вы об этом знали?ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւի քվեարկությունը կարող է անցկացվել մոտակա 48 ժամում
Դեկտեմբեր 17, 2010 | 22:18
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության հարցով քվեարկությունը կարող է անցկացվել մոտակա 48 ժամվա ընթացքում:
Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը` միեւնույն ժամանակ կոչ անելով զանգահարել ԱՄՆ-ի Կոնգրեսի համապատասխան ներկայացուցիչներին եւ պահանջել, որ նրանք կողմ քվեարկեն Հայոց Ցեղասպանությունը դատապարտող թիվ 252 բանաձեւի ընդունմանը: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Հիշեցնենք, որ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակը, ինչպես նաեւ շոու-բիզնեսի ամերիկահայ աստղերը վերջերս արշավ էին մեկնարկել, որի ընթացքում կոչ էին անում Ներկայացուցիչների պալատի ներկայիս խոսնակ Նենսի Փելոսիին կազմակերպել Ցեղասպանությունը ճանաչող օրինագծի քվեարկություն` ներկա Կոնգրեսի գործողության ժամկետի ավարտից առաջ Հայոց ցեղասպանության բանաձեւն ընդունելու համար: