Page 1 of 15 1234511 ... LastLast
Results 1 to 7 of 101

Thread: The Armenias bloger

  1. #1
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    The Armenias bloger


    Մեր հայ բլոգերները´´...
    Հայոց համազգային ... ինֆանտիլիզմ
    16:12, Հոկտեմբերի 13, 2011
    Էս վերջերս պատահաբար ծանոթացանք մի օտարերկրացու հետ, որն առաջին անգամ էր Հայաստանում: Առաջին անգամ եկել էր ու ընկել Երևանի ոսկե աշնան մեջ, տաքուկ փողոցներ, բացօթյա սրճարաններ... մի խոսքով, սիրահարվել էր: Խոսակցության ընթացքում պարզվեց, որ բիզնեսմեն է, արդեն մի քանի տարի է Վրաստանում փորձում է բիզնես անել, ինչ-ինչ բաներ ստացվում են, գոհ է, բան է, ոչինչ...

    - Բայց հրաշք երկիր ունեք, ինձ վրացի գործընկերներս էս քանի տարի է համոզում էին, որ ահավոր վատ երկիր է Հայաստանը, որ հայերը լավը չեն... զարմացած եմ, ճիշտն ասած: Ինչի՞ չէին թողնում, որ գամ: Երկու տարի է համերկրացիս, որ լրագրող է, ինձ ասում էր՝ արի գնանք Հայաստան, հաստատ դուրդ կգա, չէի համոզվում: Դե վրացիներին էի լսում: Էս տարի վերջապես կարողացավ համոզել: Բայց վրացի գործընկերներիցս թաքուն եմ եկել, որ իմանային, ամեն ինչ կանեին, որ չգամ....

    Համեմատություն էր անցկացնում Երևանի ու Թիֆլիսի միջև՝ հօգուտ Երևանի, ապահով է, հաճելի է... Ստանդարտ, մի խոսքով, էն, ինչ համարյա բոլոր արտասահմանցիները ասում են:

    Ճիշտն ասած, ո՛չ զարմացա վրացիների վրա, ո՛չ էլ ատելությամբ լցվեցի: Ամբողջ խորությամբ ու անկեղծությամբ սկսեցի խղճալ նրանց: Իսկականից, շատ մեղք են իրենց էդ ատելության, հայաֆոբիայի՝ այսինքն, վախի, թերարժեքության էդ զգացողության մեջ: Չգիտեմ գոնե իմ շրջապատում մեկին հակառակ իրադրության մեջ: Իսկ էնտեղ համազգային բնույթ է կրում, որ՛տև մի քանի տարվա մեջ մեկի հետ չես շփվի, երկուսի, երեքի հետ չես շփվի....

    Մյուս կողմից ջավախահայության հարցերը, երրորդ կողմից վրացահայության վիճակը, ազգանուններ փոխելը, հայկական եկեղեցիների ավերումը...

    Ու բոլոր իրողությունների ֆոնին Արմենիա թիվի-ով անցկացվող "եղբայրական" շոուները: Իրար գենացվալե, իրար ցավդ տանեմ, հայերն արդար ժյուրի են, վրացիներին բարձր են գնահատում, մերոնց ցածր /արդար չեն, է, ավելի շուտ միտեղները բաց է ոնց որ միշտ/ (էս մանրամասները մի օր ռադիո Վանի բլոգում մեկն էր գրել, ինկատի ունեմ, ես չեմ նայել, ուրիշ մանրամասներ չեմ կարողանա բերել էդ շոուից):
    Ու նայում ես վարողները կազմակերպիչները էլի Տաշիր են, ու զարմանում ես՝ մեծ մարդիկ, կրթություն բան ստացած, ռուսախոս-ինծիլիգենտ /մենք կողմ ենք ռուսական դպրոցների վերաբացմանը/, բայց արածները՝ ինֆանտիլիզմի տիպիկ օրինակ:

    Իրենց մեկ է, որ քանի վրացիները ստեղ տայա-տայա-տայա էին անում /ես ինքս վրացական երգչախմբային երգերի սիրահար եմ, ասեմ իմանաք/, Վահագն Չախալյանը բանտում հացադուլ էր հայտարարել, որ՛տև եղբայրական ժողովրդի ներկայացուցիչները նվաստացուցիչ պայմաններ էին ստեղծել, ավելի էին վատացրել վիճակը...

