Правила на Русском Українська Espaсol Englisch Franзais
1.Ընդհանուր դրույթներ
1.1 VIP Аrmenia ֆոռումում կարելի է քննարկել ցանկացած թեմա։
1.2 Ցանկացած ֆոռումջանցի իրավասու է ազատ արտահայտել իր կարծիքը թեմաների ու գրառումների տեսքով (տես.Լրացում Ա)։
1.3 Գրառումները ցանկացած լեզվով թույլատրելի են։
1.4 Ֆոռում կարելի է այցելել, աշխարհի ցանկացած կետից։
1.5 Ֆոռումում ստեղծված յուրաքանչյուր թեմա, պատկանում է բոլոր ֆոռումջանցիներին։
1.6 Ֆոռումի տեխնիկական անձնակազմը ֆոռումջանիցիների վարքի ու գրառումների իրավասության և ճշմարտացիության համար պատասխանատվություն չի կրում:
1.7 Առանց ֆորումջանցու ցանկության նրա անձի մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն - ֆոտո, իրական անունը, հասցեն, համակարգչի տվյալները IP, հեռախոսահամարը ու քվեարկության տարբերակները:
2.Սահմանափակումներ
Արգելվում է
2.1 Գրանցում
2.1.1 Արգելվում է որպես ծածկանուն կամ նրա մաս օգտագործել.
-email հասցե
-ինտերնետ կայքերի վրա հղում կամ նրա մասնիկներ
-հայհոյանքներ ու անառակ բառեր
-գոյություն ունեցող ծածկանունների կեղծիքներ
2.1.2 օգտագործել մեկից ավելի ծածկանուն (տես Լրացում Բ)
2.1.3 ՈՒրիշ ֆոռումջանցու կողմից արդեն օգտագործվող բացարձակ նույնանման ավատար
2.2 Գրառումներ, ստորագրություններ, զրույց, անձնական տվյալներն
Արգելվում է
2.2.1 Անձին ուղղված վիրավորանքներ - խոսքերի, անարգանքների, նկարների, հղումների, երաժշտության տեսքով։
2.2.2 Ռասիստական ու ազգայնամոլական տիպի արտահայտություններ, որ վիրավորում են որևէ ազգի մշակույթը, կրոնը, սովորույթները կամ ապրելակերպը։
2.2.3 Ազգային կամ կրոնական նշանների անարգանք/վիրավորանք։
2.2.4 Կանխամտածված սուտ լուրերի ու փնովանքների տարածում։
2.2.5 Կոմերցիոն գովազդ ու հղումներ առանց հոգաբարձուների խորհրդի թույլատվության։
2.2.6 Անառակ նյութերի ու հղումների տեղադրում։
2.2.7 Նույն թեմայի կամ գրառումների տարբեր բաժիններում/թեմաներում բազմացում/պատճենում։
2.2.8 Օգտագործել գրառումներում կամ թեմաների վերնագրերում 10 տոկոսից ավելի ՄԵԾԱՏԱՌԵՐ կամ մեծ տառաչափ [SIZE] հրամանով։
2.2.9 Խմբագրի գործունեության քննադատում «Բողոքարկումներ ու հայտարարություններ» բաժնից դուրս։
2.2.10 Հայհոյանքներ ցանկացած լեզվով
3.Պատիժ
Ֆոռումում գործում է տույժերի երկաստիճան համակարգ. նախազգուշացում առանց հետևանքների և տուգանքների։ Երկու դեպքում էլ պատիժը տրվում է սահմանափակ ժամկետով, գրանցվում է ֆոռումջանցու անձնական տվյալներում և կարող է գործել միառժամանակ, եթե գործողության ժամկետը համընկնում է մեկ ուրիշ տույժի հետ։
3.1. Պատիժները տրվում են միայն կետ 2.-ում նշված խաղտումների հիման վրա։
3.1.1 կետ 2.1.1 և 2.1.2-ում նշված խաղտումների համար տրվում է 30 տուգանք 3 ամիս ժամկետով
3.1.2 կետ 2.2.6-ում նշված խաղտումների համար տրվում է 20 տուգանք 1 ամիս ժամկետով
3.1.3 կետ 2.2.1, 2.2.2, 2.2.3 հիման վրա - 10 տուգանք մեկ ամիս ժամկետով
3.1.4 կետ 2.2.4, 2.2.5, 2.1.3 հիման վրա - 5 տուգանք մեկ շաբաթով
3.1.5 մեկ տուգանք 3 օրով տրվում է 2.2.7, 2.2.8, 2.2.9 կետերի խաղտման դեպքում
3.1.6 2.2.10 կետի խախղտման դեպքում, ամեն հայհոյանքի համար տրվում է մեկ տուգանք որն ուժի մեջ է 3 օր
3.2 Տուգանքների քանակից կախված կիրառվում են հետևյալ պատժամիջոցները.
3.2.1 10 տուգանքի առկայության դեպքում ֆոռումջանցին զրկվում է անձնանշան ու ստորագրություն ունենալու իրավունքից (հնարավորությունների սահմանափակում)
3.2.2 սկսած 20 տուգանքից - «Բողոքարկումներ ու հայտարարություններ» բաժնից բացի, ֆոռումում գրառումներ կատարելու իրավունքից (բաժիններում գրառումներ կատարելու իրավունքի դադարեցում)
3.2.3 սկսած 30 տուգանքից - մուտքն ֆոռում արգելվում է (ցանկացած հաղորդակցություն ֆոռումի միջոցով արգելվում է)
3.2.4 սկսաժ 50 տուգանքից - երեք ամից ֆոռում անհասանելի է դառնում այն համակարգչից, որտեղից ֆոռում է այցելել ֆոռումջանցին(համակարգչի արգելափակում IP հասցեով, այդ թվում կարդալ ֆոռումն անհնար է)
4. Կառուցվածք
4.1 Ղեկավար օրգաններ
4.1.1 Ֆորումի ղեկավար օրգաններն են Խմբագիր-Մոդերատորների և Հոգաբարձուների խորհուրդները (Լորդերի պալատը)
4.1.2 Ֆորումի ղեկավարմանը կարող է մասնակցել ցանկացած ֆորումջանցի, ընտրվելով որևէ բաժնի խմբագիր կամ դառնալով հոգաբարձու
4.1.3 Խմբագիր–մոդերատոր հնարավոր է դառնալ ընտրությունների միջոցով
4.1.4 Հոգաբարձու կարելի է դառնալ ֆինանսական և/կամ տեխնիկակակն աջակցություն ցույց տալով ֆորումին (տես Լրացում Գ.)
4.1.5 Խմբագիր–մոդերատորի իրավունքները տարածվում են միայն նրան վստահված բաժնում
4.1.6 Հոգաբարձուի իրավունքներն ու պարտականնությունները տարածվում են միայն ամբողջ ֆորումի տեխնիկական կազմակերպման վրա
4.1.7 Խմբագրական խորհուրդն իրավասու է հանդես գալ ամբողջ ֆոռումի - իրենց ընտրած ֆորումջանցիների անունից
4.1.8 Հոգաբարձուների խորհուրդը - Լորդերի պալատն իրավասու է հանդես գալ միայն Պալատի անունից
4.1.9 Միջնորդ-դատավորների խորհուրդը կազմված առնվազն երկու խմբագրից՝ «Ընտրություններ», «Բողոքարկումներ ու հայտարարություններ» բաժնների, կազմակերպում է ընտրությունները, ամփոփում արդյունքները, նշանակում ընտրված թեկնածուին Մոդերատոր/Խմբագիր (տես Լրացում Ե.)
4.2 Խմբագիրների իրավունքներն ու պարտականությունները
4.2.1 Ֆորումջանցին իրավասու է ջնջել իր գրառումն ու պահանջել բաժնի խմբագրից ոչնչացնել գրառման, բոլոր հետքերը
4.2.2 Ոչ ոք իրավասու չէ պահանջել ջնջել իր գրառման հղումն ուրիշ ֆորումջանցու գրառման մեջ
4.2.3 Ոչ ոք իրավունք չունի ջնջել ամբողջ քննարկման թեմա առանց այդ թեմայում գրառում կատարած բոլոր մասնակիցների համաձայնության
4.2.4 Խմբագիր-մոդերատորն իրավասու է լրացուցիչ կանոններ մտցնել իրեն վստահված բաժնում (տես Լրացում Դ.)
4.2.5 Խմբագիր-մոդերատորներն իրավասու են խմբագրել ու ջնջել ցանկացած գրառում/թեմա
4.2.6 Խմբագիրն իրավունք ունի կանոնների խաղտումների համար նախազգուշացումներ ու պատիժներ կիրառել
4.2.7 Առանց ֆորումջանցու համաձայնության խմբագիրն իրավասու չէ անվերադարձ ջնջել նրա թեմաներն ու գրառումները
4.2.8 Իր բաժնին չվերաբերվող թեմաները/գրառումները խմբագիրն իրավունք ունի տեղափոխել ուրիշ բաժին/թեմա
4.3 Խմբագիր-մոդերատորների ընտրություններն ու հրաժարականը
4.3.1 Ամեն տարի գարնանը կազմակերպվում են մոդերատորների ընտրություններ(տես Լրացում Ե.)
4.3.2 Խմբագիր-մոդերատոր կարող է լինել ցանկացած ակտիվ ֆորումջանցի (տես Լրացում Ե.)
4.3.3 Խմբագիրը համարվում է ընտրված, եթե ստացել է ձայների բացարձակ պարզ մեծամասնությունը (տես Լրացում Ե)
4.3.4 Խմբագիր կարելի է լինել անսահմանափակ անգամ ու ցանկացած բաժնում նաև համատեղելով բազմաթիվ բաժինները
4.3.5 Հրապարակավ հայտարարելով իր հրաժարականի մասին, խմբագիրը կորող է ցանկացած պահի դադարեցնել իր գործունեությունը (տես Լրացում Զ.)
4.3.6 Խմբագիրը կորող է պահանջել ավելացնել իր բաժնում համա-խմբագրի, եթե չի հասցնում իրականացնել իր պարտականությունները, եթե խմբագիրը չի առաջադրում կոնկրետ թեկնածու, ընտրություններ են կազմակերպվում (տես Լրացում Ե. և Է.)
4.3.7 Խմբագրի անբավարար ակտիվության դեպքում (տես Լրացում Ե.), նրա վրայից հանվում են մոդերատորի պարտականությունները (տես Լրացում Զ.)
4.3.8 Անվստահության քվեի արտահայտման դեպքում խմբագիրը զրկվում է իր իրավունքներից և նոր ընտրություններ են նշանակվում (տես Լրացում Ը.)
4.4 Հոգաբարձուների խորհուրդ/Լորդերի պալատ - իրավունքներն ու պարտականությունները
4.4.1 Հոգաբարձուների խորհուրդը պարտավոր է ապահովել ֆորումի տեխնիկական գոյությունն և իրավասու է որոշումներ կայացնել մյուս ֆորումների/կայքերի հետ համագործակցության, ձուլման, աշխատանքի դադարեցման, ներդրումների, շահույթի բաշխման հարցերում
4.4.2 Յուրաքանչյուր հոգաբարձուի տրվում է բաժնետոմս, որը քվեարկություններում մեկ ձայնի է հավասար
4.4.3 Մեկ հեգաբարձուի մոտ 21%-ից ավելի բաժնետոմսերի առկայության դեպքում, քվեարկություններում նրա ձայների միայն այն մասն է է հաշվի առնվում, որը կազմում է ամբողջ ձայների 21%
4.4.4 Բաժնետոմս կարելի է ձեռք բերել անմիջական նվիրատվության/ներդրման կամ միջնորդության համար
4.4.5 Տեխնիկական ղեկավարման աշխատանքների կատարման համար - ադմինիստրատորություն, սուպերմոդերատորություն, արտաքին տեսքի դիզայն. ֆորումջանցին պարգևատրվում է անվանական բաժնետոմսով (տես Լրացում Թ.)
4.4.6 Առնվազն 3 ամիս իր պարտականությունները կատարող խմբագիրը ստանում է անվանական բաժնետոմս, յուրաքանչյուր իրեն վստահված բաժնի համար (տես Լրացում Թ.)
4.4.7 Յուրաքանչյուր 2000 Դրամ նվիրատվության/ներդրման համար, ֆորումջանցին ցանկության դեպքում կարող է ստանալ բաժնետոմս ու հոգաբարձուի կարգավիճակ (տես Լրացում Ժ.)
4.4.8 Ֆորումի գործունեության հետևանքով շահույթի առկայության դեպքում բաժնետոմսերը հարկվում են դիվիդենտով, որն որոշվում է հոգաբարձուների խորհրդի միջոցով
4.4.9 Բաժնետոմսը չի կարող բռնագրավվել կամ չեղյալ համարվել և տրվում է անսահմանափակ ժամկետով, որպես սեփականություն
4.4.10 Եթե 5 հազար գրառում կատարած ֆորումջանցու գրառումների գեթ 5 տոկոսն նշվել է որպես հետաքրքիր, ապա նրան շնորհվում է մեկ հասարակ բաժնետոմս ու հոգաբարձու լորդի կարգավիճակ (տես լրացում Ի.)
Լրացումներ.
Ա. գրանցվելուց հետո, անհրաժեշտ է 7 գրառում կատարել, որից հետո ֆորումից օգտվելու բոլոր հնարքներն հասանելի կդառնան
Բ. եթե ինչ-ին չ պատճառներով, ֆորումջանցին մեկից ավելի ծածկանուն ունի ապա նա պարտավոր է տեղյակ պահել տեխնիկական անձնակազմին և ծածկանունները կձուլվեն կամ ավելորդները կջնջվեն
Գ. առնվազն երեք ամիս պարտականություններն կատարելու դեպքում, ֆորումի տեխնիկական ապահովվումը, կայքի գոյության ապահովվումը, դիզայներական աշխատանքները պարգևատրվում են հոգաբարձուի կարգավիճակով ու բաժնետոմսով
Դ. խմբագրի կողմից սահմանված լրացուցիչ կանոննորերն չեն կարող պատժի հիմք հանդիասանալ
Ե. ընտրությունների ընթացակարգային կանոնները.օրինակ թեկնածուների ակտիվությունը, ձայնի իրավունք չունեցող ֆորումջանցիների բացառումը ևյլն, կարգավորվում են Ընտրություններ բաժնի լրացուցիչ կանոններով
Զ. եթե բաժնում բացակայում է համախմբագիրը, ապա նշանակվում են նոր ընտրություններ։ Եթե հրաժարական տված/անվստահության քվե ստացած խմբագիրը չի կարող կամ չի ցանկանում կատարել իր պարտականությունները մինչ նոր խմբագրի նշանակումը, խմբագրի պարտականությունները ստանձնում է միջնորդ-դատավորն ինքն «Բողոքարկումներ ու հայտարարություններ» բաժնի խմբագիրը, նույն ինքն ընտրությունների կազմակերպիչը, որն պարտավոր է երկու շաբաթվա մեջ կազմակերպել ու անցկացնել նոր ընտրությունները
Է. եթե բաժնում առկա է մեծ ակտիվություն, ապա համախմբագրի հարցն իրավասու է բարձրացնել ցանկացած ֆորումջանցի
Ը. վստահության քվեն համարվում է ընդունված, եթե այն արտահայտվել է ավելի ձայների քանակով, քան կողմ ձայներ է ստացել խմբագիրն ընտրվելուց։ մնացածն ըստ «Բողոքարկումներ ու հայտարարություններ» բաժնի կանոնների
Թ. Անվանական բաժնետոմսը չի կարելի փոխանցել մեկ ուրիշին, քանի դեռ կատարում ես պարտականություններդ, որի համար ստացել ես բաժնետոմսը
Ժ. ցանկացած միջնորդություն պարգևատրվում է բաժնետոմսերով, նվիրատվության 10% չափին համարժեք, առնվազն մեկ բաժնետոմս
Ի. հոգաբարձուների խորհուրդը կարող է վետոի իրավունքով բացառել բաժնետոմսի ու լորդի կարգավիճակի շնորհումն, եթե կասկածներ կան ֆորումջանցու գրառումների արժեքի վերաբերյալ, ինչպես նաև խորհուրդը իրավասու է շնորհել կարգավիճակն ու բաճնոտոմսն, նույնիսկ եթե հետաքրքիր գրաումներն 5 տոկոս չեն կազմում
Սահմանադրույան մեջ փոփոխություններ մտցնելու կարգն
----------------------------------------------------------------------------------
-ցանկացած ֆորումջանցի իրավասու է կատարել փոփոխության առաջարկ
-առաջարկությունը համարվում է ընդունված, եթե եռօրյա ժամկետում ոչ մեկը դեմ չէ արտահայտվել
-որևէ ֆորումջանցու կողմից առաջարկին հանդիմանալու դեպքում առաջարկությունը համարվում է անընդունելի, եթե հեղինակը չի պնդում դնել այն կողմ ու դեմ քվեարկության, որն էլ պիտի որոշի առաջարկության ճակատագիրը