Page 8 of 15 FirstFirst ... 456789101112 ... LastLast
Results 50 to 56 of 101

Thread: The Armenias bloger

  1. #50
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: The Armenias bloger

    Արմեն Գրիգորյան
    “Ժողովրդավարություն հանուն զարգացման” ՀԿ նախագահ...



    Ինչո՞ւ անհավասարությունները վտանգավոր են:



    Այս տարվա փետրվարին “Անալիտիկոն” վերլուծական ամսագրի համար հոդված էի գրել Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձությունների մասին, որը վերնագրված էր «Ճգնաժամի պատճառները` սոցիալական մեդիա՞, թե՞անհավասարություններ»: Հոդվածում Հյուսիսային Աֆրիկայի իրադարձությունները հիմնականում վերլուծել եմ ստեղծված անհավասարությունների տեսանկյունից եւ ճգնաժամի հիմնական պատճառ եմ տեսել այդ հասարակություններում գոյություն ունեցող ռեսուրսների անհամաչափ բաշխումը:

    Այս տարվա ճգնաժամերը չեն սահմանափակվել Հյուսիսային Աֆրիկայի իրադարձություններով: Զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել Լոնդոնում, լայնամասշտաբ բողոքի ակցիաներ են կազմակերպվել Իսրայելում, մի քանի օր շարունակ անհայտ անձանց կողմից թանկարժեք մեքենաներ էին վառվում Գերմանիայում, կոռուպցիայի դեմ շարժում է սկսվել Հնդկաստանում: Մասնագետների մեծ մասը այս իրողությունների հիմնական պատճառ է տեսնում այդ հասարակություններում գոյություն ունեցող անհավասարությունները: 2008թ. ԱՄՆ-ից սկիզբ առած համաշխարհային ճգնաժամը եւս հաճախ դիտարկվում է անհավասարությունների տեսանկյունից, քանի որ եկամուտների բեւեռացումը ԱՄՆ-ում իր գագաթնակետին էր հասել 2007թ., որից հետո էլ սկսվեց տնտեսական ճգնաժամը:

    Տնտեսագետ Նուրիել Ռուբինին իր վերջին հոդվածում, որը հրապարակվել էր Project Syndicate-ում` վերնագրված «Անհավասարության անկայունությունը», եւս վերը նշված իրողությունների հիմնական պատճառ է տեսնում անհավասարությունները: Ռուբինիի կարեւոր եզրահանգումներից մեկն այն է, որ տնտեսական զարգացման մոդելներից եւ ոչ մեկը չի կարող երկարաժամկետ լեգիտիմության հիմք ունենալ, եթե այն պատշաճ ձեւով չի կարողանում լուծել անհավասարությունների խնդիրը հասարակությունում:

    Տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն եւս իր «Տնտեսական ուժը ձեւավորում է քաղաքական ուժը» հոդվածում գրում է անհավասարությունների վտանգի մասին: Աճեմօղլուն նշում է երեք պատճառ, թե ինչո՞ւ վտանգավոր են անհավասարությունները:

    Առաջինն այն է, որ քաղաքացիների բարեկեցությունը կարող է ուղղակի կախված լինել անհավասարությունից, քանի որ նրանք հասարակության անհավասարության բարձր մակարդակը դիտում են որպես անարդար երեւույթ, ինչն էլ բերում է նրան, որ մարդիկ սկսում են կորցնել իրենց շահագրգռվածությունը ակտիվ մասնակցելու հասարակական խնդիրների լուծմանը: Երկրորդն այն է, որ անհավասարությունների պայմաններում ավելի դժվար է դառնում ապահովել հավասար հնարավորություններ հասարակության անդամների համար, ինչը հանդիսանում է ժողովրդավարության սկզբունքներից մեկը: Երրորդ եւ ամենակարեւոր խնդիրն այն է, որ անհավասարությունը ազդում է քաղաքականության վրա: Տնտեսական ուժը միտում ունի ձեւավորելու քաղաքական ուժ նույնիսկ ժողովրդավարական հասարակություններում: Ընդհանուր առմամբ, անհավասարությունը ստեղծում է տնտեսական, սոցիալական եւ քաղաքական խնդիրներ, այն նաեւ հարուստների դեմ հախուռն գործողությունների հիմք է հանդիսանում, որը վնասում է ընդհանուր տնտեսությանը:

    Վերը նշվածը հաշվի առնելով կարելի նշել, որ Հայաստանում հասարակական կայունությունը վտանգված է, քանի որ հարստության բեւեռացում գոյություն ունի: Տնտեսության օլիգարխիկ համակարգը հնարավորություն չի տալիս հասարակության լայն շերտերին օգտվելու երկրի տնտեսական ռեսուրսներից: Ընդհանրապես, հարստության վերաբաշխման գործառույթները մի մասը կարող է կատարել պետությունը` հարկերի միջոցով, սակայն այստեղ եւս Հայաստանը թերանում է:

    Հայկական աշխարհը կամ գիտելիքահեն տնտեսությունը կարեւորելուց առաջ Հայաստանի համար առաջնահերթություն պետք լինի անհավասարությունների հնարավորինս նվազեցումը` հարստության վերաբաշխման միջոցով, ինչպես նաեւ հասարակության լայն շերտերին տնտեսական ռեսուրսներից օգտվելու հնարավորություն տալը:
    Attached Images Attached Images  

  2. #51
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: The Armenias bloger

    Գեւորգ Վարդանյան...
    Սեպը սեպով են հանում, Սարգսյանին` Քոչարյանով

    19:18 - 19.10.2011

    Գործնականորեն մի քանի պատճառներ կան, որոնք առաջնորդելու կամ պարտադրելու են Ռ. Քոչարյանի հնարավոր վերադարձը քաղաքականություն: Առաջին` երկու անգամ անընդմեջ լինելով ՀՀ նախագահ` նա իր ուրույն քաղաքական հենարանն ունի ոչ միայն ներկայիս իշխանական վերնախավում, այլ նաև միջին օղակներում: 3-4 տարիների «թոշակառուի կարգավիճակը» չի ազդել նրա համախոհների և համակիրների քաղաքական հայացքների փոփոխության վրա: Եվ քանի որ նրանց քաղաքական հայացքներն ու գործելաոճը էականորեն չեն տարբերվում ներկա իշխանությունների գործելաոճից, ուստի Ռ.Քոչարյանի համար դարձյալ կաշխատեն: Փաստորեն, նրանք չեն էլ տարբերվում կամ առանձնանում Սերժ Սարգսյանի իշխանավորներից, որովհետեւ նույն անձինք են, նույն միսն ու արյունը: Եվ եթե նրանք, իրոք, Քոչարյանին նվիրված համակիրներ ու համախոհներ են մնացել, ապա Քոչարյանի «բացակայությունն» այստեղ վճռորոշ դեր չի խաղում:

    Երկրորդ` հայ-ադրրբեջանական պատերազմի հնարավոր վերսկսման վտանգը:

    Երրորդ` արտաքին քաղաքական գործոններն են, որ ազդում են Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա: Հայաստանի հարեւան ու դաշնակից երկու մեծ պետությունների` Ռուսաստանի և Իրանի համար Սարգսյանը արևմտամետ գործիչ է, նրանք, բնական է, կնախնտրեն Ռ.Քոչարյանին:

    Չորրորդ` Հայաստանում ղարաբաղյան (ոչ թե Ղարաբաղի) կուսակցության գործունեության պահպանումն է: Պահպանելով սեփական դիրքերը իշխանության մեջ` Ռ.Քոչարյանը չկորցրեց իր հեղինակությունը նաև համակիրների շրջանում: Նրանից ու Վ. Օսկանյանից բացի, բոլորն իրենց տեղում են: Երեք տարվա մեջ համարյա ոչինչ չի փոխվել: Իսկ հերթական ԱԺ ընտրություններում ամենաշատ ձայն հավաքելու հնարավորություն ունեն միայն երկու իշխանական ուժերը` Հանրապետականը և ԲՀԿ-ն: Երկուսն էլ դարձյալ օգտագործելու են իշխանական լծակները` իրենց ձայները ավելացնելու համար (կեղծելով, թե արդարությամբ, դա նրանց բնավ չի էլ անհանգստացնում): Ռ.Քոչարյանի հնարավոր վերադարձն այս երկու ուժերից մեկի միջոցով է լինելու: Երրորդ տարբերակն ուղղակի չկա:

    Հանրապետականը Հայաստանի քաղաքական կյանքում իր դերն արդեն կատարել է ու պահպանվել` սպասվածից ավելի: Այնտեղ միշտ հեղհեղուկ վիճակ է եղել ու հազար ու մի անսկզբունք պատեհապաշտների պատճառով հաճախ դժվար կառավարելի: Գնալով Հանրապետականը ավելի հստակ ցույց տվեց իր իրական ներկապնակը: Այն վերածվել է խորհրդային ժամանակներում անուն հանած Աղդամի շուկայի նման մի բանի, որտեղ ամեն տեսակի ապրանք կարող ես ճարել, եթե փող ունես: Ամեն ինչի վաճառողն էլ կա, գնողն էլ: Այս մտածելակերպով ու գործելաոճով քաղաքական որևէ խմբավորում չի կարող երկար գոյատեւել եւ, անկասկած, դեպի անկում է ընթանալու, ինչպես ժամանակին եղավ ՀՀՇ-ի հետ:

    Քոչարյանի նման պրագմատիկ մտածողը Հանրապետականի հետ երկար քաղաքական ճանապահ չի գնա: Առավել ևս, երբ այժմ կա Հանրապետականին ոչնչով չզիջող քաղաքական մեկ այլ ուժ, որն առավել քան վստահելի է: Իսկ ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստանը»: Որովհետև, հակառակ Հանրապետականի, Բարգավաճն ավելի նոր ուժ է, միատարր, ներսում չունի խմբակցություններ ու թևեր և ավելի կառավարելի է: ԱԺ ընտրություններում Քոչարյանի հաղթանակի գրավականը Բարգավաճի մեկնարկային առավելությունն է` 25-30 % ձայնով: Դրա համար Լ. Տեր-Պետրոսյանը, ոչ մեկի հասցեին երբեք լավ արտահայտված չլինելով, այս անգամ չդիմացավ ու արևելյան շողոքորթությամբ թույն կաթեցրեց բարգավաճականների ականջը` գովելով և' Բարգավաճին, և' նրա ղեկավարին:

    Մնացած քաղաքական ուժերը, բացի ՀՅԴ-ից, չունեն այդ հեղինակությունը, որովհետև յուրաքանչյուրն ընտրություններից առաջ համարյա ամեն ինչ սկսում են զրոյից և միշտ վախենում տոկոսային սահմանափակումը չհաղթահարելու հեռանկարից: Բնական է, որ Ռ.Քոչարյանն այդ ուժերի հետ իր ծրագրերը չի կառուցի, բայց կփորձի օգտվել` որքան հնարավոր է` նրանց անորոշ խոստումներ տալով: Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ ՀԱԿ-ի` խորհրդարանում հայտնվելը կախված է միայն Սերժ Սարգսյանի բարի կամքից: Իսկ դա կլինի միայն այն դեպքում, երբ Քոչարյան-Ծառուկյան զույգը մերժի Սերժ Սարգսյան-Հանրապետական զույգի առաջարկները: Եվ որքան Քոչարյան-Սարգսյան հակամարտությունը խորանա, այնքան ՀԱԿ-ի հայտվելը ԱԺ-ում կդառնա իրական: Քոչարյան-Ծառուկյան զույգի դեմ պայքարում Ս.Սարգսյանի զինանոցում եղած ՀԱԿ-ՀՀՇ-ն ոչ միայն գլխավոր զենքն է, այլ միակը: Եվ եթե Ս.Սարգսյանը այս ամենից հետո չկարողանա հաղթել ԲՀԿ-ին, ապա դա կլինի նրա, Հանրապետականի, «Օրինաց Երկիր»-ի, ՀԱԿ-ՀՀՇ ալյանսի քաղաքական պարտությունը:

    Անհերքելի է, որ Ռ. Քոչարյանը ԲՀԿ-ի քաղաքական կնքահայրն է և Հանրապետական կուսակցության անդամն է եղել առանց կուսակցական տոմսի: Պարզ է, որ Ռ.Քոչարյանին ոչ բոլորն են Հանրապետականում ընդունում, ինչը շատ բնական է: Ուղղակի այս երեք տարվա մեջ պայմաններն են թելադրել, որ շատերը, օրինաց երկրում բարգավաճելով, իրենց հանրապետական երևակայեն, չէ որ այդպես ավելի ապահով է: Իսկ երբ պահը գա, շատերը նորից իրենց հավատարմության երդումը կհնչեցնեն Ռ. Քոչարյանին: Սկզբում կխոսեն նրա վերադարձի անխուսափելիության մասին, հետո կհայտնվեն «վանգաներ»` կասեն, որ իրենք դեռ 15-20 տարի առաջ գիտեին, որ այդպես էլ պետք է լիներ, և կփախչեն դեռ չայրված կամուրջներով:

    Ռ.Քոչարյանի միակ թույլ տեղը մարտի 1-ի դեպքերն են, և ՀԱԿ-ՀՀՇ-ն (և ոչ միայն), շահարկելով մարտի 1-ը, ամեն ինչ անելու է փակելու նրա վերադարձը քաղաքականություն: Քոչարյանը պատրաստ է դրա դեմն առնել` օգտագործելով իշխանական վերնախավում գտնվող իր «զինանոցը» և, այսպես ասած, աջ ու ձախ քաղաքական ընդդիմությանը: Եթե Քոչարյանը կարողանա մաքրել մարտի 1-ի արյունը, ապա նա կարող է իրեն տեսականորեն դարձյալ նախագահ համարել և ընդմիշտ փակել մարտի 1-ի թեման: Եվրոպայի կողմից մարտի 1-ի վերաբերյալ վերջին բանաձևը Քոչարյանի համար կանաչ լույսի նման մի բան էր: Հենց դա էր հիմնական պատճառը , որ ՀԱԿ-ում այն սվիններով ընդունեցին:

    Հայաստանի այսօրվա իշխանական վերնախավը, սկսած Ս.Սարգսյանից, վերջացած ժողովրդի փողերը հափշտակած Խաչիկյանով, պարտական են Ռ.Քոչարյանին ու նրա վճռականությանը: Իշխանական վերնախավում ոչ ոք Քոչարյանից լավը չէ, ու ոչ ոք էլ թող չկարծի, թե առավելություն ունի նրա նկատմամբ: Սկսած Սերժ Սարգսյանից ու վերջացրած Երևանի միլիցեքին կմճտած վերջին «քաղաքական բանտարկյալներով»` ոչ ոք չի կարող Ռ.Քոչարյանի ճանապարհը փակել, եթե նա ուզենա վերադառնալ:

    Իսկ այժմ չպայմանավորված լռություն է` փոթորիկից առաջ: Կարծես, բոլորը սպասում են, թե ով է առաջին սխալը թույլ տալու: Եթե Ս.Սարգսյանը ցանկանում է (իսկ նա դա շատ է ուզում) ընտրություններից առաջ թուլացած տեսնել Ծառուկյանին, ապա այժմ ամենահարմար պահն է, հետո ուշ է լինելու, քանի որ ժամանակն աշխատում է Ծառուկյանի օգտին: Իսկ Սերժ Սարգսյանի դանդաղկոտությունը կամ անվճռականությունը միայն կթուլացնի նրան: Դա կարող է ճակատագրական լինել նախագահի համար: Ցավալին այն է, որ դարձյալ ամեն ինչ արվում է իշխանության, փողի ու պաշտոնի համար: Բոլորը խոսելու են ժողովրդի անունից, բայց ոչ ոք տեր չի կանգնելու այդ նույն ժողովրդին:

    Հայաստանը կաշառակերության դարբնոց սարքած ՀՀ իշխանության ու կոալիցիոն կուսակցականների վերնախավերի ներկայացուցիչները, իհարկե, գիտեն իրենց հալման ջերմաստիճանն ու ամրությունը և ավելորդ փորձության չեն ենթարկի իրենց, որպեսզի չկորցնեն ժողովրդից հափշտակածն ու պատգամավորական մանդատները, ինչը շատերի համար դարձել է նրանց կյանքի իմաստը: Դրանք բոլորը ՀՀՇ-ի գաղափարական ու օրգանական շարունակությունն են և լրացնում են մեկը մյուսին: Մատրյոշկաների նման նրանք դուրս են եկել մեկը մյուսի միջից և դարձյալ ամբողջական կդառնան, եթե սկսես հավաքել նրանց:

    Արդյո՞ք այս ամենից հետո կփոխվի ժողովրդի վիճակը: Իհարկե` ոչ: Ընտրություններով 5-10 հազար դրամ «աշխատած» փողից բացի, ժողովուրդը ուրիշ ոչ մի բանի հույս չի ունենալու, քանի որ իր ձայնը վաճառած ժողովուրդը բարոյապես իրավունք չունի ոչինչ պահանջելու: Եվ դարձյալ կունենանք նույն բարոյալքված ու անտերության մատնված Հայաստանը` արհամարհված բոլորի կողմից:

  3. #52
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: The Armenias bloger

    X-Txa...


    Ասում են` ԱԺ պատգամավոր Հարություն Փամբուկյանը վաճառել է ունեցվածքն ու հեռացել: Ոչ ոք նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի: Խոսակցություններ կան նաև, որ Հ. Փամբուկյանը, որպեսզի կանոնակարգի խախտումներ թույլ չտա, իր ԱԺ չգնալու դիմաց պարբերաբար ''բժշկի թուղթ'' է ներկայացնում: Ասում են` այդպիսի թղթեր շատ կան նաև Սամվել Ալեքսանյանի, Ռուբեն Հայրապետյանի, Գագիկ Ծառուկյանի մոտ:

  4. #53
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: The Armenias bloger

    ՊԱՏԳԱՄԱՎՈՐ, ՈՐ Ո՛Չ ԳՎՈՒՄ Է, Ո՛Չ ԲՎՈՒՄ, ԲԱՅՑ ՄԻՇՏ ԸՆՏՐՎՈՒՄ Է...


