Հայաստանում ռուսական ռազմակայանում զինվորների են սպանել
Հոկտեմբեր 25, 2010 | 14:21
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում երկու զինծառայողների են սպանել:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 23-ին, ժամը 17-ին, Գյումրիում տեղակայված Ռուսաստանի Դաշնության մի զորամասից ոստիկանության Էրեբունու բաժնում գրություն է ստացվել, որ ժամը 09.39-ին ՌԴ սահմանապահ վարչության վերակարգի հանգստի սենյակներից մեկում հայտնաբերվել են նույն զորամասի պայմանագրային զինծառայողներ՝ Ռուսաստանի քաղաքացիներ, 27-ամյա Արմեն Զախարյանի եւ 39-ամյա Արթուր Ենոքյանի դիակները` կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:
Հանգամանքները պարզվում են: Քննությունը վարում է ՌԴ դատախազությանը կից քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժինը: