«Չինովնիկների ցանցային անգրագիտությունը լուրջ պրոբլեմ է». Ս. Մարտիրոսյան
15-10-2011 14:23
«Հատուկ հետազոտություն չենք կատարել պարզելու, թե քաղաքական գործիչների ներկայացվածությունը սոցցանցերում ժամանց է, թե լուրջ գործոն»,- խոսելով պաշտոնյաների` սոցցանցերից օգտվելու թեմայի շուրջ հրավիրված ասուլիսաի ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նա դրական է գնհատում, եթե պաշտոնյան իր էջն ոջնի սոցցանցում, քանի որ դրանով նա ավելի մատչելի է դառնում.
«Դա հետադարձ կապի լավագույն տարբերակ է: Այդ առումով վարչապետն առաջինն էր, որ ֆեյսբուքում բացեց իր էջը: Եթե ղեկավարը փորձում է երևալ ժողովրդավար, իմանալ, թե որ խնդիրն է մտահոգում ժողովրդին, ակտիվ է լինում սոցցանցերում: Իսկ եթե բյուրոկրատ է, ավելի պասիվ է լինում: Պետք է այնպես անենք, որ իշխանությունը մեզ համար լինի մատչելի»: Նրա հետ համակարծիք էր նաև տեղեկատվական հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Նրա կարծիքով սակայն Հայաստանում կա ցանցային լուրջ անգրագիտություն «Ցանցային անգրագիտությունը ՀՀ-ում լուրջ պրոբլեմ է: Կան չինովնիկներ, որոնք անգրագետ են: Օրինակ` Մոնիկա Բելուչին եթե գրի, նույնիսկ հայերեն, շատերը կհավատան դրան: Դե, բոլորը հո Տիգրան Արզաքանցյան չեն, որ Մոնիկա Բելուչիի հետ իրականում շփվեն»: Իսկ Ահարան Ադիբեկյանը ի պատասխան ասաց.
«Եթե դու արդար ես, մաքուր ես, երկրորդ սորտի մարդ չես, կարող ես շփվել նաև սիրուն աղջիկների հետ: Երբ դու շփվում ես, անհրաժեշտ է զգուշություն: Մեկ էլ պարզվում է, որ պաշտոնյաների էջում կան մանկական պոռնո տեսանյութեր: Նրան թվում է, թե ինքը դրանից գաղտնի է օգտվում, մեկ էլ էջը պայթեցնելուց հետո, դա բացահայտվում է»:
Նրանց "հայկական աշխարհը"
11:03 - 15.10.2011
ՀԱԿ-ի քաղխորհուրդը, քննարկելով շուրջօրյա հանրահավաքների արդյունքները, եկել է եզրակացության, որ դրանք ամրապնդել են Կոնգրեսի դիրքերը, ընդլայնել նրա համախոհների շրջանակը և բացահայտել իշխանություններին դիմակայելու ռեսուրսները: Եվ իր հզորության այս միֆը նրանք ամեն կերպ փորձում են տիրաժավորել իրենց լրատվամիջոցներով։
Այս ընթացքում ՀՀ վարչապետն էլ արձանագրում է, որ Հայաստանում տնտեսական ճգնաժամը հաղաթահարվել է, տնտեսությունը աճում է, իսկ կոռուպցիան էլ կամաց-կամաց նահանջում է, ճիշտ է` առայժմ միայն այս տարվա գրեթե չեղած ընդունելությունների քննությունների ժամանակ:
Փաստորեն, հայրենի իշխանությունները և արմատական ընդդիմությունը հավասարապես տիրապետում են մի շատ ունիկալ հատկության. տեսնում ու գնահատում են այն, ինչ ոչ մի կերպ չի տեսնում ու զգում «անշնորհակալ ու չգնահատող» շարքային քաղաքացին: Իսկ պատճառն այն է, որ նրանց չի հաջողվում այս «կույր» հասարակությանը համոզել` կրել այն վարդագույն ակնոցները, կամ հավատալ իրենց լրատվամիջոցներին, որոնք իրենց համար ցանկալին պատկերում են իբրև անհերքելի իրականություն: Իշխանությունն ու ՙարմատականներն՚ այս առումով գրեթե չեն տարբերվում իրարից և իրենց վարդագույն ակնոցներով կերտել են յուրաքանչյուրն իր, միմյանց հակադրվող հայկական վիրտուալ աշխարհներ, որտեղ իրենց այնքան ինքնաբավ ու զորեղ են զգում, որ իրական հողին կանգնելու ո'չ ցանկություն, ո'չ էլ կարիք ունեն:
Նյուզ էյէմը սպանում ա. «ակկազըվայեցցա» «վեց ժամ հեձուստացույց նայելը կրճատում է կյանքը հինգ տարով»: Ես մի թեթև հաշվարկի շնորհիվ պարզեցի, որ տաս տարեկանում մեռել եմ.
Գիտե՞ք Ֆեյսբուքի ինչն եմ ամենաշատը սիրում: Այն, որ մեկի հետ ընկերանում ես վիրտուալ տարբերակով, հետո երբ հանդիպում եք իրական կյանքում իրար "դու"-ով եք դիմում, քանի որ "... դե հազար տարվա ծանոթներ ենք ..."
Մի ժողովուրդ, որը չգիտէ իր ներքին սրիկաները պատժել, չպիտի կարողանայ պատժել իր գոյութեան արտաքին թշնամիներին:
Garegin ՆԺԴԵՀ...
Օրվա ցիտատը` «Ախր, ես բան չունեմ, որ իմ անունով գրանցված լինի։» Սամվել Ալեքսանյան´´oligarche of Armenia
There are currently 3 users browsing this thread. (0 members and 3 guests)