Results 1 to 7 of 7

Thread: Հատուկ դպրոց չհասկացողների համար / Специальная школа для несображающих...

  1. #1
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Talking Հատուկ դպրոց չհասկացողների համար / Специальная школа для несображающих...

    Հատուկ դպրոց չհասկացողների համար գոյություն ունի...

    Եվ այսպես ներկայացնեմ մի դրվագ մեր Սփուռքի նախարարի արկածներից...


    Ես ասել եմ «պոլսահայ համայնք». Սփյուռքի նախարարը՝ «Հյուրիեթի» հրապարակումը «սադրանք» է համարում

    13:19 • 12.05.11


    «Ես իմ խոսքի մեջ ներկայացրել եմ «պոլսահայ համայնք», «Հայաստանից դուրս ապրող հայրենակիցներ» բառակապակցությունները»,- այսօր հայտարարեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանըմեկնաբանելով թուրքական «Հյուրիեթ» օրաթերթի հրապարակումը: (Սփյուռքի նախարարն այսօր Երևանի պետական համալսարանում հանդիպել է լրագրողների հետ):

    Թուրքական «Հյուրիյեթ» թերթը, անդրադառնալով սփյուռքի նախարարի Ստամբուլ կատարած այցին, գրել էր, որ պոլսահայ համայնքի շատ ներկայացուցիչներ վրդովված են նախարարի այցից և հանձնած մեդալներից, քանի որ «նախարարը նրանց համարել է սփյուռքահայ, մինչդեռ պոլսահայերը իրենց չեն համարում սփյուռքահայ, քանի որ ապրում են իրենց նախնիների երկրում»:

    Նախարարի խոսքով՝ «Հյուրիեթը» երևի մտածել է, որ ինքը՝ որպես սփյուռքի նախարար, կարող էր պոլսահայերին դիմելիս օգտագործել «սփյուռք» բառը: «Դա միակ հնարավոր պրովոկացիան է, որ կարող էին անել»,- նշեց Հակոբյանը:

    Նախարարի խոսքով՝ Ստամբուլ կատարած իրենց այցին մասնակցել են նաև հայ լրագրողներ, և իր բոլոր հանդիպումներն ու խոսակցությունները տեսագրված և ձայնագրված են: Բացի այդ, նախարարի խոսքով, Հայրենիք-Սփյուռք հայեցակարգը մշակելիս իրենք արդեն որոշակիորեն քննարկել և ճշգրտել են, թե ինչ է իրենից ներկայացնում Սփյուռքը:

    «Սփյուռքը Հայկական լեռնաշխարհից դուրս ապրող հայերն են, և այստեղ մենք անպայման առանձնացրել ենք, որ պոլսահայերն ու Արևմտյան Հայաստանի տարածքում ապրողները հազարավոր տարիներ ապրում են իրենց հողի վրա, որոնք Սփյուռք չեն համարվում: Սա թուրքական պետական քաղաքականություն է, որը փորձում է սեպ խրել հայրենիքի և հայրենիքից դուրս ապրող հայերի միջև»,- հայտարարեց Հրանուշ Հակոբյանը:

  2. #2
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: Հատուկ դպրոց չհասկացողների համար / Специальная школа для несображающих...

    Կամ Հրանուշ Հակոբյանին վերաուսուցում , կամ էլ Պոլսահայերին ուրիշ դպրոց...

  3. #3
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: Հատուկ դպրոց չհասկացողների համար / Специальная школа для несображающих...

    Երկրորդը...
    Շուշան Պետրոսյանն է...


    -Անցյալ տարի Էմմիին ասում էի` դու լուրջ երգչուհի ես, պետք չի գնալ,-ասաց Շուշան Պետրոսյանը:

    Երգչուհին նշեց, որ չի ուզում թերագնահատել, նրանց ովքեր նախորդ տարիներին Հայաստանը ներկայացրին Եվրատեսիլում, բայց կարծում է, որ լուրջ երգիչը չպիտի գնա նման մրցույթի:

    -Ինձ համար աբսուրդ է, որ Դիմա Բիլանը ֆալշ երգեց և առաջին տեղը գրավեց,-մրցույթի մասին նշեց երգչուհին ու հավելեց. «Էմմին դարձավ վատ երգչուհի՞, որ չանցավ: Լավ աշխատեց, լավ համար էր, սիրուն տղաներ էին, առաջին երգչուհին էր, որ պարում էր»:

    Շուշան Պետրոսյանի գնահատմամբ վատ է երգել բեք վոկալը:
    Դե արի ու մի ասա, էդ դու ինչքան ես հասկանում՞:Սրան էլ է այդ դպրոցը պետք...

  4. #4
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: Հատուկ դպրոց չհասկացողների համար / Специальная школа для несображающих...

    Նորից Շուշան Պետրոսյան շարունակությունը...

