր Աթոռի միաբան Տ. Նշան աբեղա Պետրոսյանը:
    Ներկայացուցչական հավաքին մասնակցում են Գևորգյան և Վազգենյան հոգևոր ճեմարանների սաներ, Մայր Աթոռի երիտասարդ միաբաններ, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության ներկայացուցիչներ, Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ գրեթե բոլոր թեմերից ժամանած շուրջ յոթանասուն երիտասարդներ:
    Ժողովի աշխատանքներն սկսվեցին Տերունական աղոթքով և ՙՍուրբ Աստուած՚ շարականի երգեցողությամբ, ապա հավաքի բացման խոսքով երիտասարդներին դիմեց Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: ՙԱյս օրը ձեր կյանքի մեջ պատմական պետք է համարեք, որովհետև առաջին անգամ պաշտոնապես հիմք է դրվում Հայ եկեղեցասեր երիտասարդաց կազմակերպության: Թեև առանձին թեմական կառույցներից ներս երիտասարդաց միություններ կան, սակայն այսօրվա ժողովի նպատակն է ստեղծել համազգային երիտասարդական մի կառույց, որ պետք է առաջնորդվի մեկ ընդհանուր կանոնադրությամբ և համակարգված գործի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո՚,- ասաց Սրբազան Հայրն իր խոսքում: Վերհիշելով Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյա հոբելյանի տոնակատարությունների շրջանակներում ստեղծված Մայր Աթոռի երիտասարդական գրասենյակի գործունեությունը` Հովնան Սրբազանը կարևոր և հրամայական նկատեց երիտասարդների ամբողջական մասնակցությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կյանքին: Սրբազանը հորդորեց ամենքին միմյանցով զորանալ և զորացնել իրենց հոգիներից ներս Աստծու տված կոչումը: ՙԱյս հավաքը պետք է որ մեր կյանքում այլակերպության, փոխակերպման առիթ դառնա, որպեսզի յուրաքանչյուր հանգրվան մեր ծառայության հնարավորություն դառնա դեպի Աստված բարձրանալու՚,- նշեց Հովնան Սրբազանը:
    Կազմակերպության առաքելության և գործունեության ոլորտների վերաբերյալ քննարկումներից հետո հավաքի մասնակիցներն ընտրեցին Կենտրոնական խորհուրդ, որը, գործադրելով ներկայացուցչական ժողովի որոշումները, կնախապատրաստի Համազգային հայ եկեղեցասեր երիտասարդաց կազմակերպության 2008թ. առաջին պատգամավորական ժողովը: Պատգամավորական ժողովին կներկայացվի նաև ներկայացուցչական հավաքի որդեգրված` Կազմակերպության կանոնադրության նախագիծը: Մինչ պատգամավորական ժողովը Հայ Եկեղեցու թեմերում կհաստատվեն Հայ եկեղեցասեր երիտասարդաց կազմակերպության գրասենյակներ, տարբեր մայրցամաքներում կգումարվեն շրջանային ենթահանձնախմբերի ժողովներ:
    Հավաքի մասնակիցներին Վեհարանի հարկի ներքո ընդունեց և Հայրապետական իր օրհնությունը փոխանցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: ՙՄեզ համար շատ էական է և կարևոր այս նախաձեռնությունը` Հայ Եկեղեցու եկեղեցասեր երիտասարդաց կառույցի ձևավորումը, որն օգտակար և շահեկան պիտի լինի եկեղեցական մեր առաքելության իրականացման գործում: ....Եկեղեցին պետք է կարողանա ներկայություն լինել մեր կյանքի բոլոր ոլորտներում: Դա չի կարող միայն հոգևորականների աշխատանքի շնորհիվ իրականացվել, այլ ավագ և երիտասարդ սերնդի բոլոր հայորդիների աջակցությամբ: ...Երիտասարդների ձայնը պետք է հնչի եկեղեցական մեր կառույցներից ներս, և ձեր շարքերը պիտի ժամանակի մեջ ավելի ընդարձակվեն և համալրվեն նոր անդամներով՚,- ասաց Նորին Սրբությունը` խոստումնալից և հուսադրող նկատելով ձեռնարկված առաջին քայլերը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևոր նկատեց, որ երիտասարդները հաղորդ դառնան եկեղեցական կյանքի խնդիրներին, որպեսզի իրենց գործունեությամբ թե ներկայիս և թե ապագային նպաստեն հոգևոր կյանքի առավել արդյունավետ կազմակերպմանը և առկա խնդիրների լուծմանը:
    Վեհափառ Հայրապետը նաև իր գնահատանքը հայտնեց Հովնան Սրբազանին երիտասարդների նկատմամբ ունեցած սիրո և հետևողական ու նախանձախնդիր աշխատանքի համար:
    Ներկայացուցչական հավաքին ներկա էր Իտալիայի Հայոց հոգեւոր հովիվ Տ. Առեն վարդապետ Շահինյանը:
    ###
    Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

