ԲԱՆԱԿՈՒՄ ծառայած ու չծառայած ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ
16/10/2011
Հայաստանի Կառավարության 16 տղամարդ անդամներից միայն 5-ն է ծառայել Զինված ուժերում:
Ամփոփելով այս թեմայով իր ուսումնասիրությունը, գրում է news.am գործակալությունն ու ներկայացնում բանակում ծառայած ու չծառայած նախարարներին:
Զինված ուժերում ծառայած նախարարներն են`
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյան
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյան
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյան
Տրանսպորտի եւ կապի ու տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյան
Մնացած 11 նախարարները չեն ծառայել բանակում: Ընդ որում, ըստ news.am-ի, «չծառայած նախարարները»` գիտությամբ զբաղվելու ազնիվ մտայնության պատճառով, կամ ազատվել են բանակից ծառայությունն անհնար դարձնող հիվանդություններով, օրինակ` էպիլեպսիայով կամ հարթաթաթությամբ, կամ էլ ծառայել են, բայց համեստորեն թաքցնում են այդ փաստը իրենց պաշտոնապես հրապարակված կենսագրություններում:
Եվ այսպես` բանակում չծառայած նախարարներն են`
Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյան
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյան
Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյան
Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյան
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյան
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյան
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյան
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյան
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյան
Ի դեպ, ավելացնենք, որ ,գիտության զբաղվելու մտայնության պատճառով, բանակում չի ծառայել նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով 1980-1983 թվականներին սովորել է սովորել է Լենինգրադի Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտում, որն էլ ավարտել է գերազանցության դիպլոմով:
Կառավարությունից տեղեկացրին, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը ռազմական պատրաստություն է ստացել ԲՈՒՀ-ում ուսման տարիներին` պահեստազորի սպաների ծրագրով:
P:S...naxararner unenq ashxarh@ chuni...