Поттверждение от Айкакакн Жаманак, хозяина зовут Сергей Манукян и если верить инфе о том, что Самвелу Бабаяну обещал Серж квоту для ввоза древесины как стройматериала в Армению, то инфа о том, что это дом спекулянта стройматериалами почти поттвердившаяся инфа.
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ նորընծա ռամկավար Սամվել Բաբայանն օրերս հանդիպել է գործարար, ՀՀ ՊՆ-ի դիմաց գտնվող ռոկոկո ոճի հայտնի տանտիրոջ` Սերգեյ Մանուկյանի հետ եւ վերջինիս հորդորել իրեն փայ տալ իր բիզնեսից:
Բաբայանն իր այս տարօրինակ մոտեցումը բացատրել է շատ պարզ. նա ասել է, որ ինքը Հայաստանի ապագա պաշտպանության նախարարն է, ու եթե հիմա Մանուկյանը կամավոր իրեն բիզնեսից փայ չտա, ընտրություններից հետո ինքը այդ փայը կվերցնի ուժով: Սամվել Բաբայանի այս ինքնավստահությունը ամենեւին էլ պատահական չէ, որովհետեւ ներիշխանական խմորումներին տիրապետող անձինք տեղյակ են, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը իրոք Բաբայանին խոստացել են ընտրություններում հաղթելու պարագայում նրան ՊՆախարար նշանակել: Այս տեղեկատվությունը, սակայն, հասու չէ ՊՆ գործող նախարար Միքայել Հարությունյանին, որը, Բաբայանի ռեյդից անհանգստացած, դիմել է Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին. վերջիններս Բաբայանի նշանակման մասին լուրերը չեն հաստատել եւ հանգստացրել են գործող ՊՆախարարին: