МОНК! пожалуйста, запостите АЙр Мер. И начнем работу.
Цел форума - ознакомление юных армян с их истоками, и давайте терпеливо примемся за работу.
МОНК! пожалуйста, запостите АЙр Мер. И начнем работу.
Цел форума - ознакомление юных армян с их истоками, и давайте терпеливо примемся за работу.
MONK (20 Mar 07)
Յանուն Հօր եւ Որդւոյ
և Հոգւոյն Սրբոյ
Հայր մեր, որ յերկինս ես,
Սուրբ եղիցի անուն Քո,
Եկեսցէ արքայությիւն Քո,
Եղիցին կամք Քո,
որպէս յերկինս և յերկրի:
Զհաց մեր հանապազորդ
Տուր մեզ այսօր:
Եվ թո՛ղ մեզ զպարտիս մեր,
Որպես և մեք տողումք մերոց պարտապանաց:
Եվ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն,
Այլ փրկեա՛ զմեզ ի չարէն:
Զի քո է արքայութիւն և զորութիւն, և փառք յաւիտեանս.
Ամէն:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
Муза Воина (20 Mar 07)
Արարիչ
Բովանդակ
Գոյութեանց
Դատաւոր
Երկնից
Զօրավոր
Էութիւն
Ըստհուն
Թագաւոր
Ժամանակաց
Իրաց
Լուսոյ
Խաւարի
Ծովուց
Կենսականաց
Համայնից
Ձայն
Ղողանջական
Ճեմարան
Մտաց
Յիսուս
Նազովրեցի
Շնորհ
Ոգեշունչ
Չարից
Պաղատիչ
Ջանադիր
Ռաբբի
Սրբոց
Վկայարան
Տեր
մեՐ
Ցանկալի
Ւ
Փառք
Քրիստոսիդ
Արարիչ բովանդակ գոյութեանց.
Դատաւոր երկնից.
Զօրավոր Էութիւն.
Ըստհուն Թագաւոր ժամանակաց, իրաց, լուսոյ, խաւարի, ծովուց, կենսականաց, համայնից.
Ձայն ղողանջական.
Ճեմարան մտաց.
Յիսուս Նազովրեցի.
Շնորհ ոգեշունչ.
Չարից պաղատիչ.
Ջանադիր ռաբբի.
Սրբոց վկայարան.
Տեր մեր ցանկալի.
Ւ փառք Քրիստոսիդ:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
Муза Воина (20 Mar 07)
ՇԱՐԱԿԱՆ Ս. ԷՋՄԻԱԾՆԻ
Էջ Միածինն ի Հօրէ և լոյս փառաց ընդ նմա.
Ձայնք հնչեցին սանդարամետք անդնդոց:
Տեսեալ զլոյս մեծ Հայրապետին Գրիգորի,
Պատմէր ցնծութեամբ հաւատացեալ արքային:
Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ,
Քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
Муза Воина (20 Mar 07)
Տէր ողորմեա, Տէր ողորմեա,
Տէր ողորմեա, Տէր ողորմեա:
Ամենասուրբ Երրորդութիւն,
Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն:
Եւ հիւանդաց՝ բժշկութիւն,
Ննջեցելոց՝ արքայութիւն:
Արի Աստուած հարցն մերոց,
Որ ապաւէնդ ես նեղելոց:
Հա՛ս յօգնութիւն ծառայից քոց,
Լե՛ր օգնական ազգիս Հայոց:
Տէր ողորմեա, Տէր ողորմեա,
Յիսուս Փրկիչ մեզ ողորմեա:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
Муза Воина (20 Mar 07)
Հրաժարիմք ի սատանայէ եւ յամենայն խաբէութենէ նորա, ի պատրանաց նորա, ի խորհրդոց նորա, ի գնացից նորա, ի չար կամաց նորա, ի չար հրեշտակաց նորա, ի չար պաշտօնէից նորա, ի չար կամարարաց նորա եւ յամենայն չար զօրութենէ նորա. հրաժարելով հրաժարիմք:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
Муза Воина (20 Mar 07)
ԶՂՋՈՒՄՆ
Մեղայ ամենասուրբ Երրորդութեանն` Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ: Մեղուցեալ եմ Աստուծոյ: Խոստովանիմ առաջի Աստուծոյ, եւ սրբուհւոյ Աստուածածնին, եւ առաջի քո, հայր սուրբ, զամենայն մեղս, զոր գործեալ եմ: Քանզի մեղայ խորհրդով, բանիւ եւ գործով, կամայ եւ ակամայ, գիտութեամբ եւ անգիտութեամբ. մեղայ Աստուծոյ:
Մեղայ հոգւովս եւ զօրութեամբ սորա, մտօքս եւ շարժմամբ սորա, մարմնովս եւ զգայութեամբ սորա: Մեղայ զօրութեամբ հոգւոյս, խորամանկութեամբ, անզգամութեամբ, յանդգնութեամբ եւ երկչոտութեամբ, շռայլութեամբ եւ ժլատութեամբ, զեղխութեամբ եւ անիրաւութեամբ, չարահաւանութեամբ, յուսահատութեամբ եւ թերամտութեամբ. մեղայ Աստուծոյ:
Մեղայ չար խորհրդով մտացս, նենգութեամբ, ատելութեամբ, խեթիւ, մախանօք, յաչաղանօք, թուլութեամբ, պոռնկական խորհրդով. մեղայ Աստուծոյ:
Մեղայ ցանկութեամբ մարմնոյս, հեշտութեամբ, պղերգութեամբ, հեշտալրութեամբ լսելեացս, արատութեամբ աչացս, ցանկութեամբ սրտիս, իգութեամբ ռնգացս, պագշոտութեամբ բերանոյս, անժուժկալութեամբ, շուայտութեամբ եւ արբեցութեամբ. մեղայ Աստուծոյ:
Մեղայ չարութեամբ լեզուիս, ստախօսութեամբ, սուտ երդմամբ, երդմնազանցութեամբ, հակառակութեամբ, վիճաբանութեամբ, բանսարկութեամբ, շոգմոգութեամբ, քսու, դատարկաբանութեամբ եւ ծաղու, զրախօսութեամբ, հերձախօսութեամբ եւ անիծաբանութեամբ, տրտնջելով, դժգոհելով, բամբասելով եւ հայհոյելով. մեղայ Աստուծոյ:
Մեղայ գողութեամբ ձեռացս, ագահելով, զրկելով, հարկանելով, սպանանելով եւ ընդ գարշս ածելով. մեղայ Աստուծոյ:
Մեղայ ամենայն յօդուածովք շինուածոյս եւ ամենայն անդամօք մարմնոյս, եօթնեակ զգայարանօքս եւ վեցեկի շարժմամբս, վերամբարձ ոտնահարութեամբ եւ վայրաքարշ մեղկութեամբ, յաջ եւ յահեակ խոտորելով, զառաջնոցն մեղանչելով եւ վերջնոցն չար նշաւակ գոլով. մեղայ Աստուծոյ:
Այլ եւ մեղայ եօթնիցս յանցանօք, մահացու մեղօք` հպարտութեամբ եւ մասամբք նորին, նախանձու եւ մասամբք նորին, բարկութեամբ եւ մասամբք նորին, ծուլութեամբ եւ մասամբք նորին, ագահութեամբ եւ մասամբք նորին, որկրամոլութեամբ եւ մասամբք նորին, բղջախոհութեամբ եւ մասամբք նորին. մեղայ Աստուծոյ:
Այլ եւ մեղայ ամենայն պատուիրանացն Աստուծոյ, յանձնառնլեացն եւ հրաժարելեացն, զի ո’չ զյանձնառականսն կատարեցի եւ ո’չ ի հրաժարելեացն հեռա-ցայ: Զօրէնս առի` եւ յօրինացն հեղգացայ, ի կարգս Քրիստոնէութեան հրաւիրեցայ` եւ գործովս անարժան գտայ. գիտելով զչարն` կամաւ կորացայ եւ ի բարեաց գործոց ինձէն հեռացայ. վա’յ ինձ, վա’յ ինձ, վա’յ ինձ: Զորն ասեմ, կամ զորն խոստովանիմ, զի անթիւ են յանցանք իմ, անասելի են անօրէնութիւնք իմ, աններելի են ցաւք իմ. մեղայ Աստուծոյ:
Հա’յր սուրբ, զքեզ ունիմ միջնորդ հաշտութեան եւ բարեխօս առ միածին Որդին Աստուծոյ, զի իշխանութեամբդ, զոր տուեալ է քեզ` արձակեսցես զիս ի կապից մեղաց իմոց, աղաչեմ զքեզ:
ԱՐՁԱԿՈՒՄՆ
Ողորմեսցի քեզ մարդասէրն Աստուած եւ թողութիւն շնորհեսցէ ամենայն յանցանաց քոց, խոստովանացելոցն եւ մոռացելոցն: Եւ ես կարգաւս քահանայական իշխանութեան եւ հրամանաւն Աստուածային` թէ Զոր արձակիցէք յերկրի, եղեցի արձակեալ յերկինս, նովին բանիւն արձակեմ զքեզ յամենայն մասնակցութենէ մեղաց քոց, ի խորհրդոց, ի բանից, եւ ի գործոց, յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ: Եւ դարձեալ տամ զքեզ ի խորհուրդս սուրբ եկեղեցւոյ, զի զոր ինչ գործիցես բարիս, եղիցի քեզ ի բարեգործութիւն եւ ի փառս հանդերձեալ կենացն. Ամէն:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
Муза Воина (20 Mar 07)
There are currently 5 users browsing this thread. (0 members and 5 guests)