    Տաշիրենք ինձ կասեն՝ ի՞նչ կապ ունի, հո՞ բոլոր վրացիները չեն մեղավոր: Ճիշտ որ ամեն վրացի առանձին-առանձին չի ստեղծել էդ բանտի պայմանները, ամեն վրացի մի քար չի պոկել եկեղեցուց ու մի գերեզմանաքար չի ջնջել, բայց ձեր երգելն ու տաշի-տուշին ո՞նց է գալիս, ո՞նց եք կարողանում խմել հայ-վրացական եղբայրության կենացը /ի դեպ, նկատել եմ, որ վրացիք հիշում են եղբայրության մասին, երբ դու՝ հայդ, իրենց պետք ես էդ պահին/, երբ ձեր ազգակիցներին բանտերում են պահում, ձեր եկեղեցիներն ու նախնիների գերեզմաններն են քանդում... Լավ, դուք խմում եք, խմեք, բայց ինչի՞ եք ամբողջ ժողովրդի մեջ էդ եղբայրության պատրանքը քարոզում: Որ ի՞նչ:

    Ինչի՞ են մեր ժողովրդին միշտ եղբայրության պատրանքներով սնում: Որ ավելի՞ բթացնեն տեսակի պահպանման բնազդը: Թուրքերի հետ եղբայրանանք, ի՞նչ անենք, որ մեկուկես միլիոն են կոտորել, երկիրդ էլ պղծել են, ռուսների հետ եղբայր ենք, ի՞նչ անենք, որ իրենց համար հենց հիմա Ռուսաստանում ապրող ու աշխատող քո եղբայրը խաչիկ է, ֆրանսիացու հետ եղբայր ենք, ի՞նչ անենք, որ նավերը սարերը չեն բարձրանում ու ընդհանրապես ի՞նչ անենք, որ ամբողջ պատմության ընթացքում մեր մի տեղը միշտ բաց է եղել:

    Հիմա վստահ եմ, կգտնվեն մարդիկ, որ հաստատ կմտածեն, որ ես ատելություն եմ քարոզում, մշտական աբիժնիկություն, անցյալով եմ ապրում.... չնայած ոնց նայում եմ, թվարկածներից ոչ մեկը անցյալ չի: Ոչ ռուսին եմ ատում, ոչ վրացուն, թուրքից զզվում եմ, որ՛տև ալերգիկ եմ, բայց որ գլոբալ վերցնում եմ՝ ոչ մի ազգի չեմ ատում:

    Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, ինչի՞ մեր ժողովրդին չեն սովորեցնում, որ մենք իրար մեջ ենք եղբայրներ, իրար ցավը տանենք, ոչ թե վրացիների: Հակառակը՝ հայերը հայերի փոր են թափում սերիալներում, բայց վրացիների ու ռուսների հետ իրար գրկած եղբայրության կենացներ են խմում ու տրնգի պարում...

    Հա, բոլոր վրացիները չեն մեղավոր, բայց նույն Կիկաբիձեն, որ ձենը կտրած նստած էր, քանի եկեղեցին քանդում էր իրենց տերտերը, քանի Չախալյանին ձերբակալում էին, որ ի՞նչ եկավ Հայաստանում էդքան փառք ու պատվի ու արձանի էլ արժանացավ:

    Մի բան ծուռ չի՞ էս ամեն ինչում: Թե՞ ինձ է թվում:
    Attached Images Attached Images  

