View Poll Results: Каковы ваши ожидания от очередных выборов в Армении Ինչ սպասելիքներ ունեք Հայաստանյան հերդական ընտրություններից What are your expectations from next elections in Armenia

Voters
4. You may not vote on this poll
  • Ոչինչ էլ չի փոխվի Ничего не измениться Nothing will change

    3 75.00%
  • Լոխ լավա, թո սենց էլ մնա ապրում ենք էլի։ Всё нормально, пусть всё так и останеться, живём по тихоньку: Everything must stay same

    0 0%
  • Եթե ոչինչ չփոխվի, էլ հույս չկա որ երբևիցե կփոխվի Если ничего не поменяеться то никогда ничего не поменяеться If the situation will stay same, it will never change anymore

    0 0%
  • Պետք է փոխել իրավիճակը անկախ ընտրություններից Надо менять ситуацию а не ждать всяких выборов We must change the situation now and not wait for some elections

    1 25.00%
  • Չգիտեմ Без понятия I don't know

    0 0%
Multiple Choice Poll.
Page 9 of 9 FirstFirst ... 56789
Results 57 to 62 of 62

Thread: Հերդական ընտրությունները Հայաստանում Очередные выборы в Армении Next elections in Armenia

  1. #57
    Persona grata VIP Club
    Join Date
    Jan 2012
    Posts
    19
    Thanks
    1
    Interesting posts: 0
    Posts signed 0 times as interesting
    Groans
    0
    groaned 0 Times in 0 Posts
    Rep Power
    0

    Re: Պատասխանը: Հերդական ընտրությունները Հայաստանում Очередные выборы в Армении Next elections in Armenia

    Quote Originally Posted by voter View Post
    В Армении завершились выборы в паламент.
    Сокрушительную победу одержал Аветик Исаакян.
    Սա իհարկե վերջն էր։ Ծափահարություններ։ Դառը ճշմարտություն էր։ Մեկ այլ ճշմարտություն էլ այն է, որ առանց սերնդափոխության ոչինչ չի փոխվի։
    Видишь ли, мой друг, все люди делятся на два сорта: те, у кого револьвер заряжен, и те, кто копают. Так что — копай. (Блондинчик)
    Видишь ли, мой друг, есть два вида шпор: те, которые входят через дверь, и те, которые входят через окно. (Туко)
    Все люди делятся на два сорта: те, у кого есть друзья, и бедный одинокий Туко. (Туко)

    Mount Ararat Photos

  2. #58
    Զամունդացի դեմք VIP Ultra Club voter's Avatar
    Join Date
    Dec 2006
    Age
    51
    Posts
    9,435
    Blog Entries
    19
    Thanks
    275
    Interesting posts: 1,176
    Posts signed 1,587 times as interesting
    Groans
    6
    groaned 170 Times in 119 Posts
    Rep Power
    27

    Պատասխանը: Հերդական ընտրությունները Հայաստանում Очередные выборы в Армении Next elections in Armenia

    Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի Գերագոյն Մարմնի Յայտարարութիւն

    May 8, 2012

    http://www.aztagdaily.com/wp-content...տուեցին հերթական խորհրդարանական ընտրութիւնները, որոնք նոր քաղաքական ու բարոյական փորձութիւնն էին մեր պետականութեան եւ ժողովրդի համար:

    ՀՅ Դաշնակցութիւնը հանրութեանը ներկայացաւ ընտրական յստակ ծրագրով, որի կենսագործման դէպքում բոլորս կ’ապրէինք որակապես այլ երկրում: Մենք հրապարակային աշխոյժ քարոզարշաւ անցկացրեցինք, մեր մօտեցումները հասցրեցինք ընտրողներին, արժանացանք համընդհանուր ընկալման: Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր քուէարկեցին ՀՅ Դաշնակցութեան օգտին:

    Ցաւօք, ընտրութիւնները չարձանագրեցին ժողովրդի կամքը եւ քաղաքական ուժերի իրական յարաբերակցութիւնը: Պարզ դարձաւ, որ համընդհանուր ընտրախախտումները ծրագրաւորուած էին եւ տեղի ունեցան տեղամասային կենտրոններից դուրս` մայիսի 6-ին եւ նախորդող օրերին: Իշխող կոալիցիայի անդամների անուան դիմաց գրանցուեցին բարձր արդիւնքներ. նախ եւ առաջ ի հաշիւ պետական եւ վարչական լծակների ամբողջական օգտագործման ու ընտրակաշառքի վերածուած աննախադէպ մեծ ֆինանսական միջոցների: Անառարկելի փաստ է, որ ընտրակաշառքը վճռորոշ ազդեցութիւն ունեցաւ ընտրութիւնների արդիւնքների վրայ:

