Page 9 of 15 FirstFirst ... 5678910111213 ... LastLast
Results 57 to 63 of 101

Thread: The Armenias bloger

  1. #57
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: The Armenias bloger

    Arman...

    ՀՀԿ-ՈՒՄ ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐԸ ԽԱՂԱՂ ՉԵՆ:

    Լարված են հարաբերությունները ոչ միայն իշխող կոալիցիայի ներսում՝ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ, այլեւ բուն ՀՀԿ-ում: Այստեղ մշտապես առկա են եղել իրար դեմ հակամարտող տարբեր թեւեր, միայն թե նրանց միջեւ պայքարը գնալով ավելի ցայտուն ու նորանոր դրսեւորումներ է ստանում ընտրություններին ընդառաջ:
    Գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ի ներսում, սկսած 2006թ.-ից, երբ Սերժ Սարգսյանը «հայերեն վատ իմացող» իր ընկերների հետ մտավ ՀՀԿ, առաջացան բաժանումներ հին ու նոր հանրապետականների միջեւ: Այդ բաժանումներն ավելի սրվեցին 2008թ. նախագահի ընտրություններից հետո, երբ ոչ միայն նախագահական նստավայրի, այլ նաեւ ՀՀԿ ներկուսակցական հարցերին միջամտելու իրավունք ստացավ Ս.Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը: Մյուս կողմից տեւական ժամանակ է՝ ՀՀԿ-ի ներսում ներքին հակամարտություն կա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ու վարչապետ Տիգրան Սարգսյանի միջեւ: Հիմա նրանցից յուրաքանչյուրը փորձում է անուղղակի կերպով ցույց տալ, թե ինքն է վայելում Սերժ Սարգսյանի բարեհաճությունն ու կուսակցության հետ կապված կարեւոր գործերը հենց իրեն են վստահում: Բնականաբար, այդ ամենն ուղեկցվում է մյուսի դեմ հակաքարոզչությամբ:
    Այս առումով վերջերս բավական ակտիվացել է Տիգրան Սարգսյանը: Նա վերջին շրջանում հաճախ է այցելում մարզեր՝ որպես վարչապետ տեղի խնդիրներին ծանոթանալու համար, եւ որպես կանոն, այդ այցերի ժամանակ նա իր պարտքն է համարում նաեւ հանձնել կուսակցական անդամատոմսեր նորընծա ՀՀԿ-ականներին: Այդպես շաբաթ օրը նա Տավուշի մարզում էր: Ու մարզային շրջագայություններով կարծես փորձում է ցույց տալ, որ թեեւ Հովիկ Աբրահամյանն է ՀՀԿ քաղաքական հարցերով հանձնաժողովի նախագահը եւ մարզային հարցերով համակարգողը, միեւնույն է, ինքն է զբաղվում կուսակցաշինության հարցերով, որ Աբրահամյանին կուսակցության ներսում չեն վստահում ու համարում են ԲՀԿ-ի ու նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի «մարդը»: Այլ կերպ ասած՝ Տ.Սարգսյանը ջանք ու եռանդ չի խնայում ցույց տալու համար, որ Հովիկ Աբրահամյանը կորցրել է դիրքերը ՀՀԿ-ի ներսում, փոխարենը ինքն է դարձել Սերժ Սարգսյանի ամենավստահելի կուսակցական ընկերը:
    Վարչապետի այս պահվածքը, բնականաբար, հակազդեցություն է ստանում: Նախ՝ ՀՀԿ-ում Հովիկ Աբրահամյանի թիմն առիթը բաց չի թողնում Տիգրան Սարգսյանի դեմ կուսակցական հավաքներում մի կողմից, մամուլի միջոցով էլ մյուս կողմից դեմարշներ իրականացնելու, տնտեսական համակարգը քննադատելու համար: Կառավարության գործելաոճը պարբերաբար քննադատության է արժանանում նաեւ անձամբ Հովիկ Աբրահամյանի կողմից: Իսկ ԱԺ-ում լրագրողների հետ վերջին ճեպազրույցում Աբրահամյանն ասել էր, թե ինքն է համակարգելու ՀՀԿ-ի՝ մարզերի հետ աշխատանքները: Առավել եւս, որ ժամանակին զբաղեցնելով տարածքային կառավարման նախարարի պաշտոնը՝ Աբրահամյանը լայն ազդեցություն է ունեցել տեղի իշխանությունների վրա, որոնց մեծ մասը, հասկանալի է, որ իրենց կուսակցության անդամները, մարզային պատասխանատուներն են: ՀՀԿ-ում այս ամենից զատ իր ազդեցությունն է փորձում պահպանել նաեւ նախագահականի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը, որն էլ իր հերթին կողմնակիցների բանակ ունի ՀՀԿ խմբակցությունում ու ՀՀԿ մարզային կառույցներում: Հասկանալի է, որ վերջինս իր ազդեցությունը տարածում է ի հաշիվ մյուս կուսակցականների: Մի խոսքով, ՀՀԿ-ում այսօր բոլորը պայքարում են բոլորի դեմ, իսկ մյուս կողմից՝ նրանք բոլորով պայքարում են կոալիցիոն ԲՀԿ-ի դեմ: Իսկ սա, թերեւս, խոսում է իշխանական դաշտում ճգնաժամի մասին:
    Ինչեւէ, ե՛ւ Հովիկ Աբրահամյանը, եւ Տիգրան Սարգսյանն այս օրերին բացակայում են Հայաստանից, ուստի նրանցից մեկնաբանություններ ստանալ երեկ չհաջողվեց: Փոխարենը ՀՀԿ խորհրդի անդամ Լեռնիկ Ալեքսանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե ՀՀԿ-ում չկան նման խմորումներ: «ՀՀԿ ներսում չկա հակամարտություն կոչվածը: Եղել են ներկուսակցական խոսակցություններ, ասենք՝ կառավարության հասցեին ԱԺ-ն է քննադատական խոսք հնչեցրել կամ հակառակը: Բայց դա չի նշանակում, որ Հովիկ Աբրահամյանը հակամարտության մեջ է Տիգրան Սարգսյանի հետ»,-մեկնաբանեց Ալեքսանյանը: Իսկ թե ինչու է անձամբ վարչապետը վերջին շրջանում կուսակցական տոմսեր բաժանում, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց. «Քանի որ վարչապետը շատ է այցելում մարզեր, ու հարմար է, որ այդ գործունեությամբ ինքը զբաղվի: Ի վերջո, ինքը նաեւ գործադիր մարմնի անդամ է: Այնտեղ արտառոց բան չկա, դրանով չէ, որ որոշվում է՝ մեկից լիազորություններ են վերցրել, մյուսին տվել: Իսկ Հովիկ Աբրահամյանը քաղաքական հանձնաժողովի նախագահն է, զբաղվում է քաղաքական գաղափարախոսությամբ, մամուլի հետ կապված հարցերով»:
    Ի դեպ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Տիգրան Սարգսյանի՝ ՀՀԿ անդամատոմս բաժանելը համարում է ընտրակաշառքի յուրահատուկ դրսեւորում: Ըստ նրա, երբ վարչապետն այցելում է մարզեր եւ զուգահեռ որեւէ երիտասարդի խրախուսում է իր աշխատանքի համար ու տալիս ՀՀԿ անդամի տոմս, ապա դա ընտրակաշառք է: «Արդյոք նորմալ է, եթե վարչապետն աշխատանքային այցով այցելում է Գորիս ու անդամատոմս է տալիս։ Պաշտոնական պարտականություններ կատարելիս կուսակցական շահ հետապնդելն օրենքն արգելում է: Նման գործողությունները թաքնված ընտրակաշառք են»,-ասաց Մինասյանը։