  2. #9
    ДИАКОН VIP Club MONK's Avatar
    Join Date
    Mar 2007
    Location
    Holy Etchmiadzin
    Age
    44
    Posts
    728
    Thanks
    849
    Interesting posts: 292
    Posts signed 527 times as interesting
    Groans
    0
    groaned 0 Times in 0 Posts
    Rep Power
    18
    Մայր Աթոռ Ս. Էջմիածին
    Տեղեկատվական Համակարգ
    Հեռ.: (374 10) 517 128
    Հեռատիպ: (374 10) 517 301
    Էլ-փոստ: holysee@etchmiadzin.am
    Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան


    ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Մարտի 9, 2007թ.

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողով

    Մարտի 7-9-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ գումարվեց Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողով:
    Ժողովը բացվեց Տերունական աղոթքով: Ողջունելով Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն Հայրապետական իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ժողովականներին` մասնավոր գնահատանք հայտնելով Եկեղեցու առջև ծառացած խնդիրների քննարկմանն ու լուծմանն իրենց բերած ներդրումի համար:
    Որպես ատենապետեր` եռօրյա նիստերը վարելու հրավիրվեցին Տ. Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանը, Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանը, Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը և Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:
    Օրակարգի հաստատումից և նախորդ ժողովի արձանագրության վավերացումից հետո Վեհափառ Հայրապետի կողմից կատարվեցին ծանուցումներ նախորդ ժողովի ընթացքին կայացված որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ: Այնուհետև քննության առնվեցին հաստատված օրակարգի հարցերը:
    Ժողովականներին ներկայացվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2006 թվականի գործունեության տարեկան զեկույցը և ֆինանսական հաշվետվությունը: Մասնակի անդրադարձումներ կատարվեցին սոցիալական ծառայությունների, եկեղեցաշինության, հոգևորականների պատրաստության, Եկեղեցի-պետություն, Մայր Աթոռ - նվիրապետական Աթոռներ հարաբերությունների, գիտա-կրթական գործունեության ոլորտներին: Գերագույն Հոգևոր խորհուրդը գոհունակությամբ ընդունեց զեկույցը:
    Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի զեկույցով ներկայացվեցին Համահայկական երիտասարդական եկեղեցասիրաց կազմակերպության կառույցի ձևավորման ուղղությամբ կատարված աշխատանքները: Սրբազանը տեղեկացրեց, որ մարտի 6-ին Մայր Աթոռում տեղի ունեցավ երիտասարդական ներկայացուցչական հավաք` մասնակցությամբ Հայաստանից և արտերկրից շուրջ 70 երիտասարդների, որն ընտրեց կենտրոնական խորհուրդ` կազմակերպության 2008թ. առաջին պատգամավորական ժողովը նախապատրաստելու համար: Ժողովը գնահատանքով ընդունեց կատարված աշխատանքների մասին ծանուցումները` վստահություն հայտնելով, որ այս կառույցը նոր խթան կդառնա թեմերում եկեղեցասեր երիտասարդաց միությունների գործունեության առավել արդյունավորման համար:
    Օրակարգի հաջորդ հարցով անդրադարձ կատարվեց Վիրահայոց թեմի խնդիրներին: Հարցի վերաբերյալ զեկույցով հանդես եկող Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հանգամանորեն անդրադարձավ թեմի առջև ծառացած մարտահրավերներին, թեմի իրավաբանական կարգավիճակի հաստատման ու եկեղեցիների վերադարձման ուղղությամբ կատարվելիք աշխատանքների անհրաժեշտությանը: Խնդրի առնչությամբ տեղի ունեցած քննարկումների արդյունքում Գերագույն Հոգևոր խորհուրդը որոշեց շարունակել աշխատանքները Վրաց պետության և Վրաց Ուղղափառ Եկեղեցու հետ` մատնանշված խնդիրներին բարվոք լուծում գտնելու համար:
    Գերագույն Հոգևոր խորհրդը քննության առավ նաև թեմական կանոնադրության ուղենիշային փաստաթղթի նախագիծը: Զեկուցող Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը նախորդ ժողովի ընթացքին նախագծի վերաբերյալ կատարված դիտողությունների և առաջարկությունների հիման վրա ժողովականներին ներկայացրեց թեմական կանոնադրության ուղենիշային փաստաթղթի նախագծի` ծուխին վերաբերող բաժնի լրամշակված տարբերակը, որը մասնակի քննարկումներից հետո ընդունվեց որպես հիմք: Ժողովականները քննարկեցին նախագծի մյուս բաժինները, որոնք վերաբերում են առաջնորդի, թեմերի կառավարման մարմինների, դրանց ընտրության և գումարման կարգին, իրավասությունների ու պարտականությունների շրջանակներին և հարակից այլ հարցերի:
    Ընթացակարգային առումով թեմական կանոնադրության ուղենիշային փաստաթղթի նախագիծը պիտի առաքվի թեմեր, լրամշակման ենթարկվի թեմերից եկած դիտողությունների և առաջարկների հիման վրա, ապա Գերագույն Հոգևոր խորհրդի և թեմական ներկայացուցչական ժողովի վերջնական քննարկումից հետո ներկայացվի ի հաստատումն Ամենայն Հայոց Հայրապետին:
    Ի շարս այլ հարցերի որոշում կայացվեց, որի համաձայն առաջիկա տարի` 2008թ. սեպտեմբերի 28-ին կկատարվի Մյուռոնօրհնության արարողություն:
    ###
    Attached Thumbnails Attached Thumbnails Click image for larger version. 

Name:	GHX-1.jpg‎ 
Views:	371 
Size:	58.3 KB 
ID:	490  

    Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

  3. #10
    ДИАКОН VIP Club MONK's Avatar
    Join Date
    Mar 2007
    Location
    Holy Etchmiadzin
    Age
    44
    Posts
    728
    Thanks
    849
    Interesting posts: 292
    Posts signed 527 times as interesting
    Groans
    0
    groaned 0 Times in 0 Posts
    Rep Power
    18
    ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Մարտի 13, 2007թ.

    Իրաքի թեմակալ առաջնորդի այցը Հյուսիսային Իրաքի քաղաքներ

    Մարտի 2-4-ը Իրաքի հայոց թեմի առաջնորդ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը թեմի երկու հոգևորականների և թեմական խորհրդի երեք անդամների ուղեկցությամբ այցելեց Հյուսիսային Իրաքի մի շարք քաղաքներ, ուր հանդիպումներ ունեցավ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
    Մարտի 2-ին Գերաշնորհ Ավագ Սրբազանը ժամանեց Էրբիլ քաղաք, ուր նրան միացան Կիրկուկ, Մոսուլ, Զախո և Ավզրուգ քաղաքների հոգևոր սպասավորները և ծխական խորհուրդների անդամները: Էրբիլ քաղաքի հայկական եկեղեցում հայ համայնքի մասնակցությամբ կատարվեցին Խաղաղական և Հանգստյան ժամերգություններ, ապա ներկաներին քարոզեց Ավագ Սրբազանը: Արարողությունից հետո տեղի ունեցավ հանդիպում Էրբիլի հայկական եկեղեցու անդամների հետ:
    Մարտի 3-ի առավոտյան Սրբազանն իր շքախմբով ուղևորվեց Դուհոկ քաղաք, ուր տեղի ունեցավ տարածաշրջանային ժողով մասնակցությամբ բոլոր հոգևորականների և ծխական խորհրդի անդամների: Ժողովի ընթացքում քննարկվեցին Իրաքի հայոց թեմին առնչվող խնդիրներ:
    Մարտի 4-ին տեղի ունեցավ Դուհոկի նոր եկեղեցու հիմանարկեքի արարողությունը: Ավագ Սրբազանի ձեռամբ օծվեցին եկեղեցու տասնվեց վեմ քարերը` համաձայն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու սուրբ ավանդության: Հիմանրկեքի արարողությանը ներկա էին Դուհոկի հայերը, ինչպես նաև քույր եկեղեցիների եպիսկոպոսներն եւ հոգևորականները: Արարողության ավարտին ներկաներին խոսքով դիմեց Իրաքի հայոց թեմի առաջնորդը: Ավագ Սրբազանը հորդորեց հայորդիներին, որպես Հայաստանի իսկական զավակներ, հավատարիմ մնալ քրիստոնեական հավատին և սուրբ ավանդույթներին, հակառակ, որ անցյալի անարդարությունների պատճառով, որ պետք է սրբագրվեն, այժմ հեռու են իրենց հայրենիքից:
    ###
    Attached Images Attached Images   
    Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

  4. #11
    ДИАКОН VIP Club MONK's Avatar
    Join Date
    Mar 2007
    Location
    Holy Etchmiadzin
    Age
    44
    Posts
    728
    Thanks
    849
    Interesting posts: 292
    Posts signed 527 times as interesting
    Groans
    0
    groaned 0 Times in 0 Posts
    Rep Power
    18
    Մայր Աթոռ Ս. Էջմիածին
    Տեղեկատվական Համակարգ
    Հեռ.: (374 10) 517 128
    Հեռատիպ: (374 10) 517 301
    Էլ-փոստ: holysee@etchmiadzin.am
    Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան


    ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Մարտի 13, 2007թ.

    ՙՄշակույթների և քաղաքակրթությունների երկխոսություն, կամուրջ մարդու իրավունքների և մշակութային արժեքների միջև՚ գիտաժողով Փարիզում

    Մարտի 13-14-ը Փարզում տեղի կունենա ՙՄշակույթների և քաղաքակրթությունների երկխոսություն. կամուրջ մարդու իրավունքների և մշակութային արժեքների միջև՚ խորագիրը կրող գիտաժողով: Գիտաժողովը կազմակերպվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ և ՙՔաղաքակրթությունների երկխոսություն՚ Համաշխարհային քաղաքական ֆորումի ջանքերով: Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները.
    1. Մարդու իրավունքը զանազան աշխարհայացքների և մշակույթների կոնտեքստում.
    2. Իշխանությունների, քաղաքացիական հասարակության, դպրոցների և լրատվամիջոցների դերը մշակույթի և քաղաքակրթության երկխոսություններում:
    3. Գլոբալ տեղաշարժերի մարտահրավերներ:
    Գիտաժողովին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանի տեսուչ` Հոգեշնորհ Տ. Վազգեն վարդապետ Նանյանը, ով կմասնակցի ՙԻշխանությունների, քաղաքացիական հասարակության, դպրոցների և լրատվամիջոցների դերը մշակույթների և քաղաքակրթությունների երկխոսության մեջ՚ թեմայի քննարկումներին:
    Միջեկեղեցական հարաբերությունների բաժին
    Պատասխանատու` Եզնիկ Արք. Պետրոսյան
    Գրասենյակի վարիչ` Հովակիմ վրդ. Մանուկյան
    Հեռ. 517 155/160
    էլ. փոստ. inter@etchmiadzin.am
    Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

  5. #12
    ДИАКОН VIP Club MONK's Avatar
    Join Date
    Mar 2007
    Location
    Holy Etchmiadzin
    Age
    44
    Posts
    728
    Thanks
    849
    Interesting posts: 292
    Posts signed 527 times as interesting
    Groans
    0
    groaned 0 Times in 0 Posts
    Rep Power
    18
    Մայր Աթոռ Ս. Էջմիածին
    Տեղեկատվական Համակարգ
    Հեռ.: (374 10) 517 128
    Հեռատիպ: (374 10) 517 301
    Էլ-փոստ: holysee@etchmiadzin.am
    Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան


    ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Մարտի 22, 2007թ.