  2. #2
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: The Armenias bloger



    Մեր պատասխանը Գոնսալեսին: Ետ կանչել Իսպանիայում ՀՀ դեսպանին:ՀՀ-ում Իսպանիայի դեսպանին հրավիրել Արտգործնախ., մինչ այդ փոխարտգործնախարար նշանակելով Ռուբեն Հայրապետյանին:Ոչ կառավարական մակարդակով աջակցել Բասկ անջատականներին:Եվրոխորհու դումմեր պատգամավորների միջոցով բարձրացնել Եվրոխորհրդից Իսպանիայի արտաքսման հարցը, որպես կոռուպցիայի անթույլատրելի բարձր մակարդակ ունեցող երկրի:Ամռանը ՀՀ քաղաքացիներին հորդորել չհանգստանալ Իսպանիայում: Անմիջապես դուրս հանել հայկական կապիտալը Իսպանիայից:Մրցավար Գոնսալեսին մեզ չհանձնելու դեպքում ՀՀ հատուկ ծառայություններին հանձնարարել իրականացնել <<Սուդյա Պ>> գաղտնի առևանգման օպերացիան:Որպես անօրինական բանտախուց օգտագործել <<Հարսնաքար>> ռեստորանային համալիրի նկյուղը:

  3. #3
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: The Armenias bloger



    Срочно: Итурральдо Гонсалес признан "Самой сексуальной и желанной женщиной года" в Армении

  4. #4
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: The Armenias bloger



    Մեր հարևանը ՀԱԿ շուրջօրյա հանրահավաքներին մասնակցելու համար, իր իսկ կնոջ խոսքերով, 40000 դրամ է ստացել, որն էլ հաջողությամբ ծախսել է երկաթե դուռ ձեռք բերելու համար: Էլ ինչի՞ մեր ձայները 5000 դրամով ծախենք Սերժ Սարգսյանին կամ մյուսին, եթե կարող ենք 40000-ով Լևոնին տալ: Հարիֆ ենք էլի

  5. #5
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: The Armenias bloger

    Լևոն Տեր-Պետրոսյանի կարապի երգը

    12:59 - 11.10.2011

    Լևոն Տեր-Պետրոսյանի հայրենակից` սիրիացի միջնադարյան հեղինակ Աբուլ Ֆարաջն իր հետաքրքրաշարժ պատմություններից մեկում գրում է. «Տեսնելով Սոկրատեսին արմատիքով սնվելիս` ծանոթներից մեկն ասաց. «Եթե ծառայեիր մեր տիրակալին, երբեք չէիր հասնի այնպիսի վիճակի, որ արմատիքով սնվեիր»: «Իսկ եթե դու գոհանայիր արմատիքով, ապա չէիր ծառայի քո տիրակալին»,- պատասխանում է փիլիսոփան»:

    Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկություն հայտնեց և փորձեց վերադառնալ քաղաքականություն, ոչ մեկի մտքով չէր անցնում, որ նա կարող է այդքան աներեսություն ցուցաբերել: Հայ ազգի հանդեպ կատարած հանցանքների համար պատժից խուսափելը նրան վստահություն ներշնչեց, իսկ բարոյալքված ու անտերության մատնված ժողովրդի անմխիթար վիճակը դարձավ առիթ, որ ԼՏՊ-ն մեկ անգամ եւս համարձակություն ու լկտություն ունենա` փորձության ենթարկելու երկրի ապագան: Ինքնահավան ու ամբարտավան մարդը նույնիսկ չկարողացավ համակերպվել իր համախոհների հետ ու շատերին վանեց իրենից:

    Անկրկնելի համարելով իրեն` ԼՏՊ-ն, փառքի բնատուր ծարավով առաջնորդվելով, գնում է դեպի անխուսափելի քաղաքական ինքնաոչնչացում: Թե ի՞նչ հոգեխառնվածքի տեր է Լևոնը, արդեն համարյա բոլորը գիտեն: Նախագահի պաշտոնից հրաժարվելուց հետո` անհոգ վիճակում 10 տարի գեղարվեստական գրականություն կարդալու ընթացքում ոչ մի կենդանության նշան, ոչ մի շփում հայ ժողովրդի հետ, որը նրան նախագահ դարձրեց: Կարծես, այդ ժողովուրդը համբարձվել էր երկինք:

    ԼՏՊ-ն բնական աղետ է` ավերիչ երկրաշարժ կամ ջրհեղեղ, որից հետո միշտ ավերածություն, դժբախտություն ու անկում է լինում: Եվ եթե այս ամենից հետո ԼՏՊ-ն նորից իշխանություն է ուզում, նշանակում է, որ այդ մարդն անուղղելի է: Ցավալի է, բայց փաստ, որ նույնիսկ Մարկեսը չկարողացավ նրա մեջ ինչ-որ բան փոխել: Հետաքրքիր է, եթե մարդու մեջ ոչինչ չի փոխվում, ինչո՞ւ է գրականություն կարդում, այն էլ` Մարկես:

    Անկեղծ ասած` մարդկայնորեն կարելի է և պետք է ցանկանալ, որ ԼՏՊ-ն, որպես մարդ արարած, երկար ապրի, ասենք` 100 տարի, բայց չի կարելի նույնիսկ վատ երազի տեսքով պատկերացնել, որ ԼՏՊ-ն ու նրա նմանները դեռ տասնյակ տարիներ բզկտելու են Հայաստանը:

    Մինչև հիմա ԼՏՊ-ն չի հասկացել, որ Հայ ժողովուրդն ու Հայաստանը ո'չ իր, ո'չ էլ իր նմաններից պաշտպանվելու ո'չ ուժ ունի, ո'չ էլ ժամանակ, ուրեմն նա և իր նմանները Հայաստանի համար ավելի վտանգավոր են, քան մոնղոլ-թաթարները: ԼՏՊ-ի վաստակը հայ ժողովրդի հանդեպ կլիներ միայն այն, որ, հրապարակավ հրաժարվելով քաղաքականությունից, իրեն նորից չէր առաջնորդի դեպի իշխանություն, քանզի ինքն էլ գիտի, որ իր ղեկավարած իշխանությունը թալանել և դարձյալ թալանելու է արդեն թալանված երկիրը:

    Անփառունակ, անսկզբունքային մարդիկ ժողովրդավարի ու հայրենասերի դիմակի տակ պատրաստ են ամեն ինչի, միայն թե պաշտոն ունենան, փող ունենան:

    ԼՏՊ, քո ղեկավարած ժողովուրդը փախել է քեզնից ու նորից կփախչի, եթե նորից գաս իշխանության: Դոստոևսկին ասում է, որ միայն անբարոյականներն ու անդաստիարակները չեն փոխվում: Չե՞ս հավատում, կարող ես նաև Դոստոևսկի ամբողջությամբ կարդալ: Բայց, կարծում եմ, արդեն ուշ է քեզ համար: Դու միայն գեղարվեստական գրքեր ես կարդում, երբ հրաժարական ես տալիս նախագահի պաշտոնից: Ուրեմն` հաստատ չկարդացիր, որովհետև քեզ երկրորդ հնարավորությունը չի տրվի:

  6. #6
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: The Armenias bloger

    Портакар - «Пупочные камни», ритуальные камни в Армении, связанные с культом богини плодородия и материнства (скорее всего, Анаит). Согласно дохристианскому ритуальному обряду, женщины, желавшие забеременеть, ложились, либо прижимались к портакарам животом, что способствовало беременности. Если в результате такого обряда рождался ребенок, то на портакаре делался сакральнай знак-отметина. Соответственно, чем больше подобных знаков на портакаре, тем мощнее считался портакар, и тем большей популярностью он пользовался среди населения.
    Attached Thumbnails Attached Thumbnails Click image for larger version. 

Name:	portaqar.jpg‎ 
Views:	99 
Size:	67.9 KB 
ID:	28577  


  7. #7
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: The Armenias bloger

    Улица ковров в Ереване...
    Attached Images Attached Images  

Thread Information

Users Browsing this Thread

There are currently 1 users browsing this thread. (0 members and 1 guests)

Posting Permissions

  • You may not post new threads
  • You may not post replies
  • You may not post attachments
  • You may not edit your posts
  •