Ասում են՝ դիրք պահող տղերքը գիշերն իրար փոխարինում են երկու ժամը մեկ: Զինվորը, ով երբևէ դիրք է պահել` կասի, բլինդաժից ներս հայրենիքը բառերով ու հայտարարություններով չեն սիրում: Հայրենիք սիրելու միակ ձևն այստեղ ուսին գցված ինքնաձիգն է, որի ծանրությունից ուսը հոգնում ու, միաժամանակ, մի տեսակ հպարտ ձգվում է, ինչպես օրինակ առաջին դասարանում գիրք-տետրերով լցված պայուսակից էր լինում:
More...