Page 9 of 12 FirstFirst ... 56789101112 LastLast
Results 57 to 63 of 84

Thread: Партия Дашнакцутюн

  1. #57
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: Պատասխանը: Партия Дашнакцутюн

    Quote Originally Posted by voter View Post
    ДАШНАК, ДАШНАК - ДО СКОНЧАНИЯ ВЕКА статьи от новой аналитической группы.

    Որ ասում եմ դաշնակցությունը հայ ծայրահեղական-ազգայնամոլների կուսակցություն է չեք հավատում «Բազմիցս ասել ենք, որ բոլոր նրանք, ովքեր դեմ են Հայ հեղափոխական դաշնակցությանը, ազգի դավաճաններ են»: «Երկիր» օրաթերթ, 1994թ. դեկտեմբեր 261

    Գերմանյիայում գերմանահայերի կենտրոնական խորհուրդ իրեն կոչող կազմակերպությունը, դաշնակները իրենց ինքնասիրահարվածությամբ ու հակասեմիտությամբ հասցրել են ծայրահեղությունների ու կրիզիսի...
    [B]yes kasei

  2. #58
    Механик
    Guest

    Re: Партия Дашнакцутюн

    voter Ես կասեի որ ոչ մի նոր բան չկա գրված:Ցանկացած ոք ով գոնե մի քիչ ծանոթ է մեր վերջին 100-150 տարվա պատմությանը կասի նույնը ինչ գրված է հոդվածում:Ու անգամ շատ ավելին:Հեղինակը օրինակ չի հիշատակել դաշնակների ցույցերի ու միտինգների մասին 92-94 թթ պատերազմի ընթացքում Երևանում:Այդ ծայրահեղ հայրենասերները պատերազմի տարիներին ցույց ու բողոքի բազմապիսի ակցիաներ էին անում իսկ հիմա մեղադրում են այսօրվա ընդիմությանը պետության հիմքերը խարխլող ցույցոր անելու մեջ:Մառազմ չէ սա?

  3. #59
    Զամունդացի դեմք VIP Ultra Club voter's Avatar
    Join Date
    Dec 2006
    Age
    51
    Posts
    9,435
    Blog Entries
    19
    Thanks
    275
    Interesting posts: 1,176
    Posts signed 1,587 times as interesting
    Groans
    6
    groaned 170 Times in 119 Posts
    Rep Power
    27

    Պատասխանը: Re: Партия Дашнакцутюн

    Quote Originally Posted by Механик View Post
    voter Ես կասեի որ ոչ մի նոր բան չկա գրված:Ցանկացած ոք ով գոնե մի քիչ ծանոթ է մեր վերջին 100-150 տարվա պատմությանը կասի նույնը ինչ գրված է հոդվածում:Ու անգամ շատ ավելին:Հեղինակը օրինակ չի հիշատակել դաշնակների ցույցերի ու միտինգների մասին 92-94 թթ պատերազմի ընթացքում Երևանում:Այդ ծայրահեղ հայրենասերները պատերազմի տարիներին ցույց ու բողոքի բազմապիսի ակցիաներ էին անում իսկ հիմա մեղադրում են այսօրվա ընդիմությանը պետության հիմքերը խարխլող ցույցոր անելու մեջ:Մառազմ չէ սա?
    Ես որոշ առումով, կասկածում եմ, որ այդ ազգային իդեա իրենց կոչող կազմակերպությանը ՍՍի գործակալներն են կյանքի կոչէլ ու դրանից ելնելով զարմանալի չէ, որ լուրջ քննադատություն չկա դաշնակենրի-ՍՍի կոալիցիոն կուսակցի հասցեին։

    Լրիվ համաձայն եմ,որ մակերեսային քննադատություն է ու ասվում է այն, ինչ առանց այդ էլ բոլորը գիտեն։ Այ եթե լուրջ սկանդալակին բացահայտումներ լինեին, կարելի էր մտածել, որ իսկապես բոլորին ընդիմադիր տեսակետ են ներկայացնում։

    Արամ Աբրահամյանի Առավոտում էր թե Լրագիր.ամ կարծեմ ճիշտ մեկնաբանած - մի քանի արժեքների քացու տակ քցելու հաշվին, փորձ է արվում անցյալի վերքերի մասին խոսել, ինչից վատ հոտ է գալիս, քանի որ բոլորը փաստացի դրանից կտուժվեն, հները կվարկաբեկվեն ու հույս են դնում երևի, որ կմնա ժողովրդի մոտ անելանելիության զգացում - միթոմ թե լավ է որ այսօր սենց ապրում ենք, բա առաջ ամեն ինչ շատ ավելի վատ էր։

    Շախմատի պարտիա է հիշեցնում - մի երկու ձի, նավակ զոհաբերելով ու հոշոտելու իրավունք տալով, փորձում են շեղել ուշադրությունը ու ՄԱՏ անել...

  4. #60
    Механик
    Guest

    Re: Партия Дашнакцутюн

    Ես չգիտեմ կան արդյոք այս ֆորումում ՀՅԴ ներկայացուցիչներ,ովքեր ծանոթ են իրենց կուսակցության պամությանն ու ներկայիս գործունեությանը:
    Եթե կան ապա կարելի է մի քննարկում կազմակերպել :Փորձենք իրար հասկանալ:Ես օրինակ կուզեի ստանալ մի շարք հարցերի պատասխաններ կապված ՀՅԴ 120-ամյա գործունեության հետ:Ես էլ կուզեի հավատալ որ ՀՅԴ-ն իրոք ազգային արժեք է ... և այլն:
    Սպասում եմ արձագանքի:

  5. #61
    Զամունդացի դեմք VIP Ultra Club voter's Avatar
    Join Date
    Dec 2006
    Age
    51
    Posts
    9,435
    Blog Entries
    19
    Thanks
    275
    Interesting posts: 1,176
    Posts signed 1,587 times as interesting
    Groans
    6
    groaned 170 Times in 119 Posts
    Rep Power
    27

    Պատասխանը: Re: Партия Дашнакцутюн

    Quote Originally Posted by Механик View Post
    Ես չգիտեմ կան արդյոք այս ֆորումում ՀՅԴ ներկայացուցիչներ,ովքեր ծանոթ են իրենց կուսակցության պամությանն ու ներկայիս գործունեությանը:
    Եթե կան ապա կարելի է մի քննարկում կազմակերպել :Փորձենք իրար հասկանալ:Ես օրինակ կուզեի ստանալ մի շարք հարցերի պատասխաններ կապված ՀՅԴ 120-ամյա գործունեության հետ:Ես էլ կուզեի հավատալ որ ՀՅԴ-ն իրոք ազգային արժեք է ... և այլն:
    Սպասում եմ արձագանքի:
    Իմ ծանոթներից, որ ժամանակին ՀՅԴի դրոշակի տակ Արցախի համար էին պայքարում, շատերն են հիասթափվել, քանի որ տեսել են, որ այդ կուսակցությունը գաղափար որպես այդպիսին իրականում չունի, գործունեությունն էլ զուտ հպանցիկ այժմեական իրավիճակով է միայն պայմանավորված...

  6. #62
    Զամունդացի դեմք VIP Ultra Club voter's Avatar
    Join Date
    Dec 2006
    Age
    51
    Posts
    9,435
    Blog Entries
    19
    Thanks
    275
    Interesting posts: 1,176
    Posts signed 1,587 times as interesting
    Groans
    6
    groaned 170 Times in 119 Posts
    Rep Power
    27

    Պատասխանը: Партия Дашнакцутюн

    2009-02-20
    «Քաղաքական ոչ կոռեկտություն»

    Կոմկուսի պատասխանը դաշնակցական Արտաշես Շահբազյանին

    «Դա ապստամբություն չէր, այլ սովորական ավանտյուրա, որը մեր երկրի վրա շատ թանկ նստեց: Եվ այն հողային կորուստները, որ մենք ունեցանք, շատ բանով պայմանավորված էին հենց դրանով, քանի որ թուրքերն այլեւս չէին ցանկանում Սովետական Հայաստանի իշխանությունների հետ բանակցել, քանի որ ասպարեզում այլեւս կար, այսպես կոչված, հայրենիքի փրկության կոմիտեի իշխանությունը, որը 1920 թվականի դեկտեմբերի 2-ին եղբայրության եւ փոխօգնության դաշնագիր էր կնքել՝ Հայաստանի հողերը լայնածավալ ծախելու գնով»,- երեկ հակադարձելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արտաշես Շահբազյանի՝ փետրվարյան հեղափոխության առիթով մեր թերթում սովետական իշխանության վերաբերյալ հնչեցրած գնահատականներին, ասաց ՀԿԿ ԿԿ կուսակցական կազմակերպական բաժնի վարիչ Լիպարիտ Կարճիկյանը: Ընկեր Կարճիկյանն այդ փուլը անվանում է՝ «Մեր պատմության սեւ էջ: Ինչքան էլ դաշնակցականները ցանկանում են այն ճերմակացնել կամ տարբեր երանգներ տալ՝ չի ստացվելու. ժողովրդի հիշողության մեջ դա մնացել է որպես ավանտյուրա եւ այդպես էլ կմնա»: Անդրադառնալով Ազգային ինքնության տոնին, ինչի առիթով մեր թղթակիցը զրուցել էր դաշնակցական պատգամավորի հետ, ընկեր Կարճիկյանը փոքր-ինչ սրտնեղում է. «Չէ, դեմ չենք, թող անեն, բայց շատ ավելի կոնկրետ եւ արդիական տոնակատարության օրեր կան: Ասենք, Սովետական Հայաստանի ծնունդը՝ նոյեմբերի 29-ը, ինչի առիթով դիմել ենք պառլամենտին, բայց որեւէ կերպ ոչ ցանկանում են անդրադառնալ, ոչ էլ պատասխանել: Տոնակատարություն եք ուզում՝ ունեցեք, բայց առիթն օգտագործել եւ թունոտ հարձակումներ գործել Կոմկուսի վրա, դա կարելի է բնորոշել քաղաքական ոչ կոռեկտություն, ինչը, ի դեպ, դաշնակցականներին միշտ էլ բնորոշ է եղել, քանի որ նրանք երբեք էլ աչքի չեն ընկել քաղաքական բանավեճ մղելու ունակությամբ»: Իսկ «բանտերում իբր կացնահարվածների միֆին» կոմունիստներն այսպես են պատասխանում. «Էն, որ Տաթեւի ու Գնդեվազի ձորերը, առանց մի գնդակ արձակելու, բոլշեւիկներին բռնում ու խորը անդունդն էին շպրտում՝ դա մեծագույն տղամարդկությո՞ւն էր, թե՞ հանճարեղ քաղաքական դրսեւորում: Դուք ձեզ նայեք՝ նոր ասեք: Ինչքա՞ն մարդ են կացնահարել: Կամ արդյոք կացնահարե՞լ են, թե՞ դա դաշնակցականների հերթական հերյուրանքն է: Մտեք Կոմունարների այգին եւ իրենց տնկած հուշասյան վրա 2-3 ազգանուն կտեսնեք. թող ավելորդ բաներ չհորինեն: Իսկ Ղորղանյանի եւ Համազասպի խնդիրը թող մնա իրենց խղճին: Հենց իրենց պահանջով Ղորղանյանը եւ Համազասպը Բաքվի կոմունայի զորքի հայկական հատվածը դուրս բերեցին, ինչի հետեւանքով կոմունան պարտվեց, թուրքերը մտան Բաքու եւ տասնյակ հազարավոր հայեր ոչնչացրեցին: Ո՞վ է այս արյան պատասխանը տալու»:

    Մեր զրուցակիցը նաեւ կոչ է անում Դաշնակցությանը՝ «Քաջություն ունեցեք եւ ձեր բոլոր ստահակությունների պատասխանը տվեք, ոչ թե կոմունիստներին հայհոյեք, որոնք 70 տարի ընդամենը երկիր են կառուցել: Դաշնակցական քարանձավային հակառուսականությունն իրենց պատմության մեջ ընդգծված է: Միշտ աչքները տնկել են Արեւմուտքին, իսկ այնտեղից Հայաստանը երբեք ոչինչ չի ստացել եւ չի ստանա: Արեւմուտքի համար Հայաստանը պատնեշ է մուսուլմանական աշխարհի դեմ, դրա համար են սիրաշահում»:

    Վերադառնալով 1920-ականների իրադարձություններին՝ ընկեր Կարճիկյանը նկատում է. «Նազարբեկովը մի անճարակ ռազմական գործիչ է եղել: Եթե մի ինչ-որ Չխեիձեի հրամանով նա կարողացել է Ղարսի բերդը հանձնելու հրաման տալ՝ ավելորդ է ռազմական շնորհքի մասին խոսելը: Ավելին, երբ նա Գյումրին կրակների մեջ թողած՝ փախել է եւ, «ես գեներալ Նազարբեկովն եմ», գոռալով ճանապարհ է խնդրել, մի սրամիտ գյումրեցի հեգնել է՝ «գեներալ՝ նազադ-բեգոմ. ոսկով Ղարսը ծախեցիք, կուզեք հիմի էլ Գյումրի՞ն ծախեք»: Հիմա բոլորը Լենինին ու բոլշեւիկներին հայհոյում են հողեր ծախելու համար, բայց նրանք 9 հազար քառակուսի կիլոմետրը 29 հազար են դարձրել: Լինեիք մի քիչ խելամիտ եւ ռուսական բոլշեւիկյան կառավարության հետ նորմալ հարաբերություններ ստեղծեիք, այդ տարածքները շատ ավելին կլինեին»:


    ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

  7. #63
    Զամունդացի դեմք VIP Ultra Club voter's Avatar
    Join Date
    Dec 2006
    Age
    51
    Posts
    9,435
    Blog Entries
    19
    Thanks
    275
    Interesting posts: 1,176
    Posts signed 1,587 times as interesting
    Groans
    6
    groaned 170 Times in 119 Posts
    Rep Power
    27

    Պատասխանը: Партия Дашнакцутюн

    """
    Դաշնակցությունը, ընդդիմություն դառնալով, որոշեց պահպանել ԱԺ երկու մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները
    """ սա կոչվում է, ազգի համար ենք մտածում, դեմ ըլլալով կողմ ենք.... Նման ՓԱԼԱՍ կուսակցություն հայությունը երևի դեռ չի ստեղծել։
    Կասեք բա գրպանային կուսակցությունները, մեկ մարդու համար ստեղծված, որոշ դեպքերում նույնիսկ մեկ մարդու անդամավճարով միայն գոյություն ունեցողները փալաս չեն։ Պատկերացրեք որ ոչ, նրանք իրենց նպատակը ունեն ու բոլորն էլ գիտեն, որ դա է նրանց նպատակը ու դա էլ նրանք անում են։

    Իսկ ՀՅԴն իր մեջից ճղում է, ես անեմ, են անեմ – ԴԵՄ ԵՄ, բայց շարունակում է մնալ ԿՈՂՄ։

    Պարզ ասած ստախոս, խաբեբա, իր հիմնադիրների ու իրեն հավատացողների սկզբունքներն գաղափարներն քցող ՓԱԼԱՍի են վերածվել.......

    Այսինքն չգիտեմ, միգուցե երբևիցե ուրիշ բան չեն էլ եղել ուղղակի հիմա ակընհայտ է դառնում ինչ են...

    Ամեն դեպքում նման «սկզբունքայնությունից» գարշահոտություն է փչում...

  8. One user like this post

    brat_eu (02 May 09)

Thread Information

Users Browsing this Thread

There are currently 1 users browsing this thread. (0 members and 1 guests)

Posting Permissions

  • You may not post new threads
  • You may not post replies
  • You may not post attachments
  • You may not edit your posts
  •