Հուլիսի 2-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, տեղի կունենա Ռոբերտ և Սեդրակ Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա» ընկերության և Առաջին լրատվական ընկերության հայցադիմումի գործով դատաքննությունը: Այսօրվա նախնական դատական նիստում որոշվեց, որ գործը նախապատրաստված է դատաքննությանը, որը կընթանա դասական կարգով՝ հանդես կգան հայցվորների, ապա պատասխանողների ներկայացուցիչները, ապա կապացուցվեն գործի գրավոր ապացույցները:



More...