Page 6 of 6 FirstFirst ... 23456
Results 36 to 39 of 39

Thread: Political dialog of goverment with opposition Քաղաքական երկխոսություն իշխանություն–ընդդիմությո

  1. #36
    Զամունդացի դեմք VIP Ultra Club voter's Avatar
    Join Date
    Dec 2006
    Age
    52
    Posts
    9,435
    Blog Entries
    19
    Thanks
    275
    Interesting posts: 1,176
    Posts signed 1,587 times as interesting
    Groans
    6
    groaned 170 Times in 119 Posts
    Rep Power
    27

    Պատասխանը: Political dialog of goverment with opposition Քաղաքական երկխոսություն իշխանություն–ընդդիմությո

    Կենաց՝ երկխոսության մասին

    Արմեն Շեկոյանի ոճով

    Եվ ընդդիմությունը վերցրեց բաժակը եւ ասաց. «Հիմա լուրջ կենաց եմ ասելու, ուշադիր լսի»:
    Հետո մի քիչ մտածեց եւ ավելացրեց՝ «Ով որ չլսի՝ մեղքը իրա վիզը»:
    «Ի՞նչ կենաց»,- զարմացած հարցրեց իշխանությունը:
    Ընդդիմությունն արհամարհանքով նայեց իշխանության կողմը ու ասաց՝ «Լուրջ»:
    Իշխանությունը լցրեց բաժակը ու հարցրեց՝ «Լուրջը ո՞րն ա»:
    Ընդդիմությունը խեթ-խեթ նայեց իշխանության կողմը, մի քիչ մտածեց ու ասաց. «Լուրջը էն ա, որ քո նմանները դժվար էլ հասկանան»:
    Իշխանությունը ավելի զարմացավ. «Էդ խի՞ չպիտի հասկանամ»:
    Ընդդիմությունը առանց իշխանության կողմը նայելու պատասխանեց եւ ասաց. «Որտեւ խելքդ կարող ա չհասնի»:
    Հետո մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «Ես ուզում եմ էս բաժակով խմել երկխոսության կենացը»:
    Իշխանությունը փռթկացրեց եւ քթի տակ մրթմրթաց՝ «Էդ ի՞նչ մի բարդ կենաց ա»:
    Ընդդիմությունը ոտից գլուխ չափեց իշխանությանը եւ ասաց. «Բարդը բարդ չի, բայց դու էս 5 ամիս ա, մի գլուխ ժամանակ ես ձգում»:
    Իշխանությունը ծիծաղելով ասաց. «Էդ ե՞ս եմ ձգում, մեռանք քեզ հրավիրելով»:
    Ընդդիմությունն արհամարհանքով նայեց իշխանության կողմը եւ ասաց. «Վաբշե որ ուզում ես իմանաս, ես քո հետ էս սեղանն էլ չպիտի նստեի»:
    Իշխանությունը զարմացավ՝ «խի՞ չպիտի նստեիր»:
    Ընդդիմությունը մի քիչ մտածեց եւ ասաց՝ «Որտեւ դու գործադիր իշխանություն չես»:
    Իշխանությունն էլ մեղմ ժպտաց ու ասաց. «Բա որ քեզ ուղարկում եմ վարչապետի մոտ, խի՞ չես գնում: Նա գործադիր իշխանություն չի՞»:
    Ընդդիմությունը զայրացած ոտքի կանգնեց ու գոռաց. «Դու ո՞վ ես, որ ինձ տեղ ուղարկես»:
    Իշխանությունն էլ ոտքի կանգնեց, ձեռքը դրեց ընդդիմության ուսին եւ ասաց. «Լավ, կռիվ մի արա, ուզո՞ւմ ես՝ վարչապետին քո մոտ ուղարկեմ»:
    Ընդդիմությունը իշխանության ձեռքը հանեց իր ուսից, մի քիչ մտածեց ու պատասխանեց. «Չէ, պետք չի ինձ քո վարչապետը, ինձ հրամանագիր ա պետք»:
    Իշխանությունը խորամանկ ժպտաց եւ հարցրեց. «Ի՞նչ հրամանագիր: Քյասար ասա, ուզում ես գաս իմ տեղը նստես ու իշխես»:
    Ընդդիմությունը բաժակը ցմրուր դատարկեց ու ասաց. «Որ պետք լինի, քյասար էլ կասեմ»:
    Իշխանությունն էլ իր բաժակը խմեց, մի քիչ մտածեց ու ասաց. «Հիմա էլ ես ուզում եմ քո կենացին պատասխան խոսք ասեմ»:
    Ընդդիմությունը, իր ափսեի մեջ պոմիդոր-վարունգի սալաթը դնելով, ասաց. «Չէ, հիմա մի ասա, միտինգից հետո կասես»:
    Էդ պահին սենյակ մտավ Վազգեն Մանուկյանը՝ խորովածի եւ «պրիբորի» ամանները ձեռքին, մի քիչ մտածեց ու ասաց. «Քաշե՛ք, քանի տաք ա»:
    ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    http://www.aravot.am/am/home/archive/0/view/2011-07-19

    պ.Աբրահամյանի մոտ մեկնաբանություն ուղարկեցի վերջաբանի փոխարեն, որ մոռացել է նշել, որ այդ ընթացքում հայաթում գոռգոռոցներ, քֆուր քյաֆար, կրակոցներ լսվեցին, բոլորը դուրս թափեցին, պարզվեց վոին, կռված մորուքով տղա պլստացող նախկին իշխանթյունը իմացել էր, որ քեֆ ա իրան չեն կանչել, հարբել, հաբռգել ջիպով էկել մտել էր հայաթ, դեբոշ ու ռազբիրատ էր սարքել, կրակել, սամասուդ էր սկսել։

  2. #37
    Զամունդացի դեմք VIP Ultra Club voter's Avatar
    Join Date
    Dec 2006
    Age
    52
    Posts
    9,435
    Blog Entries
    19
    Thanks
    275
    Interesting posts: 1,176
    Posts signed 1,587 times as interesting
    Groans
    6
    groaned 170 Times in 119 Posts
    Rep Power
    27

    Պատասխանը: Political dialog of goverment with opposition Քաղաքական երկխոսություն իշխանություն–ընդդիմությո

    Գաղափար ա կորչում, գաղափար...

  3. #38
    Զամունդացի դեմք VIP Ultra Club voter's Avatar
    Join Date
    Dec 2006
    Age
    52
    Posts
    9,435
    Blog Entries
    19
    Thanks
    275
    Interesting posts: 1,176
    Posts signed 1,587 times as interesting
    Groans
    6
    groaned 170 Times in 119 Posts
    Rep Power
    27

    Պատասխանը: Political dialog of goverment with opposition Քաղաքական երկխոսություն իշխանություն–ընդդիմությո


  4. #39
    Զամունդացի դեմք VIP Ultra Club voter's Avatar
    Join Date
    Dec 2006
    Age
    52
    Posts
    9,435
    Blog Entries
    19
    Thanks
    275
    Interesting posts: 1,176
    Posts signed 1,587 times as interesting
    Groans
    6
    groaned 170 Times in 119 Posts
    Rep Power
    27

    Պատասխանը: Political dialog of goverment with opposition Քաղաքական երկխոսություն իշխանություն–ընդդիմությո

    Оппозиционный лидер брат погибшего Вазгена Саркисяна настроен революционно и считает, что если даже очередные выборы должны быть честными, то их честность должно быть обеспечено тем, что правящая партия будет исключена от права участия в выборах.


    Одно не понятно, с чего это сегодняшние правители фальсифицировавшие выборы не должны участвовать а те кто до этого фальсифицировал своим участием не скомпрометируют новые выборы.

Thread Information

Users Browsing this Thread

There are currently 7 users browsing this thread. (0 members and 7 guests)

Tags for this Thread

Posting Permissions

  • You may not post new threads
  • You may not post replies
  • You may not post attachments
  • You may not edit your posts
  •