  2. #58
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: The Armenias bloger

    Vera Martirosyan:
    Ես մենակ մի բան չեմ հասկանում: Էս Ամերիկան Բեն Լադենին ու Քադդաֆիին չի կարա ձերբակալի, հանձնի դաժան դատարանի: էտ դեպքում մի փոքր կհավատանք որ ես ֆարսը մի քիչ իրականա:

  3. #59
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: The Armenias bloger

    Ադրբեջանցիները սուտ են խոսում ու իրենք իրենց «պալիտ» անում
    18:30, Հոկտեմբերի 21, 2011

    Ադրբեջանը շարունակում է իր զարհամանահրաշ հայատյացության արտահայտումները: Ընդ որում դրանք ոչ միայն առիթ չեն ճանաչում, այլև սահման ու իմաստ: Հերթը հասնում է շախմատին և ահա արդեն Հունաստանի Պորտո Կարոսսե քաղաքում չսկսված Եվրոպայի շախմատի թմային առաջնությունը, ադրբեջանական սպորտային կայքերը տալիս են ապատեղեկատվություն:

    Կայքերից մեկում ընդգծվում է, թե Ադրբեջանն իր հավաքականի անդամների միջին գործակցով, որը կազմում է 2720 զիջում է միայն Ռուսաստանին 2752 և Ուկրաինային 2738, իսկ ահա Հայաստանը միայն չորրորդն է: Այդ ժամանակ էլ գալիս է հերթը սեփական ձեռքով հերքելու սեփական իսկ սուտը. Ապատեղեկատվություն տարածելու պաշտելի գործի ընթացքում Ադրբեջանում մոռանում են նաև հետքերը մաքրել ու գրում են Հայաստանի միավորների իրական քանակը` 2751, որով մենք միայն ոչ միայն չորրորդն ենք, այլև երկրորդը ու միայն մեկ միավորով ենք հետ Ռուսաստանից:
    Attached Images Attached Images  

  4. #60
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: The Armenias bloger

