Ազատման զեկուցագրեր են գրում նաեւ ռազմական ոստիկանությունում



Նոյեմբեր 04, 2011 | 13:49

Վլադիմիր Գասպարյանի` ոստիկանության պետ նշանակվելուց հետո, իրավիճակը փոխվել է նաեւ Ռազմական ոստիկանությունում: ՌՈ-ի մի շարք օպերներ` Գասպարյանի հավատարիմ անձինք, պատրաստվում են առաջիկայում աշխատանքի ազատման զեկուցագրեր գրել եւ աշխատանքի տեղափոխվել Հայաստանի Ոստիկանություն:

Նշենք, որ Վլադիմիր Գասպարյանը մեկ տարի առաջ ՌՈ պետի պաշտոնից պաշտպանության փոխնախարար էր նշանակվել եւ շարունակում էր համակարգել ռազմական ոստիկանության աշխատանքը:

Ինչպես ավելի վաղ գրել էր @-ը, ոստիկանությունից խուճապահար հեռանում են նրանք, ովքեր ժամանակին տարաձայնություններ են ունեցել Ոստիկանության նորանշանակ պետի հետ: