Խոստացել էի այլևս չանդրադառնալ Դիանա Գրիգորյանի թեմային: Եվ խոստումս կպահեմ, սակայն՝ վերջին պարզաբանումը տալուց հետո: Դիանան տարածել է լուրեր, թե ես իր երեխաներին դեգեներատ եմ կոչել... Նա հեռախոսով խոսելու ընթացքում այնքան էր ճչում ու գոռում, որ ոչինչ չէր լսում, մինչդեռ ասվել է հետևյալը՝ ի պատասխան նրա այն պնդումին, թե ես քննադատում եմ իրեն անձնական շահագրգռություններից ելնելով. ,,Դիանա, անձնական շահագրգռվածությամբ եթե դուք չեք գործում, ինչու՞ եք նկարահանում ձեր երեխաներին... Նկարահանեք ուրիշների երեխաներին ևս...,,:
More...