    Այս իրողութիւնը վկայում է, որ սոցիալական դժուար վիճակի մատնուած, իրաւականօրէն անպաշտպան, պետութիւնից օտարուած հայ հասարակութեան բացարձակ մեծամասնութիւնը չկատարեց ազատ ու գիտակցուած ընտրութիւն: Ժողովրդի ապաքաղաքականացումը, աղքատութիւնն ու թշուառութիւնը ընտրակաշառքի եւ ճնշումների միջոցով ապահովեցին իշխանութիւնների վերարտադրումը:

    Սա նաեւ նշանակում է, որ քաղաքական ուժերը, այդ թւում ՀՅ Դաշնակցութիւնը, դեռ չեն կարողացել մեր հասարակութեան մէջ ազատ քաղաքացու, արժանապատուօրէն ընտրութիւն կատարողի գիտակցութիւն արմատաւորել:

    ՀՅ Դաշնակցութիւնը, որպէս ինքնուրոյն, յստակ սկզբունքներ դաւանող քաղաքական ուժ, ընտրական արդիւնքների առումով իր այս նահանջը սառնասրտօրէն ձեւակերպում է որպէս գործունէութեան նոր փուլի սկիզբ` համընդհանուր պայքարի շարունակութիւն մինչեւ ամբողջական իշխանափոխութիւն:

    Վստահ ենք, որ վաղ թէ ուշ մեր անկախ պետութեան մէջ յաղթանակելու են ԱԶԱՏՈՒԹԻՒՆԸ, ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆԸ, ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ;



    ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ
    ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ

    08 մայիս 2012թ.

    ք. Երեւան

  3. #59
    Զամունդացի դեմք VIP Ultra Club voter's Avatar
    Join Date
    Dec 2006
    Age
    51
    Posts
    9,435
    Blog Entries
    19
    Thanks
    275
    Interesting posts: 1,176
    Posts signed 1,587 times as interesting
    Groans
    6
    groaned 170 Times in 119 Posts
    Rep Power
    27

    Պատասխանը: Հերդական ընտրությունները Հայաստանում Очередные выборы в Армении Next elections in Armenia

    Դաշնյակները իրանց բանի տեղ չդնելու պատճառը համարում են ժողովրդի անգիտակից վիճակը...
    Սախ իրանց հոռոմի տեռի տեղ են դրել, մտածում են մարդկանց դաս պիտի տան։
    Ստեղ են ասում ռուսները «не учите жить помогите деньгами»

    քաղաքական էլիտայի պատասխանատվության մասին խոսելը միքիչ ամբարտավանություն է նշանակում, չկա նման բան, նամանավանդ հայ ժողովրդի համար ով երբեք իր "Էլիտաին" չի ընդունել ու արիստոկրատիա չի ունեցել։ Երևնի նրանից է որ ստրկատիրկաան համակարգ չի եղել հայաստանում ու ամեն ոք ազատ է իրեն համարել թագավոր, իշխան, էլիտա...

    Եթե որևէ մեկը ասի որ ինքը էլիտա է, կարծու՞մ ես դրանից հետո նրան լսող է լինելու....

    Եվրոպայից մեզ հայերին պարտադրում են դեմոկրատական սկզբունքներ, ընտրություններ, քվեարկություններ երբ հայությունը ընդհամենը մանր վաշխառու ու առևտրական ազգի են վերածվել ու դա արդեն վաղուց։ Այնպես որ իսկապես մեզ համար խորթ են այդ արժեքները, պետք է ընտրակաշառք տալ ստանալը օրինականացնել, մարդիկ գնան իրանց մանր առևտուրն անեն տվողին ընտրն, ընտրվող լֆիկ,գագուլիկ,ռուբիկներն էլ անհարմար չզգան ամեն տեսակի անհարմար հարցերից ազնվորեն ասեն ում ինչքան են տվել ինչքանով են տեղն առել....

    Առնվազն այդպես առևտուրը ստվերից դուրս գկա, ազնիվ կլինի ու կառավարույթունն էլ փաստացի լեգիտիմ կլինի, չնայած փողով, բաց գոնէ բաց....

    Իմ ժողովրդին ես չեմ մեղադրում, այլ փաստում եմ նրա ցանկությունը ու իրադրությունը, մարդիկ պարզ ցույց են տալիս իրենց վիճակը դա է, փողը նաղդով տուր ու գլուխը մի տար ամեն տեսակ էլիտար մտքերով։

    Ավելին ես Հայ ժողովրդին երևի ավելի եմ հարգում, քան նրան, ով համարում է իրեն էլիտա ու կարծում է ինքը կասի բոլորը պիտի լսեն։ Իմ հարգանքը ժողովրդիս նկատմամբ նրանով է արտահայտվում, որ հնարավորության դեպքում կոչ եմ անում իրենց հանգիստ թողնել իրենք իրենց արժեքները ձևավորեն առանց փնովելու թե դա լավ արժեք չէ։

    Մարդիկ դա են ուզում, ով հասկացավ ուզածն ինչ է արեց, գնեց ձայներն։ Ով չի հասկանում դեռ երկար ժամավաճառությամբ կզբաղվի ու ոչինչի չի հասնի։

    Պարզ ասած իմ համոզմամբ ժողովուրդը միշտ էլ ճիշտ է, ինչպես կողմնորոշվել է այնպես էլ պիտի նրան ենթարկվես ուզում ես անունդ էլիտա, թագավոր, թե կաթողիկոս դիր...

  4. #60
    Զամունդացի դեմք VIP Ultra Club voter's Avatar
    Join Date
    Dec 2006
    Age
    51
    Posts
    9,435
    Blog Entries
    19
    Thanks
    275
    Interesting posts: 1,176
    Posts signed 1,587 times as interesting
    Groans
    6
    groaned 170 Times in 119 Posts
    Rep Power
    27

    Պատասխանը: Հերդական ընտրությունները Հայաստանում Очередные выборы в Армении Next elections in Armenia

    Հայ հասարակության ոչ միայն զգալի հարվածը, այլ ուղղակի համատարած հակված է ընտրությունները որպես բիզնես դիտել, իսկ բիզնեսում ով ում հետ է համագործակցում էական չէ, կարևորը հակվածներին քյար լինի, ինչն էլ ժողովուրդը ցույց տվեց - ով փողը տվեց նրան էլ ընտրեց։

    Պարզ ասած համագործակցում է թե ոչ ինչ որ ուժ մեկ ուժի հետ, նշանակություն չունի, քաղաքական ուժերը հայ հասարակությունը ընկալում է որպես առևտրական կողմերի ներկայացուցիչներ ու բնական է համոզված է, որ առևտուր է գնում։

    Քաղաքականությունը, դեմոկրատիան հայերի համար պարզ առևտուր է դրանից էլ իմ անձնական համոզմամ ուղղակի պետք է ընտրակաշառք տալ ստանալը լեգալիզացնել ու իշխանության լեգիտիմության հարցը կլուծվի, համագործակցողներից նեղանալ չնեղանալն էլ անիմաստ կդառնա։

    Ես լուրջ եմ ասում, չեմ կատակում, հայ ժողովուրդը իր մեթոդն է ընտրել իր իշխանության ձևավորման համար, այն կոչվում է "ՎԱՃԱՌՎՈՒՄ Է" փողով իշխանությունը ծածում են։ Իմ միակ մեղադրանքը կարող է լինել, որ ԷԺԱՆ են ծախում, 20-50 միլլիոն դոլլարն ինչ է, որ երբ մի հատ տանգը, որ թուրքերն առնում են մեզնից պաշտպանվելու ու մեր վրա հարցակվելու համար դրանից բազմակի թանգ արժի։

    Հասարակ շուկայական հարաբերություններ են, որին բոլորով սկսած 1988ից ձգտում ենք, համոզված լինելով որ ազատ շուկայական հարաբերություննը լավ բան են։

    Դե ստացել ենք, ավելի շատ շուկայական հարաբերություններ քան հայրաբերություններ քան ՀՀ պետությունում է, գոյություն ունենալ չի կարող, ամեն ինչ որոշվում է գնորդով ու վաճառողով։ Իսկ որ անունը դնում են ընտրություններ, դա ընդհամենը ինքնախաբեությունը է։

    Ժողովուրդը ոչ մի մեղք չունի, նա միշտ էլ ճիշտ է, իրեն տարբերակներ են առաջարկում նա էլ ընտրում է, բռի կապիտալիզմ է, ուզում էինք, շատ էինք ձգտում կապիտալիզմի ստացել ենք, ամեն ինչ որոշում է ԿԱՊԻՏԱԼԸ....