    Բաքվի անսարք վերելակները և հեռատես հայերը
    18:41, Հոկտեմբերի 21, 2011

    Հերթական զավեշտալի իրարանցումն է Ադրբեջանում: Այս անգամ հայերը մեղադրվում են Խորհրդային միության տարիներին իրենց տեխնիկական խոտանով վերելակները «ԽՍՀՄ բարեկամ» Ադրբեջանի վրա «նաղդելու» համար:
    Երկար-բարակ մտատանջություններից հետո` ադրբեջանցիները եկել են այն համոզման, որ 1960-ական թթ.-ին, երբ իրենց մոտ սկսեցին բազմահարկ շենքերի զանգվածային կառուցումները, ԽՍՀՄ պետմատակարարումների կոմիտեն որոշեց, որ վերելակները պետք լինեն Սպիտակի գործարանի արտադրության:

    Հետևաբար ադրբեջանցիները կարծում եմ, որ հայերը շատ հեռատես են եղել և նախօրոք իմացել են Արցախի պատերազմի մասին:

    Ինչպես ասում են, խոսքերն այստեղ ավելորդ են...
    Attached Images Attached Images  

  5. #61
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: The Armenias bloger

    Arman...

    Դևը իսպանացուն, անգլիացուն ու գերմանացուն բռնումա, ասումա. -Իյաաա. Էս ի՞նչ թազա սաստավա:

  6. #62
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: The Armenias bloger

    «Հայկական ժամանակ».

    22-10-2011 10:52

    " Կարի՞ս սիկտիրդ քաշիս".

    Նախօրեին թերթի լրագրողի և ԼՂՀ ԱԳ նախարարության տեղեկատվության վարչության պետ Մարսել Պետրոսյանի միջև տեղի է ունեցել խոսակցություն, որն ավարտվել է ԼՂՀ ինքնիշխան հանրապետության Արտաքին գործերի նախարարության վարչության պետի արած հետևյալ արտահայտությամբ. «Կարի՞ս սիկտիրդ քաշիս»,- կիսաղարաբաղերեն ասել է Հայկական երկրորդ հանրապետության պաշտոնյան։ Ստորև ներկայացվում է խոսակցության սղագրությունը.

    Լրագրող – Պարոն Պետրոսյան, ե՞րբ է նշանակվելու ԼՂՀ արտգործնախարար և նշանակվելո՞ւ է արդյոք։

    Մարսել Պետրոսյան – Պարտավոր եմ իմանալ, հա՞։ Ոչ ես եմ նշանակողը, ոչ ես եմ առաջադրողը։ Չեմ կարող պատասխանել Ձեր հարցին։

    Լրագրող – Կարո՞ղ եք ճշտել։

    Մ.Պ. – Ումի՞ց։

    Լրագրող – Ես ի՞նչ իմանամ, պարոն Պետրոսյան։

    Մ.Պ. – Դե եթե դուք լրագրող եք, գիտեք, թե ընդհանրապես նախարարներին ովքեր են նշանակում, ինչի՞ եք ինձ դիմում բայց։ Եթե մեկ ուրիշ հարցով լինի, խնդիր չկա, բայց էդ հարցին ես չեմ կարող պատասխանել։
    Լրագրող – Ընդհանրապես էսպես է. մենք դիմում ենք մամուլի բաժին, այնտեղից ճշտում, մեզ ասում են՝ հնարավո՞ր է այդպիսի պաշտոնի նշանակում, թե ոչ։

    Մ.Պ. – Մենք ունենք նախարար ժամանակավոր պաշտոնակատար։

    Լրագրող – Դե, կարծում, եմ, իր հետ չեմ կարող խոսել, դրա համար ձեզ հետ եմ խոսում։

    Մ.Պ. – Հա, բայց ինքն էլ չի կարող ձեր հարցին պատասխանել, ինքը, ես, մեկ ուրիշը ի՞նչ իմանա, թե իրեն երբ են նշանակելու, նշանակելո՞ւ են արդյոք, թե ոչ։ Ճիշտ հասցեով չեք դիմել, ցավոք սրտի։

    Լրագրող – Այսինքն, պետք է դիմեմ նախագահի մամուլի խոսնակի՞ն։

    Մ.Պ. – Թեկուզ, բայց ինքն էլ հազիվ թե իմանա, ես ի՞նչ իմանամ, փորձեք։

    Լրագրող – Այսպիսի տեղեկություն կար, որ Օլեգ Եսայանին է առաջարկվել ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնը, և նա մերժել է։ Ճի՞շտ է այս տեղեկությունը, թե՞ ոչ։

    Մ.Պ. – Ես նման բաներ չեմ կարող մեկնաբանել, որովհետև ես տեղյակ չեմ։ Դա հարցրեք նրանից, որ իբր թե մերժել ա, ես ի՞նչ իմանամ, մերժել ա, ասել են, չեն ասել։

    Լրագրող – Իսկ դուք ընդհանրապես տեղյա՞կ եք արտգործնախարարության աշխատանքին…

    Մ.Պ. – Կարի՞ս սիկտիրդ քաշիս։

  7. #63
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: The Armenias bloger

    Խաչատուր Աբովյան...
    «Ազգը պահողը, իրար հետ միացնողը լեզուն է ու հաւատքը»:

Thread Information

Users Browsing this Thread

There are currently 2 users browsing this thread. (0 members and 2 guests)

Posting Permissions

  • You may not post new threads
  • You may not post replies
  • You may not post attachments
  • You may not edit your posts
  •