Թուրքիայի վերջին դեպքերը բավական մեծ հետաքրքրություն են առաջացրել Հայաստանում: Ոմանց դա տարօրինակ ա թվում, ասում են` ոչ Իրանի, ոչ էլ, այ քեզ զարմանալի բան, Ռուսաստանի վերջին հետընտրական ցույցերն ու զարգացումները մեզանում էնքան աշխուժ արձագանք չունեցան, ինչքան Թուրքիայինը, բայց չէ՞ որ գոնե Ռուսաստանի դեպքում պետք ա հակառակը լիներ: Իսկ ինձ սա չի զարմացնում բոլորովին: Թուրքիայի հետ մենք շատ խոր կապերով ենք կապված` անջնջելի կապերով, որովհետեւ էն ինչ կատարվել ա հայերիս հետ Թուրքիայում անցած դարի սկզբին, գնում դիպչում ա մեր գիտակցության ու ենթագիտակցության ամենազգայուն կետերին ու չի ջնջվի դեռ շատ երկար` դարեր, չի ջնջվի, անգամ եթե փորձենք ջնջել կամ ձեւ անենք թե ջնջել ենք:
More...