Դու վե՞վ ըս, խոխա

WikiLeaks կայքի հրապարակած հերթական փաստաթուղթը, որ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջ. Փենինգթոնը Պետդեպ է ուղարկել 2008թ. մարտի 10-ին, հօդս է ցնդեցնում Սերժ Սարգսյանի նախագահ լինելու մասին բոլոր լուրերը:
Ըստ փաստաթղթի, 2008թ. նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանը հավաքել է պաշտոնապես արձանագրվածից 140-220 հազար ձայնով ավելի, այսինքն` 490-ից 570 հազար ձայն: Ամերիկյան այս փաստաթուղթը, ի դեպ, աչքի է ընկնում Սերժ Սարգսյանի նկատմամբ տածած «հասկանալի» համակրանքով: Բայց եւ խոստովանում է, որ Սերժ Սարգսյանը 2008թ. ընտրությունների արդյունքով նախագահ չի ընտրվել: Առավելագույնը անցել է երկրորդ փուլ` դա էլ կեղծիքների շնորհիվ: