ՀԱՀԳԲ-ն դադարեցրեց իր գործունեությունը Սովետի փլուզման հետ միասին, այսինքն՝ 1991թ.: Քանի որ ստեղծվել էր ԿԳԲ-ի կողմից, և հիմնադիրն էր ոչ թե Մոնթեն, այլ՝ Մուժահետ Հակոբյանը: Վերջինս բեյրութահայ էր, կռվում էր Պաղեստինի Ազատագրական Ճակատում (ՊԱՃ), այս բանակի ողջ պայքարը ֆինանսավորվում էր ԽՍՀՄ-ի կողմից:
ՀԱՀԳԲ-ն սկզբում իրոք ծառայում էր հայանպաստ-թուրքավնաս նպատակներին, բայց հետո Մուժահետը շատ հաբռգեց և սկսեց զենքի և թմրանյութերի վաճառքւվ զբաղվել: Նման մարդիկ և կազմակերպւություններ Սարը պատերազմի տարիներին Սովետին շատ էին պետք: Բայց այդ ժամանակ առաջ եկավ Մոնթեն: Երբ Մուժահետը ՀԱՀԳԲ-ի մի քանի իրական (բայց լավ չտեղեկացվաց) հայրենասեր-մարտիկների վերացրեց, Մոնթեն որոշեց իր կողմնակիցներով անջատվել ՀԱՀԳԲ-ից: Ստեղծեց նոր կազմակերպություն ... անունը լավ չեմ հիշում, ու Աթենքում Մուժահետին իր սեփական մեքենայի մեջ պայթեցրեց: Մի տաս տարի Մոնթեն զուտ թրքերի դեմ ուղղված գործողութուններ էր իրականացնում, սակայն դարձյալ ԿԳԲ-ի փողերով: Այս անգամ ոչ թե ւուղիղ էր ստանում, այլ ՀՈՅԻԴԱ-ի միջոցով:
Շատ կարճ, այսքանը: Ավելի մանրամասն Մոնթեն իր ձեռքով գրված «Իրականություն» գրքում է պատմում:
Ինչևիցե, յուրաքանչյուրս ինքներս պիտի որոշենք՝ հպարտանալ այս Բանակի կատարածով, թե՝ ոչ: