Results 1 to 3 of 3

Thread: Good bye Armenia

  1. #1
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Good bye Armenia

    Մի հայ ընտանիք էլ մեկնեց Կանադա.
    |
    Մխիթարը մի տարի առաջ սկսեց Կանադայում աշխատանք գտնելու փորձերը, չնայած Հայաստանում էլ վատ աշխատանք չուներ, աշխատում էր լուրջ ընկերությունում, Հայաստանի պայմաններում կարգին վարձատրվում: Նա մասնագիտությամբ ինժեներ է, ավարտել է Գյուղատնտեսական ակադեմիան, ապա Հայաստանի ամերիկյան համալսարանը, աշխատել միջազգային կազմակերպություններում և իր մասնագիտության մեջ բավականին լուրջ հաջողությունների հասել: Շատերը կասեն. «Դե որ էդքան լավ աշխատանք ուներ, ինչո՞ւ էր գնում»: «Էդ լավն էնքան հարաբերական է,- ասում է Մխիթարը,- հա, լավ վարձատրվում էի, բայց ո՞ւմ է դա պետք, եթե դու ապրում ես օրենքների բացակայության, կոռուպցիայի միջավայրում, անկանխատեսելի ու անհեռանկարային երկրում, իսկ երեխեքիդ ապագան էլ անհայտ է»:
    Մխիթարն աշխատանքի բերումով հաճախ էր լինում արտերկրում: Ամեն անգամ վերադառնալուց հետո համեմատում էր ու մտածում. «Ախր մեր երկիրն էնքան փոքր ա, որ կարող են վարդի պես պահել: Ինչի՞ պիտի եվրոպացին կամ ամերիկացին իրեն ավելի լավ զգա, քան հայը…»:
    Կինը` Լուսինեն, նկարիչ-դիզայներ է: Էն դիզայներներից չէ, որ սնկի պես աճում ու նստում են տանը` չիմանալով, թե իրենց «դիզայներական հմտություններն» ինչ անեն, և ձեռքը կրակն ընկած` նոր մասնագիտություն են որոնում: Նա գորգ-գոբելենի դիզայներ է, բայց արի ու տես, որ համապատասխան աշխատանք գտնել չէր կարողանում: Բա նրա գործած գոբելենները… իսկական հրաշք էին, բայց Հայաստանում ոչ ոքի պետք չէին: Այսինքն` պետք էին, բայց մի դեպքում` ջրի գնով: Դա էլ արվեստ է, ափսոս է, չէ՞, որ 5-10 հազար դրամով վաճառեր մեկին, իսկ էդ մեկն էլ մտածեր, թե շատ թանկ է գնել…
    Երիտասարդ ընտանիքի համար ամենացավոտ խնդիրներից մեկն էլ բնակարանն էր: 8 տարի է` ամուսնացած էին, օրուգիշեր աշխատում էին, բայց մի փոքր բնակարան էլ չէին կարողանում գնել, վարձով էին ապրում:
    Եվ այդպես ամեն օր հասունանում էր «մի նորմալ երկիր գնալու հարցը»:
    Մի օր էլ Մխիթարը գտնում է մի ընկերություն, որի բանուգործը հենց դա էր` Հայաստանից խռոված մասնագետներին (հատկապես լավ մասնագետներին) Կանադայում աշխատանքի տեղավորելը: Երբ ներկայացնում է իր ռեզյումեն, ընկերությունը հասկանում է, որ լուրջ մասնագետի հետ գործ ունի, և արագ անցնում է գործի: Շուտով Մխիթարի համար մի լավ աշխատանք են գտնում` մեկ տարվա պայմանագրով: Պայմանները նրան գոհացնում են: Չէ՞ որ խոսքը վերաբերում էր Կանադայի ազգային էներգետիկ համակարգով զբաղվող պետական կառույցին, որտեղ Մխիթարին առաջարկվում էր ինժեների աշխատանք: Դե արի ու մի ոգևորվիր, բայց պակաս ոգևորված չէր նաև կանադական կողմը. Մխիթարի ապագա ղեկավարն անձամբ է ժամանում Հայաստան` նրա հետ հարցազրույցի:
    Համարյա մեկ ամիս է` Մխիթարը կնոջ ու երկու երեխաների հետ Կանադայում է: Երկար է թվարկում նոր աշխատանքի առավելությունները. «Մի խոսքով, որպես աշխատող հազարավոր օրենքներով պաշտպանված ես,- ասում է նա,- որոշել եմ ավելի աշխատել, մեկ է, սովոր եմ, Երևանում էլ էի միշտ երկար մնում, բայց էստեղ ավելի մնացած ամեն րոպեիդ համար վճարում են և վճարում են մեկուկես անգամ ավելի, քանի որ դու քո հանգստի հաշվին ես աշխատում»:
    Իսկ առաջին մշակութային շոկը երիտասարդ ընտանիքի համար տեղացիների բարեհաճ վերաբերմունքն էր: Զարմացած էին, քանի որ փողոցում անծանոթները ժպտում էին ու ողջունում: Մի անգամ էլ պատահաբար հետիոտնի համար չնախատեսված վայրով անցնելիս ողջ երթևեկությունը կանգ է առել և ներողամտաբար ժպտալով` նրանց ճանապարհ տվել:
    Երբ որդուն` 7-ամյա Միքայելին, պապը հարցնում է, թե Կանադայում ինչն է ամենաշատը հավանել, պատասխանում է. «Էստեղի բարությունը, պապիկ, մարդիկ էնքա՜ն բարի են»:
    «Հիմա էլ, երբ փողոցում մեկն անցնում է` առանց ժպտալու կամ առանց «hi» (ողջույն) ասելու, երեխեքը զարմանում են»,- ծիծաղելով պատմում է Լուսինեն:
    Երիտասարդ ընտանիքի համար Կանադայում ամենից դժվարը եղել է վարձով բնակարան գտնելը: Կազմակերպությունը, որը հրավիրել է Մխիթարին աշխատանքի, ըստ պայմանգրի, 10 օրով լուծել էր նրանց կացարանի հարցը. ապրում էին հյուրանոցում մինչև բնակարան վարձելը: Սակայն բնակարանի հարցը ձգձգվում էր, քանի որ նրանք ցանկանում էին մի քիչ էժանը գտնել: Բայց ոչ, Կանադայում երեխաների իրավունքների հաշվին չես կարող տնտեսել: Եթե ունես երկու անչափահաս երեխա, այն էլ` տարբեր սեռերի, պարտավոր ես վարձել առնվազն 4- սենյականոց բնակարան, որպեսզի երեխաներից ամեն մեկն ունենա իր սենյակը, բացի այդ, անչափահաս երեխաների դեպքում բնակարանը պետք է լինի ամենաներքևի հարկում, որպեսզի երեխաներդ ազատ խաղան` առանց ներքևի հարևանների «զահլեն տանելու»: «Բնակարանները սկսվում էին 1000-1200 դոլարից,- ասում է Լուսինեն,- մենք էլ ուզում էինք երկսենյականոց բնակարան վարձել, որ էժան լիներ: Մտածում էինք` մի ննջասենյակում բոլորով կքնենք, որովհետև սովոր ենք. Երևանում մեր վարձով տունը մեկսենյականոց էր, և մենք 4 հոգով քնում էինք հյուրասենյակից մի փոքր առանձնացած հատվածում»:
    Բայց քանի որ դա Կանադան էր, ոչ թե Հայաստանը, նրանց պարզապես թույլ չեն տալիս այդքան փոքր բնակարան վարձել, և մի կերպ 920 դոլարով մի հարմար բնակարան են գտնում: Հիմա էլ սպասում են` բնակարանը վերանորոգվի, որ տեղափոխվեն. յուրաքանչյուր նոր վարձակալողի համար բնակարանի տերը պարտավոր է վերանորոգել բնակարանը, հետո հանձնել: «Այստեղ ամեն քայլն օրենքի տակ է` սկսած տուն վարձելուց, վերջացրած բանկում հաշիվ բացելուց: Պետությունը մասնավոր սեկտորին հսկում է»,-ասում է Մխիթարը:
    Կանադայում անշարժ գույքը թանկ է, սակայն Մխիթարի խոսքով, այնտեղ ավելի հեշտ է բնակարան ձեռք բերելը, քան Հայաստանում: Եթե ունես կայուն եկամուտ, ապա կարող ես հիպոթեքով բնակարան գնել, քանի որ պայմանները շատ ձեռնտու են` տարեկան 5% տոկոսադրույք, նվազագույնը 10 տարով մարելու հնարավորություն և այլն:
    Հիմա անցնենք թերություններին, որոնք շատերի համար գուցե խիստ հարաբերական թվան. կարոտ, հեռավորություն, հարազատների բացակայություն և այլն:
    «Ես սիրում եմ իմ երկիրը, շատ դժվարությամբ եմ բաժանվել իմ հարազատներից և կուզենայի, որ գնալու պատճառներ ընդհանրապես չունենայի,- ասում է Մխիթարը,- բայց երբ զգում ես, որ մարշրուտկաների դռներից կախված չես ու հավանականությունը մեծ է, որ ողջ և առողջ տեղ հասնես, կամ երբ երեխուդ հետ դուրս ես գալիս զբոսանքի և գիտես, որ ճանապարհն անցնելիս ինչ-որ «լավ տղա» մեքենայով քեզ տակը չի գցի, կամ որ անիմաստ, ներվերդ ուտող սիգնալներ չկան, հատկապես` բոշ սիգնալներ, և այդպես շարունակ, սկսում ես քեզ էնքա՜ն լավ զգալ»:
    Մխիթարը չի ուզում, որ իր երեխաներն անցնեն այն նույն ճանապարհով, ինչ ինքն է անցել, որ կրթություն ստանան հանգիստ ու ապահով պայմաններում, ոչ թե իր պես` տառապանքների գնով, որ կարողանան իրենց գիտելիքներն օգտագործել, ոչ թե մի օր պարզ դառնա, որ դրանք ոչ մեկի պետք չեն, վերջապես ուզում է, որ իր երեխաներն ապրեն հոգեպես, ֆիզիկապես ու բարոյապես առողջ միջավայրում, որտեղ մարդուն հարգում են ամենակարևորի` մարդ լինելու համար:
    ԲԱՅՑ… Ուզում եմ նշել, որ այս նյութով բնավ նպատակ չունեմ արտագաղթ քարոզել, ընդհակառակը, ուզում եմ, որ մեր իշխանությունները սթափվեն, հասկանան, որ կորցնում են նման մասնագետների, նման ընտանիքների, նման անհատների, և որ այդ կորուստը կարող է անդառնալի լինել, քանի որ արտերկրում նրանց միանգամից «որսում են», տալիս բոլոր հնարավորությունները` այլևս ետդարձի մասին չմտածելու և իրենց երկիրը շենացնելու համար: Իսկ ո՞վ պիտի շենացնի մեր երկիրը…

    " ԱՆԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ "...

  2. #2
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: Good bye Armenia

    Quote Originally Posted by brat_eu View Post
    |

    Իսկ ո՞վ պիտի շենացնի մեր երկիրը…


    Եթե ներկայիս կառավարությունը չխանգարի Նախագահի հետ միասին, ապա բոլորն էլ կկառուցեն մեր Երկիրը...

  3. #3
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: Good bye Armenia

    Վիշապի վախճանը

    ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն երեկ հաղորդագրություն է տարածել, որով հերքել է կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հրաժարականի մասին լուրերը: Հաղորդագրության մեջ դա չէ հետաքրքիրը, այլ այն, որ պետական այդ մարմինը Խաչատրյանի հրաժարականի մասին լուրեր տարածողներին համարում է կառույցի գործունեությունը եւ բարեփոխումների ընթացքը խաթարելու ցանկություն ունեցողներ: Դժվար է ասել, թե կոնկրետ ում նկատի ունի Հարկայինը, բայց այս տրամաբանությունը որքան զարմանալի, նույնքան էլ տարածված է: Ստացվում է ուրեմն, որ Հայաստանի հարկային համակարգի կյանքն ու գործունեությունը կախված է բացառապես Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարությունի՞ց: Բա ինչի՞ համար են նրա բազմաթիվ տեղակալները, վարչության պետերը, տարածքային կառույցների ղեկավարները: Նրանք, ի՞նչ է, մի մարդու անձնական հրահանգո՞վ են աշխատում: Բա ինչի՞ համար են օրենքները, ենթաօրենսդրական ակտերը: Սա ի՞նչ տրամաբանություն է, եւ ի՞նչ պետություն: Սա ի՞նչ պաշտոնական քարոզչություն է. եթե մեկը քննադատում է Սերժ Սարգսյանին կամ բան է ասում նրա հասցեին, ուրեմն ուզում է կազմալուծել Հայաստանի Հանրապետությունը, եթե մեկը բան է ասում Սեյրան Օհանյանին, ուրեմն`ուզում է, որ թուրքերը գրավեն մինչեւ Ամասիա, եթե մեկը բան է ասում Արմեն Աշոտյանին, ուրեմն ուզում է Հայաստանի երեխեքը դեբիլ մեծանան ու անգրագետ, եթե մեկը բան է ասում կաթողիկոսին, ուրեմն ուզում է, որ Եհովայի վկաները գրավեն Հայաստանը, եթե մեկը բան է ասում Տիգրան Սարգսյանին, ուրեմն ուզում է կազմալուծել տնտեսությունը: Եթե մեկը բան է ասում Հովիկ Աբրահամյանին… Չէ, նրան հիմա արդեն կարելի է ասել:

    Գագիկ Խաչատրյանը համակարգի կազմալուծման մասին խոսելու փոխարեն թող հանրությանը բացատրի` որտեղի՞ց իրեն միլիոնավոր դոլարների սեփականություն: Չէ՞ որ ակնհայտ է, որ մինչեւ այդ սեփականությունը չազգայնացվի, Հայաստանի հարկային համակարգը կազմալուծված է մնալու, եւ ոչ թե հարկային համակարգ է լինելու, այլ մարդկանց ավազակաբար կողոպտելու մեխանիզմ: Գուցե հենց սա է Հայաստանում հաստատված իրականության առանձնահատկությունը: Գուցե եթե որեւէ մեկը որեւէ պաշտոնյայի հրաժարականի, հեռացման մասին լուրեր է տարածում, կամ աշխատում է այդ գործն իրականություն դարձնելու ուղղությամբ, ոչ թե ուզում է կազմալուծել որեւէ համակարգ, այլ ուզում է, որ աշխատի՞ այդ համակարգը: Սկսել, իհարկե, անհրաժեշտ է Սերժ Սարգսյանից, որովհետեւ ում էլ տակից հանես, նմանը աճելու է սնկի պես: Արմեն Ավետիսյանի տեղը Գագիկ Խաչատրյան է աճելու, Տիգրան Թորոսյանի տեղը Հովիկ Աբրահամյան է աճելու, Ալիկ Սարգսյանի տեղը Վովա Գասպարյան է աճելու: Գիտեմ` ինչ մտածեցիք. Ռոբերտ Քոչարյանի տեղը Սերժ Սարգսյան է աճելու: Իսկ մեզ հարկավոր է, որ Նախագահ աճի: Նախագահ ունենալը պարզ խնդիր չէ: Պարզ խնդիր չէ, բայց լուծելի է: Եւ որպեսզի Նախագահի տեղում Նախագահ աճի, նախ հարկավոր է հեռացնել նախագահական ակունքի վրա նստած վիշապին: Հեռացնել էս հանցավոր իշխանությանը:


    P.S.: էս հոդվածը կարդալուց հետո հասկացա այն , որ շատ դժվար է սրանց դեմն առնելը այսպիսի մտածելակերպով...ՀԱԿ կոչեցյալը առաջին հերթին պիտի ինքն իրեն հայելու մեջ նայի, հետո արտահայտություններ անի ...Եվ Հայաստանի ժողովրդին պետք է ոչ թե ՀԱԿ, այլ ուրիշ ընդիմություն, որը կկարողանա հաղթահարի Ղարաբաղյան կլանին...

Thread Information

Users Browsing this Thread

There are currently 1 users browsing this thread. (0 members and 1 guests)

Similar Threads

  1. Rihanna-Good Girl Gone Bad (2008) DVD
    By Армен in forum Videoclips
    Replies: 0
    Last Post: 18 May 09, 09:17

Posting Permissions

  • You may not post new threads
  • You may not post replies
  • You may not post attachments
  • You may not edit your posts
  •