Results 1 to 7 of 39

Thread: Political dialog of goverment with opposition Քաղաքական երկխոսություն իշխանություն–ընդդիմությո

Threaded View

  1. #10
    Զամունդացի դեմք VIP Ultra Club voter's Avatar
    Join Date
    Dec 2006
    Age
    52
    Posts
    9,435
    Blog Entries
    19
    Thanks
    275
    Interesting posts: 1,176
    Posts signed 1,587 times as interesting
    Groans
    6
    groaned 170 Times in 119 Posts
    Rep Power
    28

    Պատասխանը: Re: Political dialog of goverment with opposition Քաղաքական երկխոսություն իշխանություն–ընդդիմությո

    Quote Originally Posted by ХичКОК View Post
    թայֆա հավաքել ու սիկ.. լինելով հարց չի լուծվում:
    պիտի էս երկրում լինի մեկը,որ քաղաքական կամք ունենա օրենք հարգելու ու օրենքով ապրելու:խոսքս նախագահի պաշտոն զբաղեցնող մեկի մասին է:
    Դա հայության դարավոր սխալն է, բերել իր գլխին դնել Հռոմեական, Հունական, Եվրոպական կրթություն ու մտածողություն ստածած թագավորների ու հուսալ, որ երկրում իրավիճակը կդառնա Եվրոպական։ Չի կարող նախագահի պաշտոն զբաղեցնողի էությունը ազդել հայ մարդու մենթալիտետի վրա, որ նա վերելակում չմիզի ու հարցեր լուծելուց օրենքը կիրառի այլ ոչ թե բռի ուժ, ծանոթ, բարեկամին...

    Իսկ որպեսզի մարդիկ գիտակցեն, որ օրենքն է ամենակարևոր արժեքը պետք է նրանց «ստիպել» իրենց հաճո օրենքը ինքնուրույն կազմել, ներկայացնել քննարկման համոզել ուրիշներին այդ օրենքի կարևորության մեջ, որ իրենք էլ տեսնեն համոզվեն դա ընդունելի է հասարակության համար, թե դեռ երկար աշխատանք պիտի տարվի, որ նման կերպ մտածողները շատանան։

    Կարծում եմ ինքդ էլ բազմիցզ համոզվել ես, որ այդքան էլ հեշտ չի ուզածդ օրենք ու կարգ սահմանել, եթե ի վիճակի չես համոզել մարդկանց դրա օգտակարության մեջ...

    ՀՀ սահամանադրույթունը կամ ԼՏՊի նախագահ դառնալը ցավոք սրտի գիտակցված ընտրություն չէր ժողովրդի կողմից, այլ ֆուռորի արդյունք էր։ Մեր բախտը բերել է, որ այդ ֆուռորից միանգամից այսօրվա հաբռգածները չի որ օգտվել են, այլ ինտելեկտուալ մարդիկ են հայտնվել պետության ղեկին։ Բայց այն փաստը ,որ ամեն հաբՌՔած կարող է այդ համակարգում դառնալ ամեն ինչի տեր ու թալանել ամբողջ ժողովրդիտ, վտարել նրան իր տներից, փաստում է, որ համակարգը լավը չի ու բավարար է մեկնումեկը ցանկանա կարող է այն ի չար օգտագործել։

    Ես գերմանացիներից մի լավ բան եմ սովորել պետք է հնարավորինս բացառել հնարավորությունը չարաշահելու և ոչ թե ձգտել պատիժներով, ծեծ ու ջարդով ինչ որ մեկին բան հասկացնել ու վերադաստիարակել։
    Դա շատ լավ կարելի է տեսնել գերմանական տեխնոլոգիաներում, եթե այնտեղ ինչ որ մի բան վատ հետևանքների է հանգեցնում, ոչ թե սարքն է փոխվում, այլ սահմանափակվում է դրա գործունեության շրջանակը շրջապատելով նրան ամեն տեսակ սենսորներով, որոնք ամեն շեղում կարգավորված սկզբունքից ազդանշանում են ու դադարեցնում այդ անկարգության գործունեությունը եթե ոչ ամողջ սարքի աշխատանքը ընդհանրապես։
    Նման դեպքում լինում է , որ համեմատաբար անվնաս մի գազի խողովակում թեթև շեղումի պատճառով ամբողջ մեքենան էլ չի աշխատում լռվում մնում ես ճամփի կեսին, բայց դա ավելի լավ է ու ապահով, քան թքես կպցնես, թողնես աշխատի գնա տրաքի գլուխը ջարդի մեռնի....

    ՀՀ նախագահը ինչքան էլ սահմանափակ հնարավորություններ ունենա կամ անսահմանափակ ազնվություն, չի կարող ինչ որ պահի չգայթակղվել ու չսկսել քաղաքական ընդիմադիրների բանտերում փակել, քաղաք տանկեր մտցնել, քանի որ նա համոզված է, որ նա լոխ լավ ու ճշտով ԱԶԳԻՍ համար ա անում ու որ չանի սախս կմեռնենք, ալվ չենք ապրի... Դրանում իրեն թայֆի դերը շատ մեծ է...

  2. One user like this post

    Shaper (23 Jun 11)

Thread Information

Users Browsing this Thread

There are currently 1 users browsing this thread. (0 members and 1 guests)

Tags for this Thread

Posting Permissions

  • You may not post new threads
  • You may not post replies
  • You may not post attachments
  • You may not edit your posts
  •