Բառերը չորացան կոկորդում, որովհետև երազից արթնացում տանող ճանպարհին կուլ էր տվել կարոտի ճիչը: Ուսը բոթել էին ամենակոպիտ հրումով: Համարյա վեր թռավ տեղից, բայց անմիջապես հասկացավ, որ իրենից կես մետրից էլ հեռու պառկած ամուսինը չէր կարող իրեն արթնացնել, քանի որ երկուսի համար էլ մեջք մեջքի դարձրած քնելը ելք էր աչքերի մեջ չնայելու համար:
More...