    ՙԵվրոպայի ապագա արժեքներն ու հեռանկարները՚ թեմայով ժողով Հռոմում

    Մարտի 23-25-ը Հռոմում Եվրոպական Համայնքի Եպիսկոպոսների կոնֆերանսի հանձնախմբի հովանավորությամբ կգումարվի ՙԵվրոպայի ապագա արժեքներն ու հեռանկարները՚ թեմայով ժողով` Եվրոպական համաձայնագրի 50-րդ տարեդարձի առիթով:
    Ժողովին կմասնակցեն հոգևորական, քաղաքական և հասարակական գործիչներ, որոնց թվում Վատիկանի պետքարտուղար Կարդինալ Տարչիզիո Բերտոնեն, Եվրոպայի խորհրդարանի նախագահ Հանս Գերտ Պոտերինգը, Եվրոպական հանձնախմբի փոխնախագահ Ֆրանկո Ֆրատինին, Իտալիայի Հանրապետության Վարչապետ Ռոմանո Պրոդին, Գերմանիայի Ներքին Գործերի նախարար Դոկ. Վոլֆգանգ Շաուբլեն, Իռլանդիայի նախագահ` Մարի ՄաքԱլիսին, Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի նախագահ` վերապատվելի Ժան Առնոլդ դե Կլերմոնը, ներկայացուցիչներ տարբեր եկեղեցիներից:
    Մարտի 24-ին ժողովականները կհանդիպեն Հռոմի Սրբազան Քահանայապետ Բենեդիկտոս ԺԶ Պապի հետ:
    Այս ժողովին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, որը ներկաներին կփոխանցի Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու բարեմաղթանքները: Անուշավան Սրբազանը նաև հանդիպում կունենա Եվրոպական Համայնքի Եպիսկոպոսների կոնֆերանսի հանձնախմբի ղեկավարության հետ` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և կոնֆերանսիհանձնախմբի միջև համագործակցությունն առավել սերտացնելու նպատակով:
    Հռոմում Սրբազան Հայրը կհանդիպի նաև Իտալիայի հայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Առեն վրդ. Շահինյանի և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի` Հռոմում ուսանող միաբանների հետ:

    Միջեկեղեցական հարաբերությունների բաժին
    Պատասխանատու` Եզնիկ Արք. Պետրոսյան
    Գրասենյակի վարիչ` Հովակիմ վրդ. Մանուկյան
    Հեռ. 517 155/160
    էլ. փոստ. inter@etchmiadzin.am
    Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

  6. #13
    ДИАКОН VIP Club MONK's Avatar
    Join Date
    Mar 2007
    Location
    Holy Etchmiadzin
    Age
    44
    Posts
    728
    Thanks
    849
    Interesting posts: 292
    Posts signed 527 times as interesting
    Groans
    0
    groaned 0 Times in 0 Posts
    Rep Power
    18
    Մայր Աթոռ Ս. Էջմիածին
    Տեղեկատվական Համակարգ
    Հեռ.: (374 10) 517 128
    Հեռատիպ: (374 10) 517 301
    Էլ-փոստ: holysee@etchmiadzin.am
    Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան


    ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Մարտի 22, 2007թ.

    Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել
    Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին

    Ռուսաստանի Դաշնությունում վերջին օրերին տեղի ունեցած ողբերգական դեպքերի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Նորին Սրբություն Ալեքսի Բ Պատրիարքին:
    Ցավակցագրի մեջ մասնավորապես ասվում է. ՙԱյս ծանր պահին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն Հոգևոր Խորհրդի, եկեղեցականաց դասի և հավատավոր հոտի անունից Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Ձերդ Սրբությանը, հանգուցյալների հարազատներին ու մտերիմներին և Ռուսաստանի համայն ժողովրդին:
    Աղոթք ենք բարձրացնում տուժածների շուտափույթ ապաքինման համար: Հայցում ենք Ամենողորմ Տիրոջը, որ երկնային Իր հարկերում հանգստության մեջ ընդունի զոհվածների հոգիները և Սուրբ Հոգով մխիթարի բոլոր սգավորներին՚:
    ###
    Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

  7. #14
    ДИАКОН VIP Club MONK's Avatar
    Join Date
    Mar 2007
    Location
    Holy Etchmiadzin
    Age
    44
    Posts
    728
    Thanks
    849
    Interesting posts: 292
    Posts signed 527 times as interesting
    Groans
    0
    groaned 0 Times in 0 Posts
    Rep Power
    18
    Մայր Աթոռ Ս. Էջմիածին
    Տեղեկատվական Համակարգ
    Հեռ.: (374 10) 517 128
    Հեռատիպ: (374 10) 517 301
    Էլ-փոստ: holysee@etchmiadzin.am
    Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան


    ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Մարտի 25, 2007թ.


    Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ
    ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԻԹՈՎ


    Խորը ցավով սգում ենք անսպասելի մահը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի: Մեծ է կորուստը հայրենի մեր պետության, ժողովրդի և Մարգարյան ողբացյալ ընտանիքի:
    Վաղաժամ ավարտվեց երկրային կյանքը մեր ժողովրդի նվիրյալ զավակ, հայրենասեր ու ազգանվեր պետական-քաղաքական գործիչ հոգելույս Անդրանիկ Մարգարյանի: Բարեհիշատակ վարչապետը առանձնակի նախանձախնդրությամբ իր կարևոր ներդրումը բերեց Հայրենի պետականության զորացման, հայոց նոր կյանքի կերտման և մեր ժողովրդի վաղվա լուսավոր օրը կառուցելու շնորհակալ գործին:
    Երախտարժան է վաստակը հանգուցյալ վարչապետի նաև Եկեղեցի-պետություն հարաբերությունների ամրապնդման ու արդյունավորման գործում:
    Վշտալի այս պահին հանուն Գերագույն Հոգևոր Խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության` աղոթքով սրտակից ենք հանգուցյալի սգակիր այրուն և զավակներին, ՀՀ նախագահին, հայոց պետական ավագանուն, ննջեցյալի մերձավորներին ու կուսակիցներին և համայն մեր ժողովրդին:
    Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ երկնից երանավետ հանգրվաններում լույսերի և խաղաղության մեջ ընդունի հանգուցյալի հոգին և Իր Սուրբ Հոգու մխիթարությունն ու սփոփանքը պարգևի վշտացյալ բոլոր սրտերին:
    Խունկ, աղոթք և օրհնություն հոգելույս Անդրանիկ Մարգարյանի բարի հիշատակին:

    ՙԶննջեցեալս մեր արժանի արա, Տէ’ր, ընդունիլ ի կեանսդ յաւիտենից. Ամէն՚:

    Վշտակից սիրով և օրհնությամբ`


    ԳԱՐԵԳԻՆ Բ
    ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
    Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Thread Information

Users Browsing this Thread

There are currently 1 users browsing this thread. (0 members and 1 guests)

Similar Threads

  1. Replies: 5
    Last Post: 08 Jul 08, 14:42
  2. Եկեղեցին և քաղաքական շահարկումները
    By MONK in forum Armenian Apostolic Church
    Replies: 0
    Last Post: 09 Apr 08, 19:23
  3. Replies: 0
    Last Post: 21 Mar 08, 21:50
  4. Replies: 0
    Last Post: 01 Mar 08, 10:45
  5. Replies: 9
    Last Post: 31 Oct 07, 14:20

Posting Permissions

  • You may not post new threads
  • You may not post replies
  • You may not post attachments
  • You may not edit your posts
  •