    ՀՀ Ազգային ժողովում աշխատանքի երկարամյա կենսափորձ ունեցող պատգամավորներից մեկը արթիկցի Մխիթար Վարագյանն է, որը խորհրդարանում բացի կոճակ սեղմելու առաքելությունից, ուրիշ որեւէ գործառույթ չունի: Նրա միակ արժանիքը Ղազախստանում հարուստ եղբայր ունենալն է:
    Թե ով է եղել Մխիթար Վարագյանը կամ ով է այսօր, դժվարանում են ասել անգամ նրա պատգամավոր գործընկերները. չհիշվող մի դեմք, որն անընդհատ հեռախոսով խոսում է խորհրդարանի միջանցքներում: Թեեւ անդեմ կերպարի մեջ մտած խորհրդարանականներ հայրենի օրենսդիր մարմնում շատ կան, բայց Մխիթար Վարագյանը նրանցից շատերից տարբերվում է բավականին հետաքրքիր առանձնահատկություններով: Մեր երկրի համար օրենքներ ընդունելու պարտավորություն ստանձնած Վարագյանը բանակում չի ծառայել: Համենայնդեպս, նրա կենսագրական տվյալների մեջ նման տեղեկություն չկա: Բայց միայն դա չէ ողբերգությունը: Պարբերաբար մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր դարձած Վարագյանը, որն Ազգային ժողով է գործուղվել օրենքներ ընդունելու, 29 տարեկան հասակում ավարտել է Մոսկվայի սննդի արդյունաբերության ինստիտուտը` ստանալով Ճարտարագետ-տեխնոլոգի որակավորում: Բայց հետաքրքիրն այն է, որ Մոսկվայում ուսանելու տարիներին Վարագյանը միաժամանակ աշխատել է Արթիկի «Միկրո Սթար» ՍՊԸ-ի տնօրեն: Ուսանող-տնօրենը ինստիտուտն ավարտելուց մեկ տարի հետո նշանակվել է Ալմա Աթայի (Ղազախստան) «Օպտիմա Տրեյտ» ընկերությունում` առաքման բաժնի մենեջեր, ապա` բաժնի գլխավոր մենեջեր, հետո առաջ է գնացել` դառնալով փոխնախագահ: Այս կասկածելի կենսառիթմից հետո Մխիթար Վարագյանը վերադարձել է Հայաստան ու թռիչքային արագությամբ ընտրվել Ազգային ժողովի պատգամավոր եւ այսօր ՀՀ օրենսդիր մարմնում զբաղվում է առողջապահության, մայրության եւ մանկության հարցերով: Նա ընդգրկվել է մի հանձնաժողովի կազմում, որի մասին հաստատ գաղափար չունի, նրա կենսագրության որեւէ դրվագ երբեւէ չի առնչվել նշված ոլորտի անգամ ենթաճյուղերից որեւէ մեկին: Բայց գլխավորն այն է, որ նա ԱԺ ղեկավարության դրդմամբ, այսուհետ ստիպված է մտահոգվել մայրության խնդիրներով:
    Մխիթար Վարագյանը ԱԺ-ում մշտապես գործել է ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայիս ղեկավար, նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի «թեւի տակ»: Նախ «Ժողպատգամավոր» խմբի անդամ էր, բայց երբ Կարապետյանը մտավ ՀՀԿ, Վարագյանը գերադասեց մնալ անկուսակցական` շարունակելով պահպանել իր «ուրույն դիրքը» Կարապետյանի թեւի տակ: Այս պահին էլ պատգամավորը որեւէ խմբակցության անդամ չէ: Եւ իր այդ կարգավիճակի համար Վարագյանը պարտական է բացառապես ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Բանն այն է, որ Վարագյանի հարուստ եղբայրը` Դավիթը, Աղվան Հովսեփյանի մտերիմն է, ինչի հետեւանքով Մխոն «ֆռֆռում» է Հայաստանում: Դավիթ Վարագյանը Ղազախստանում լուրջ բիզնեսներ ունի: Բայց քանի որ եղբայրները Հայաստանում են, նրանց էլ է «զբաղվելու» բաներ տվել` քարի հանք, տոնավաճառի շինարարություն ու էլի ինչ-որ մանր-մունր բաներ է գնել եղբայրների համար:
    Վարագյան եղբայրներից մեկն էլ վերջերս քաղաքապետ դարձավ: Իհարկե, մեծ դժվարությամբ, բայց այնուամենայնիվ ընտրվեց: Ու հենց սրանից հետո էլ պատգամավոր Մխիթար Վարագյանը, որը պատերազմի տարիներին ինչ-որ ընկերություններ է ղեկավարել, դարձավ «Երկրապահ»-ի անդամ: Այսինքն` տեսնելով, որ քաղաքական կուսակցություններին անդամագրվելը գուցե այդքան էլ լավ վերջաբան չի ունենա իր համար, Վարագյանը վերջապես կողմնորոշվեց` ինչ անել. նա դարձավ խաղաղ օրերի ազատամարտիկ: Իհարկե, այլ հարց է, թե «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանն ի՞նչ արժանիքների ու վերաբերմունքի համար է Վարագյանին ԵԿՄ անդամատոմս տվել, բայց փաստ է, որ այս պատգամավորը «նորացված երկրապահներից» է:
    Վերջում նշենք, որ այսպիսի կենսագրություն ունեցող պատգամավորը նախորդ խորհրդարանական ընտրություններում հաղթեց Մուշեղ Սաղաթելյանին, որը 2008-ի նախագահական ընտրություններից հետո կալանավորվեց` անհեթեթ մեղադրանքներով եւ միայն վերջերս ազատ արձակվեց:
    Բայց վերադառնալով Մխիթար Վարագյանի խորհրդարանական գործունեությանը` նշենք, որ նա 2003 թվականից լինելով Ազգային ժողովում, որեւէ միտք չի արտաբերել: Ընդ որում, չի խոսել ոչ միայն ԱԺ ամբիոնից, այլեւ լրագրողների հետ: Միայն «պատերի տակի» մակարդակով արթիկցի պատգամավորը դժգոհություն է հայտնել մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակից` այդպես էլ չգիտակցելով, որ որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, նա պարտավոր էր քայլեր ձեռնարկել` այսօրվա իրավիճակը շտկելու համար:

    ԱԼԲԵՐՏ Խ.

  5. #54
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: The Armenias bloger

    Sargis...

