Այս դիցանունների մեջ կան այնպիսիք, որոնք բնիկ հայկական են կամ հայակազմ` Աստղիկ, Արեգ, Գրող, Թուխպ, Լուսին, Որոտիկ, Շանթ և այլն: Սրանք մատենագրության մեջ ավանդված չեն, քանի որ սրանք բոլորը, բացառությամբ Աստղիկի, դուրս են մնացել նախաքրիստոնեական Հայաստանի պաշտոնական դիցարանից կամ այնտեղ ներմուծվել են իրանական դիցանունների տակ ծպտված, իսկ իրենց բուն անունները գործածությունից դուրս են մղվել կամ անցել են ավելի ցածր դասի պերսոնաժների:



More...