ԱԷԿ-ը՝ ատոմակայանը, աշխատելով իր հզորությունների ոչ ամբողջ ծավալով՝ արտադրում է հանրապետության էլեկտրաէներգիայի 40%-ը, թեև ի վիճակի է արտադրել նաև մոտ 60%-ը։ Այդ էներգիայի ինքնարժեքը մոտ 8 դրամ է։ Հիդրոէլեկտրակայաններն արտադրում են էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը իսկ էլեկտրաէներգիայի ինքնարժեքը կազմում է մոտ 6 դրամ։ Մնացած 30%-ն արտադրում են Հրազդանի ու Երևանի ՋԷԿ-երը, որոնց տված էլեկտրաէներգիայի միջին արժեքը 24-26 դրամ է։ Հանրային ծառայությունների հանձնաժողովը հայտարարում է, որ էլեկտրաէներգիան թանկանալու է մոտ 7-8 դրամով, այսինքն՝ մոտ 30%։Դե հիմա հաշվեք, թե իրականում ինչու չպիտի թանկանա էլեկտրաէներգիան...
More...