    Հայաստանի հանգստավայրերից մեկը` Ծաղկաձորը, երկար տարիներ «տիրություն է անում» Գարուն Միրզոյանը: Իհարկե, նրա օրոք Ծաղկաձորում մշտապես գարուն չէ, սակայն Գարունն այդ քաղաքի մշտական քաղաքապետն է:
    Քանի որ Ծաղկաձոր քաղաքը բավականին փոքր է, ուստի Գարունին բոլորն են ճանաչում: Բայց ոչ թե որպես ռոմանտիկայի կամ զարթոնքի հետ են ասոցացնում նրան, այլ բավականին տհաճ մի անունով են հիշում: Երբ հետաքրքրվեցինք Ծաղկաձորում ծնված, բոլորի աչքի առաջ մեծացած Գարուն Միրզոյանի մասին, հնաբնակ ծաղկաձորցուց այսպիսի արձագանք ստացանք. «Կրճոնի՞ մասին ես հարցնում»: Հետո բացատրեցին նրա անվան ծագումնաբանության նրբությունները: Երբ Ծաղկաձորը ոչ թե որոշ անհատների մասնավոր սեփականություն էր, այլ պետական հանգստավայր, քանի որ այստեղ տեղակայված հանգստյան տներն ու ճամբարները ծառայում էին բացառապես աշխատավոր շարքային քաղաքացու անվճար հանգստին, Գարունը վաստակել է այդ մականունը` մի հանգստավայրից ու ճամբարից մյուսն անցնելով: Ելնելով էթիկայի կանոններից` չենք վերարտադրում այստեղ, թե այդ այցելությունների ժամանակ կոնկրետ ինչով էր աչքի ընկնում մեր հերոսը, որ ժողովրդի հիշողության մեջ մինչեւ հիմա մնացել է նրա մականունը: Բայց փաստը մնում է փաստ, որ անգամ նման անցյալը Հայաստանում խոչընդոտ չէ, որպեսզի մարդը դառնա ամենաշահութաբեր քաղաքներից մեկի ղեկավարը:
    Իսկ ի՞նչ ճանապարհ է անցել, մինչեւ Ծաղկաձորի ղեկավար դառնալը: Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գյուղմեքենայացման ֆակուլտետն ավարտելով` Գարունն անմիջապես անցել է աշխատանքի եւ երկու տարի աշխատել Շենգավիթի ժողկրթբաժնի հանգստյան տան տնօրենի պաշտոնում: Դրանք այն տարիներն էին` 90-ականների սկիզբը, երբ սկսվեց երկրի խառնաշփոթն ու համատարած սեփականաշնորհման դարաշրջանը: Մեր հերոսը, որ փոքրուց, ասում են, աչքի է ընկել «շուստրիությամբ», ճիշտ կողմնորոշվեց: 1994-99թթ. նա Օլիմպիական հերթափոխի հանրապետական ուսումնարանի Ծաղկաձորի մասնաճյուղի տնօրենն էր, զուգահեռ ծավալում էր բիզնես գործունեություն, որն էլ հնարավորություն տվեց 1999թ-ին ընտրվել է Ծաղկաձոր համայնքի ղեկավար: Այնուհետ նրա կենսագրականում անընդհատ նշվում է Ծաղկաձորի համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու փաստը: Բայց ամեն դեպքում բաց են թողնված մանրամասները, թե ինչի շնորհիվ կամ, ավելի ճիշտ, ում լավություն անելու համար էր նրան հաջողվում անընդհատ մնալ նույն տեղում: Սակայն երկու տող ներքեւում հենց պաշտոնական կենսագրությունը մատնում է նաեւ Գարունի բարգավաճման գաղտնիքը: Նա 2005թ. դեկտեմբերին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:
    Եթե հետադարձ հայացքով դիտենք ծաղկաձորյան վերջին տասնամյակի «զարգացումները», ապա անգամ անզեն աչքով կտեսնենք, թե որքան է տուժել պետությունը Գ.Միրզոյանի, մեղմ ասած, ոչ բարեխիղճ գործունեության արդյունքում, որի հետեւանքով հարյուրավոր ծաղկաձորցիներ զրկվեցին իրենց սեփականությունից, իսկ հազարավոր հայաստանցիներ ուղղակի չեն կարողանում օգտվել հայրենիքի անտառների զովում ամառային հանգիստն անցկացնելու իրավունքից: Երբ մտնում ես անտառածածկ տարածքներ` թեթեւ խնջույք կազմակերպելու, անմիջապես զգուշացնում են, որ դա մասնավոր տարածք է եւ պետք է լքել այն. սեփականատերն է հանձնարարել:
    Կան նաեւ խոսուն փաստեր. օրինակ` նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, 2010թ-ի տարեմուտին հրապարակելով կառույցի գործունեության արդյունքները, բավականին երկար կանգ առավ Կոտայքի մարզի վրա` անվանելով այն «ամենակոռումպացվածն ու ոչ արդյունավետը հանրապետության մյուս մարզային վարչակազմերի թվում»: Ինչ վերաբերում է Ծաղկաձորին եւ կոնկրետ Գ.Միրզոյանի գործունեությանը, ապա պաշտոնյայի խոսքերով միայն անցյալ տարվա ընթացքում այստեղ օտարվել է 26 հա հող` 151 հողամաս, 156-ը վաճառքի եւ աճուրդի միջոցով: Սակայն ամենակարեւորն այն է, որ այդ հողակտորներն օտարվել են բացառապես քաղաքապետի հարազատներին, ինչն ուղղակի օրենքի բացահայտ խախտում է: Բայց Գարունը փոխանակ ճաղերի հետեւում հայտնվեր, շարունակում է պաշտոնավարել:
    Ու միայն Հովսեփյանի ներկայացրած փաստերի արդյունքում պարզ է դարձել, որ քաղաքապետարանի ապօրինությունները պետությանը վնաս են հասցրել 80 մլն դրամի չափով: Պնդում են, որ նման բացահայտումների դրդապատճառներն ավելի շատ քաղաքական են. նախ` Գարունը, ինչպես արդեն նշեցինք, Ռ.Քոչարյանի սիրելին է, եւ չգիտես ինչու, Սերժ Սարգսյանը նրան ուղղակի «տանել չի կարողանում»: Ըստ պտտվող խոսակցությունների` Ս.Սարգսյանի ոչ բարեհաճ վերաբերմունքն ավելի խորացավ այն բանից հետո, երբ նրա սիրելի Վաչիկ Ղազարյանը ցանկություն հայտնեց Ծաղկաձորում հողատարածք ձեռք բերել, սակայն Միրզոյանից մերժվեց պատճառաբանությամբ, թե հող չկա: Դեպքից որոշ ժամանակ անց գնդապետ Ղազարյանին «հասցրել են», որ հող լավ էլ կա, ուղղակի Գարունն այդ տարածքն ընկերներից մեկին է հատկացնում: Կարծում ենք` հասկանալի է, թե ինչքան վիրավորված կլինի Վաչիկ Ղազարյանը:
    Բայց մի՛ շտապեք Գարունի մասին վատ կարծիք կազմել: Նա լավություններ էլ է անում: Տեսե՛ք, թե ինչքան շքեղ հյուրանոցային համալիրներ ու առանձնատներ կան Ծաղկաձորում: Ու հենց նմանատիպ ծառայությունների համար Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն 2010թ-ին «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհեց Միրզոյանին: Ահա թե ինչպես են մարդիկ երկար տարիներ կարողանում վերընտրվել: Եթե միայն հաշվենք ամառանոցների ու հյուրանոցների թիվը, ապա վստահ կարելի է ասել, որ առնվազն այդքան մարդ Գարուն Միրզոյանի համար կբարեխոսի անհրաժեշտության դեպքում, եթե իհարկե, Սերժ Սարգսյանը չհրահանգի մոռանալ Գարունի լավությունները:

  6. #55
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: The Armenias bloger

    ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԳՆԱԼՈՒՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ

    ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը Հայաստանի քաղաքական դաշտում գործունեություն ծավալող այն եզակի ֆիգուրներից է, որը մշտապես եղել է իշխանության մեջ կամ իշխանության կողքին, բայց հիմնականում մնացել է աննկատ:
    Ո՞վ է եղել Կարեն Կարապետյանը մինչեւ նախագահական մուտք գործելը: Նա եղել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի շրջանավարտ, գերազանցությամբ ավարտել է Դոնի Ռոստովի (ՌԴ) բարձրագույն քաղաքական դպրոցը: Երիտասարդ տարիներին Կալինինոյի շրջանում աշխատել է ուսուցիչ, հակակարկտային ջոկատի ճարտարագետ, ՀԼԿԵՄ Տաշիրի շրջկոմի գյուղբաժնի վարիչ, քարտուղար, ՀԿԿ Տաշիրի շրջկոմի հրահանգիչ: Կոմունիստական կուսակցության փլուզումից հետո Կարեն Կարապետյանը եղել է «ՍԻԿ» արտադրաառեւտրային ձեռնարկության (Դոնի Ռոստով) գլխավոր տնօրենը, ապա` Տաշիրի արծնապատ ամանեղենի գործարանի տնօրենը, այնուհետեւ` նույն ԲԲԸ խորհրդի նախագահը:
    Նշված շրջափուլերից հետո Կարեն Կարապետյանը մտել է օրենսդիր ոլորտ: Նա դեռեւս 1995-ից ԱԺ պատգամավորի մշտական մանդատ է ունեցել իր ծննդավայր Կալինինոյի շրջանից: Երկարամյա պատգամավորը մշտապես եղել է տնտեսական ոլորտի հետաքրքրություն ունեցող օրենսդիր` իր ստեղծած Ազգային ժողովի «Ժողպատգամավոր» խմբով:
    Նա ԱԺ-ում մշտապես խուսափել է լրագրողների հետ շփվել` ձայնագրիչներով: Այսինքն, հրապարակային հայտարարություններ գրեթե միշտ չի արել: Լինելով խոշոր գործարար եւ ունենալով «ավելի խոշոր» եղբայր` ի դեմս Սամվել Կարապետյանի` Տաշիրի Սամոյի, կարողանում էր նաեւ ԱԺ շատ պատգամավորների «լավ նայել», որպեսզի ուզած ժամանակ ուզած երաժշտության տակ «պարեին»: Անգամ երբ Հանրապետական խմբակցության ղեկավարն էր, մշտապես գտնում էր մարդկանց, որոնք իր փոխարեն կարծիքներ էին արտահայտում: Այդ օրերին, բոլորը կհիշեն, թե ինչ ակտիվությամբ էին աշխատում պատգամավորներ Մկրտիչ Մինասյանը, Հերմինե Նաղդալյանը, Համլետ Հարությունյանը:
    Եւ այսպես` «մաքուր-մաքուր» Կարեն Կարապետյանը 2008թ. սեպտեմբերի
    30-ին նշանակվեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, որն էլ դարձավ նրա հեղինակության անկման առաջին քայլը: Պետք է նկատել, որ ոչ միայն հեղինակության անկման, այլեւ հարցեր լուծելու կարողության կորստի: Բոլորին է հայտնի, որ նախագահական նստավայրում Կարեն Կարապետյանը կորցրել է իր երբեմնի ազդեցությունը, քանի որ այնտեղ տեր ու տիրական է բացառապես Սերժ Սարգսյանի հարազատ փեսան` Միքայել Մինասյանը: Դա նկատվեց հատկապես Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի սկանդալային պատմության ժամանակ, երբ Կարապետյանն այդպես էլ չկարողացավ Բեգլարյանի հարցերը լուծել եւ հանդիպում կազմակերպել Սերժ Սարգսյանի հետ: Ստիպված եղավ հրաժարական գրել, հեռանալ` մինչեւ Հովիկ Աբրահամյանը գնաց իրենց տուն ու հորդորեց վերադառնալ աշխատանքի: Նշենք, որ Հովիկ Աբրահամյանի հետ Կարապետյանի լարված հարաբերությունները կարգավորվեցին այն օրից, երբ նրա եղբայր Սամվել Կարապետյանը դարձավ Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի երեխաների կնքահայրը:
    Ինչ վերաբերում է կուսակցությանը, ապա Կարեն Կարապետյանը ոչ այդքան վաղեմի Հանրապետական է: Բայց չնայած դրան, Կարապետյանին է լիազորված համակարգելու Հանրապետական կուսակցության մարզային բոլոր կառույցները: Ու այս ամենով հանդերձ, Կարեն Կարապետյանը ինքնուրույն
    որոշումներ կայացնելու լիազորություններով օժտված չէ: Նա ամեն ինչ անում է Սերժ Սարգսյանի ուղղակի հրահանգի դեպքում` պահպանելով երբեմն չափից ավելի զգուշավորություն: Այս վարքագծի պատճառով նա բավականին մտերիմներ է կորցրել:
    Նկատենք, որ Կարապետյանը հանրության ուշադրությունը գրավեց վերջերս իր արած բավականին տհաճ արտահայտությամբ, երբ «Նաիրիտի» աշխատակիցներին ասաց` «համբալ»: Իսկ մինչ այդ էլ նրա որդու «սխրանքները» խայտառակեցին Կարապետյան գերդաստանին. «Դերժինսկու» դպրոցում Կարեն Կարապետյանի տղան մի սկանդալային «ռազբորկայի» էր մասնակցել, որը, ըստ տարբեր լուրերի, հարթեց Գագիկ Բեգլարյանը: Սկանդալները պատեցին նրանց ընտանիքին նաեւ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի պաշտոնանկությունից հետո, քանի որ Սամվել Կարապետյանը ուղղակիորեն առնչվում է Լուժկովյան կլանին:
    Իսկ Հայաստանում Կարեն Կարապետյանը իր որդու հետ միասին զարկ է տալիս «Տաշիր պիցցա»-ների բիզնեսին, տոնավաճառներ է բացում, տարատեսակ խանութներ ու այլ «մանր-մունր» գործեր, որոնցով ապացուցում է իր հայրենասիրությունը:

  7. #56
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: The Armenias bloger

    Լուսանկարն արվել է Երեւանի Հանրապետություն փողոցում...

    Այս խանութը ժողովրդին առաջարկում է ինքնապաշտպանության միջոցներ` զենք-զինամթերք` կարծես հուշելով, որ այս երկրում այսօր հնարավոր չէ ապրել առանց այդ ամենն ունենալու: Մեր երկրում մարդիկ այսօր պարտադիր զենք են ունենում` համոզված լինելով, որ այն ցանկացած պահի իրենց հարկավոր է, ինչի պատճառով գրեթե յուրաքանչյուր օր Հայաստանում սպանություններ են գրանցվում:
    Attached Images Attached Images  

Thread Information

Users Browsing this Thread

There are currently 1 users browsing this thread. (0 members and 1 guests)

Posting Permissions

  • You may not post new threads
  • You may not post replies
  • You may not post attachments
  • You may not edit your posts
  •