    Ինչ վերաբերվում է Եվրատեսիլի մյուս մասնակիցներին, Շուշան Պետրոսյանի կարծիքով բավականին հաջող ելույթ ունեցան Թուրքիայի ներկայացուցիչները, ովքեր հադես եկան ռոքով: Տասնյակի մեջ, ըստ երգչուհու, կային նաև շատ թույլերը և Էմմին կարող էր անցնել:

    Հղում անելով ռուսական էլեկտրոնային լրատվամիջոցներին, Շուշան Պետրոսյանն ասաց, որ Դյուսելդորֆի բոլոր ակումբեներում «Boom-Boom»-ն է հնչում: Չեք կարծո՞ւմ, որ մեզ մի քիչ շատ համարեցին մանկական Եվրատեսիլի հաղթանակը,-նկատեց Շուշան Պետրոսյանը:

  5. #5
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: Հատուկ դպրոց չհասկացողների համար / Специальная школа для несображающих...

    Իսկ այս երևույթում ումն է պետք այդ դպրոցը

  6. #6
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: Հատուկ դպրոց չհասկացողների համար / Специальная школа для несображающих...

    Նորից էլի հարվածի տակ է մնում Հրանուշ Հակոբյանը...

    Ինչ ռեսուրսներով է ապահովվելու հայրենիք վերադարձողներին, եթե իսկապես կան Հայաստան ետ եկողներ...էդ ինչպես են ուզում փոշի փչել Եվրոպաի աչքերին...այլընտրանքն էլ նույնիսկ հետույքով է իրենց նայում...

    Գեղեցիկ փուչիկ

    Հայաստանի իշխանության գրեթե ամեն մի քայլ փաստացի վկայում է այն մասին, որ իշխանությունը կարծես թե պատրաստ է զբաղվել ամեն ինչով, միայն թե չզբաղվի ինչով որ պետք է: Այսօր կառավարությունն օրենքի նախագիծ է ընդունել, որն ունի բավական վերամբարձ և ռազմավարական անվանում` «Հայրենադարձության մասին օրենքի նախագիծ»: Այսինքն, իշխանությունն օրենք է ընդունում հայրենադարձության ապահովման քաղաքականություն իրականացնելու համար, իսկ նախագծով էլ փորձում է արտոնություններ սահմանել հայրենադարձների համար:

    Որ հայրենադարձությունը շատ կարևոր և ռազմավարական խնդիր է Հայաստանի համար, որն ունի աղետին մոտ դեմոգրաֆիական պատկեր, անհերքելի է: Բայց ամբողջ խնդիրն էլ հենց այն է, որ այդ պատկերը շտկելու համար նախ և առաջ պետք է հայրենիքում արդեն իսկ բնակվողների համար ապահովել կյանքի, կենսագործունեության, ստեղծագործական կարողությունների, իրավունքների իրացման բարենպաստ միջավայր, հնարավորություններ: Նախ անհրաժեշտ է հայրենիքում ապրողներին պահել այստեղ, ստեղծել պայմաններ, այդ թվում և արտոնյալ պայմաններ, որ նրանք չհեռանան նախ սահմանամերձ շրջաններից, հետո շրջաններից, հետո մայրաքաղաք Երևանից:

    Երբ կստեղծվեն այդպիսի պայմաններ, երբ կվերացվեն այն տնտեսական, սոցիալական, իրավական, քաղաքական խոչընդոտները, որոնք Հայաստանում արտագաղթի նոր ալիք են առաջ բերել, երբ հայաստանցիները նախ կպահվեն Հայաստանում, կկապվեն Հայաստանին, իրենց և իրենց զավակների ապագան կկապեն Հայաստանի հետ, նոր հետո կարելի է լրջորեն ձեռնմուխ լինել հայրենադարձության քաղաքականության իրագործմանը: Հայրենադարձության համար նախ պետք է հայրենապահության գործը դրվի պատշաճ հիմքի վրա, նախ պետք է Հայաստանում ապրողի հարցը հիմնարար լուծվի, նրա կյանքը կյանք դառնա, որովհետև կառավարության գեղեցիկ խոսքերը կամ հայրենիքի գեղեցիկ բնապատկերները չէ, որ պետք է դառնան հայրենադարձության հիմքը:

    Հայրենադարձության հիմքը պետք է լինեն մարդիկ, Հայաստանում ապրող մարդիկ, նրանց կյանքը: Հայաստանից հեռացած հայերին, կամ սփյուռքահայերին Հայաստան բերելու, նրանց կյանքը այս երկրում կազմակերպելու համար նախ պետք է երկիրը գրավիչ լինի իր իսկ բնակչության համար, լինի կանխատեսելի, իշխանությունը լինի ընդունելի, արժեքները լինեն ընդօրինակելի: Այլապես, երբ հայաստանցին է լքում Հայաստանը, երբ եղած-չեղածը կամ վաճառում, կամ հավաքում է ու գնում Հայաստանից, «հայրենադարձության քաղաքականություն» արտահայտությունը ընդամենը գեղեցիկ փուչիկ է, որը պայթելու է իրականության հետ առաջին իսկ հպումից:

  7. #7
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    32

    Re: Հատուկ դպրոց չհասկացողների համար / Специальная школа для несображающих...

    Ու...և ինչու՞…իսկ մեր պատգամավորները դպրոց չեն գնացել՞: Եթե ոչ, ապա հատուկ դպրոց սրա համար

Thread Information

Users Browsing this Thread

There are currently 2 users browsing this thread. (0 members and 2 guests)

Posting Permissions

  • You may not post new threads
  • You may not post replies
  • You may not post attachments
  • You may not edit your posts
  •