Ցանցկեն վարագույրի միջով աղոտ տեսնում էի կահավորանքը՝ մի հին հանդերձապահարան, դռան վրա՝ փայլատ հայելի, որի հետևում համր ու անշարժ վաղուց սպասում էի ինձ, անկյունում՝ մետաղական մահճակալ, հնամաշ ներքնակով ու բրդե ծածկոցով: Երբ կինը գիշերը տուն չէր թողնում, քեռիս էր քնում այդտեղ:
More...