  5. #61
    Զամունդացի դեմք VIP Ultra Club voter's Avatar
    Join Date
    Dec 2006
    Age
    51
    Posts
    9,435
    Blog Entries
    19
    Thanks
    275
    Interesting posts: 1,176
    Posts signed 1,587 times as interesting
    Groans
    6
    groaned 170 Times in 119 Posts
    Rep Power
    27

    Պատասխանը: Հերդական ընտրությունները Հայաստանում Очередные выборы в Армении Next elections in Armenia

    Պատասխանատվություն իր վրա վերցնողն է հասարակության իրական առաջնորդը։

    Բայց իմ ասածն էլ նա է, որ ինքն իրեն առաջնորդ հռչակողներ չեն լինում, նրանց ժողովուրդն է գնահատում։ ԼՏՊն, ՀԱԿը կամ Ժառանգությանը գնահատեց ժողովուրդը այնքան ինչքան գնահատեց, պետք չի հեքիաթներ պատմել, որ ՀԱԿը հսկա աջակցություն, եթե դա հսկա լիներ, չեր նայի ԼՏՊն ու ՀԱԿը ինչ է ասում կհորդեր դուրս կգար կաներ ինչ անելու է ինչպես եղավ արաբական երկրներում։ Այնտեղ մինչև վերջին պահը ոչ մեկ չեր հասկանում ով է ղեկավարում այս ամենը ու կա արդյոք ինչ որ մեկը ում ժողովուրդը աջակցում է։ Իրականում հենց դա է փաստը, որ չկա մեկը, որին գլխատելով կարելի կլիներ կասեցնել այդ հորդումը։ Հայաստանում չի եղել ու դեռ չկա մասսայական աջակցութփյուն, գիտակցություն, բոլորը Ավետիք Իսահակյանին հարգում են, ոչ թե որ նա գրող է այլ որ 10000 ի վրա իրա նկարն է։

    Այպես որ դեմագոգիա է պնդել, թե ընդիմությունը ԿԱՐԱՐ բայց ՉԱՐԵՑ... Չեր կարա ու ոչ մի պահի չի ԿԱՐԱՑԵԼ... Ոչ միայն Հայաստանում ոչ մի եկրում ոչ մի ուժ ի վիճակի չէ ավելի քան 30-40 տոկոս ձայն հավաքել...

  6. #62
    Զամունդացի դեմք VIP Ultra Club voter's Avatar
    Join Date
    Dec 2006
    Age
    51
    Posts
    9,435
    Blog Entries
    19
    Thanks
    275
    Interesting posts: 1,176
    Posts signed 1,587 times as interesting
    Groans
    6
    groaned 170 Times in 119 Posts
    Rep Power
    27

    Պատասխանը: Հերդական ընտրությունները Հայաստանում Очередные выборы в Армении Next elections in Armenia

    ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ քաղաքական ուժն իր ընդդիմություն լինելու մասին պետք է հայտարարություն անի:

    Իսկ եթե քաղաքական ուժն իր ընդդիմություն կամ դիմություն լինելու մասին ոչինչ չի հայտարարում, այդ դեպքում նա ի՞նչ է:

    Դա իրավական խնդիր է՝ օրենքը և սահմանադրությունը պահանջում են, որ այդ մասին հայտարարություն լինի:

    Партия Царукяна должна оффициально объявить о том что она оппозиция как это требует законодательство нац.собрания, но пока для избежания казуса решили только одну сессию НЦ сделать до Сентябра и сразу уйти в отпуск в надежде ещё пару месяцев выиграть и переубедить баргаворочистов оффициально примкнуть к партии власти...

    Хотя по мне это всё театр с целью поднять рейтинг баргаворочистов приписав им стату оппозиции, хотя от них оппозиция как от бабушки Ханум продавщицы жаренных семечек компютершик только потому, что у неё есть смарт-фон.

Thread Information

Users Browsing this Thread

There are currently 1 users browsing this thread. (0 members and 1 guests)

Tags for this Thread

Posting Permissions

  • You may not post new threads
  • You may not post replies
  • You may not post attachments
  • You may not edit your posts
  •