Armenian news...
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գերմանական «Bild» թերթին տված հարցազրույցում քննադատել է Գերմանիայի կառավարությանը, որն, ըստ վարչապետի, Եվրոմիություն մտնելու ճանապարհի կեսից մենակ է թողել Թուրքիային:
Էրդողանը բողոքել է, որ թուրքերի նկատմամբ Գերմանիայի վարած քաղաքականությունը անարդար է, քանի որ թուրքերը միշտ լավ են վերաբերվել գերմանացիներին, ինչը միշտ չէ, որ փոխադարձ է եղել.«Եվրոմիության անդամ դառնալու գործընթացին Գերմանիան մեզ մենակ թողեց ճանապարհի կեսին»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի վարչապետը նաև դժգոհել է, որ գերմանական կառավարությունը երկքաղաքացիություն չի ընդունում. «Գերմանիայում 700 հազար թուրք է ապրում, Ֆրանսիայում երկքաղաքացիություն կա, ինչու՞ Գերմանիան այն չի գործում»:
«Հրապարակի» տեղեկություններով` Ալիկ Սարգսյանի պաշտոնանկությունից հետո ոստիկանական համակարգում կադրային նոր փոփոխություններ են սպասվում: Երեկ հրաժարականի դիմում է գրել «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության պետ, գնդապետ Կարեն Բաբայանը` Շերիֆը, և Երևանի քաղաքային վարչության պետ Արմեն Հակոբյանը` Գլեբը:
Yerkir...am
Լեւոն Տեր-Պետրոսյանը թքած ունի Հայաստանի վրա
16:36 - 03.11.2011
Լեւոն Տեր-Պետրոսյանը թքած ունի Հայաստանի ապագայի վրա: Նրա համար կարեւորն այն է, թե ո՞վ է Սերժ Սարգսյանին հավատարմության երդում տալիս, իսկ ով` ոչ, Սերժի հե՞տ են, թե՞ ոչ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը:
Նա նշեց նաեւ, որ ՀԱԿ-ը բառ անգամ չի նշում այն մասին, թե ինչպիսի Հայաստանի համար է պայքարում: Այդ մասին, ըստ Սադոյանի, չեն խոսում նաեւ քաղաքական մյուս ուժերը: ԱԺԴ նախագահը համոզված է, որ ՀԱԿ-ի ներսում էլ հակասություններ կան, քանի որ Արամ Զավենի Սարգսյանը հայտարարում է արտահերթ ընտրությունների մասին, Լեւոն Տեր-Պետրոսյանը նշում, թե դրա անհրաժեշտությունն արդեն գուցեւ չկա:
«Ավգյան ախոռներն են ուզում մաքրել, մեկը չկա հարցնի էդ ախոռները 1995-1996 թվականներին ինչո՞ւ չէիք մաքրում»,- զայրացած նշեց Սադոյանը:
Yerkir...am
ԱՄՆ-ը Թուրքիայից բացատրություններ է պահանջել
11:52 - 04.11.2011
ԱՄՆ վարչակազմը Գազայի հատվածի ծովային շրջափակումը ճեղքելու նոր փորձն անվանել է «վտանգավոր նախաձեռնություն» եւ խորհուրդ է տվել ԱՄՆ քաղաքացիներին չմասնակցել դրան:
Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի խոսքերով` Վաշինգտոնը Թուրքիայից բացատրություններ է պահանջել այդ կապակցությամբ, զրուցել է նաեւ Իսրայելի հետ հնարավոր հետեւանքների մասին. տեղեկացնում է Курсор-ը:
Երեկ Իսրայելը հայտարարել էր, որ Գազայի հատվածի ծովային շրջափակումը ճեղքելու փորձը իրենց պետության դեմ սադրանք է:
Tert...am
Israel's Peres says gas finds no threat to Turkey
18:53 • 04.11.11
Visiting Israeli President Shimon Peres said in Cyprus on Thursday that gas finds in the Mediterranean Sea were no threat to Turkey but a positive step for the region, AFP reported.
"We are going to use the gas the way peaceful and democratic people should use it," said Peres during an official visit to the eastern Mediterranean island, whose maritime exclusive economic zone borders that of Israel.
"We are not going to waste it, we are not going to play with it, we are not going to use it for the wrong purposes," he added.
In December, Cyprus and Israel signed an agreement defining their maritime border that allows the neighbours to forge ahead in the search for energy resources in the eastern Mediterranean.
At the end of September, US firm Noble Energy began exploratory drilling for gas off divided Cyprus's southern coast, ignoring Ankara's warnings that Turkey would retaliate by launching its own explorations in the area.
Meanwhile, Turkey's relations with Israel have worsened since May 2010, when Israeli commandos stormed a convoy of six ships trying to reach the Gaza Strip in defiance of an Israeli naval blockade, killing nine Turkish activists.
Israel's closer ties with Cyprus in the energy field have strained relations with Ankara even further.
But Peres said: "Our discoveries are not against anyone; our discoveries are for the people."
"We look upon gas, not as a power, but as an occasion to better the life of the people. We shall do it peacefully."
There are currently 3 users browsing this thread. (0 members and 3 guests)