Արդեն մեկ շաբաթից ավել է, ինչ Արարատի մարզի Գետափ գյուղում ոռոգման ջուր չկա, 10 օր է, ինչ ամեն օր ասում են, թե չորս օրից կլինի: Հետաքրքիր է՝ ինչ են մտածում կառավարության անդամները, Արարատի մարզի մարզպետարանը: Գյուղացիները ձմռանից մինչև այսօր տանջվել, չարչարվել, մեծ թվով գումարներ են ծախսել և ահա հասել է օրը, որ երկու կոպեկ գումար պիտի վաստակեն, որը իրենց չարչաչանքի դեմ պարզապես ոչինչ է, ոռոգման ջուր չեն տալիս, որ բույսը խմի
More...