По моей информации на днях в корпус поступил приказ об увольнении Гриша из ВС РА.
Для тех кто не знает Гриш сынок начальника ген.штаба.
По этому недоразумению давно тюрьма плачет!
По моей информации на днях в корпус поступил приказ об увольнении Гриша из ВС РА.
Для тех кто не знает Гриш сынок начальника ген.штаба.
По этому недоразумению давно тюрьма плачет!
Плохая примета – сесть на тюбик вазелина.
Աստված էս էրեխուն թող առողջություն տա:Շնչում է եւ ուտում
Վեց ամիս առաջ` հունիսի 18-ին Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատայինների մի խումբ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան հատվածում գրոհել էր Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի մերձակայքում գտնվող հայկական դիրքերից մեկի վրա: Հարձակման հետեւանքով զոհվել էին ԼՂՀ ՊԲ չորս ժամկետային զինծառայողներ, վիրավորվել էին եւս չորսը: Ամենածանր վիրավորումը ստացել էր 19-ամյա կապանցի զինծառայող Անդրանիկ Արզումանյանը: Երիտասարդի մոտ գրանցվել էր գանգուղեղային թափանցող վնասվածք, որի հետեւանքով նա ընկել էր կոմայի մեջ: Համարվում էր, որ այդ վնասվածքը կյանքի հետ անհամատեղելի է, եւ երիտասարդին կարող է փրկել միայն հրաշքը: Մինչդեռ երեկ Արզումանյանի մայրը` տիկին Անժելան մեզ հայտնեց, որ թեեւ որդին դեռեւս գտնվում է կոմայի մեջ, սակայն արդեն շուրջ մեկ շաբաթ անջատված է արհեստական շնչառության ապարատը, եւ Անդրանիկը ինքնուրույն է շնչում: Տիկին Անժելան երեկ մեզ պատմեց նաեւ, որ որդին արդեն կարողանում է ինքնուրույն ուտել. «Գդալով թթվասեր կամ այլ կաթնամթերք ենք տալիս, նա հանգիստ կարողանում է կուլ տալ: Նաեւ շատ հանգիստ ջուր է խմում»: Անդրանիկ Արզումանյանի մոր խոսքով, որդու շնչափողի մեջ մի խողովակ է տեղադրված, որը ավելի հեշտ է դարձնում շունչ քաշելը եւ արտաշնչելը:
Արզումանյանը դեռեւս գտնվում է ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժնում, բժիշկների խիստ հսկողության տակ: Իսկ նրա մոր համար հոսպիտալում մի սենյակ է առանձնացվել, եւ այս ամիսների ընթացքում տիկին Անժելան փաստորեն ապրում է հոսպիտալում` որդու կողքին: Ավելի վաղ բժիշկները մեզ հայտնել էին, որ Անդրանիկի կյանքի հետ կապված հնարավոր չէ կանխատեսումներ անել, քանի որ ամեն ինչ կարող է ավարտվել վատթարագույն ձեւով: «Հիմա արդեն բժիշկները ասում են, որ Անդրանիկի մոտ ամեն ինչ գնում է դեպի առողջացում: Ուղղակի դեռ չեն կարողանում կոնկրետ ժամկետներ ասել: Ասում են, որ հիմա փոքր երեխա է, երեխայի է նման, պետք է կամաց կամաց զարգանա, մեծանա ու դառնա մեծ մարդ»,- երեկ մեզ ասաց նախկին զինծառայողի մայրը եւ ավելացրեց, որ միշտ էլ հավատում էր, որ որդին կկարողանա հաղթահարել մահվան վտանգը եւ առողջանալ. «Ես հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»:
Плохая примета – сесть на тюбик вазелина.
Хотелось бы, чтоб это было на самом деле из за его хабргизма, только не очень вериться в ракурсе отношений и по некоторым данным личного разбирата между мин.обороны с нач.штабом.
Я поверю, что мин.обороны занимаеться чисткой армии если начнут не только тех, к кому он лишную неприязн испытывает, а просто всех нарушителей увольнять.
...Նոյեմբերի 19-ին ժամը 24։00-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում տեղի է ունեցել մահվան ելքով արտակարգ միջադեպ: Կան զոհեր և վիրավորներ: Հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում են ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից։
терт.ам
Плохая примета – сесть на тюбик вазелина.
հերթական արյունոտ օրը...Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժինը մանրամասներ է հայտնում ԼՂՀ բանակում արձանագրված միջադեպի մասին:
Ըստ այդմ՝ նոյեմբերի 19-ին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով հրազենային կրակահերթերից զոհվել են ժամկետային զինծառայողներ` Լեւոն Սոսի Եսայանը (ծնվ. 1991թ.), Ներսես Վալերիկի Գալոյանը (ծնվ. 1990թ.), Նարեկ Վարդանի Սահակյանը (ծնվ. 1990թ.), Նվեր Մարտիկի Սարգսյանը (ծնվ. 1991թ.):
Նույն միջադեպի հետեւանքով հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ` Սարգիս Հակոբի Մելքումյանը (ծնվ. 1991թ.), Խաչիկ Սարգսի Ալեքսանյանը (ծնվ. 1992թ.), Մասիս Մավրիկի Գրիգորյանը (ծնվ. 1991թ.) եւ Մանվել Արմենի Հազրոյանը (ծնվ. 1991թ.): Միջադեպի հետ կապված մյուս մանրամասները ճշտվում են:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին, ժամը 24։00-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում:
ես չեմ հասկանում ինչ միջադեպի մասին է խոսքը?Էլի իրար վրա են կրակել թե թուրքերն են կրակել??????
Плохая примета – сесть на тюбик вазелина.
...ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվության բաժինը հայտնել է, որ նոյեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դիրքերում տեղի ուենցած միջադեպում հակառակորդի կողմից հանցավոր գործողությունների կատարման վարկածը գրեթե բացառվում է:
ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «առաջ են քաշվել մի քանի վարկածներ, կատարվել են առաջին անհետաձգելի քննչական աշխատանքներ: Ըստ նախաքննության արդյունքում ձեռքբերված տվյալների` հակառակորդի կողմից հանցավոր գործողությունների կատարման վարկածը գրեթե բացառվում է: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ «երկու եւ ավելի անձանց սպանություն» կետով: Նախաքննությունը շարունակվում է»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով հրազենային կրակահերթերից զոհվել են ժամկետային զինծառայողներ` Լեւոն Սոսի Եսայանը (ծնվ. 1991թ.), Ներսես Վալերիկի Գալոյանը (ծնվ. 1990թ.), Նարեկ Վարդանի Սահակյանը (ծնվ. 1990թ.), Նվեր Մարտիկի Սարգսյանը (ծնվ. 1991թ.):
Նույն միջադեպի հետեւանքով հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ` Սարգիս Հակոբի Մելքումյանը (ծնվ. 1991թ.), Խաչիկ Սարգսի Ալեքսանյանը (ծնվ. 1992թ.), Մասիս Մավրիկի Գրիգորյանը (ծնվ. 1991թ.) եւ Մանվել Արմենի Հազրոյանը (ծնվ. 1991թ.):
Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին, ժամը 24։00-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում:
http://armtoday.info/default.asp?Lan...PagePosition=1
Плохая примета – сесть на тюбик вазелина.
There are currently 21 users browsing this thread. (0 members and 21 guests)