Եթե ունեք Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ ընկեր, բարեկամ, հարազատ որը հիմա տեղամասում է անպայման գնացեք իրենց մոտ օգնության:
Համատարած հարձակվում են տեղամասերում ՐաՖՖի Հովհաննիսյանի վստահված անձանց:
ՇՏԱՊ ՏԱՐԱԾԵԼ !!!
«ժառանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի փոխանցմամբ՝ կես ժամ առաջ ամփոփել են 42 ընտրատեղամասերի արդյունքները, ըստ որոնց՝ 27 902 ընտրողներից 19057 –ը` Ր. Հովհաննիսյանի օգտին է քվեարկել: Հ. Խուրշուդյանի խոսքով`իրենք ունեն հստակ տեղեկատվություն, որ ամենաբարձր ատյաններից հրահանգվել է հանձնաժողովների նախագահներին`չտրամադրել արձանագրություններն այն ընտրատեղամասերում, որտեղ հաղթում է Ր. Հովհաննիսյանը: 6/16 ընտրատեղամասում 600 քվեաթերթիկներ գողացվել են, որոնք քվեարկել էին Ր. Հովհաննիսյանի օգտին: Իսկ Զեյթունի 3/25 ընտրատեղամասում մինչ այս ժամը չի բացվել քվեատուփը: Մամլո խոսնակը նշեց, որ 3/33ընտրատեղամասի հանձնաժողով Դանիել Իոնեսյանին Սերժ Սարգսյանի վստահված անձը փորձել է կաշառել`ասելով, թե «արի հիսուն-հիսուն» անենք արդյունքները