ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆ ԴԵՏԵԿՏՈՐԸ

Եվ այսպես, Տիգրան Սարգսյանը որոշեց «մոտիկից զբաղվել» գյուղատնտեսությամբ։ Գնաց գյուղ ու տեսախցիկների առջեւ սկսեց գյուղացիներին բացատրել, թե բա գիտե՞ք, կով կթելուց առաջ պետք է լվացվել, կովերի կուրծքն էլ գոլ ջրով լվանալ։ Տիգրան Սարգսյանն, ի դեպ, առաջին անգամը չէ, որ փորձում է մոտիկից առնչվել գյուղատնտեսության հետ եւ այդ իմաստով գրեթե չի զիջում հայտնի մուլտֆիլմի Կեշա անունով թութակին։ Եթե հիշում եք, ինչ-որ ցուցահանդեսում վարչապետը նստեց տրակտորի ղեկին, մի քանի մետր քշեց ու բախվեց առաջին պատահած սյանը։ Խնդիրը, սակայն, դա չէ։ Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը նրան կարգադրել էր գնալ գյուղ, նա էլ սուսուփուս գնացել էր։ Եթե շեֆը հրամայեր առանձնահատուկ ուշադրություն դարձնել, ասենք, կոշիկի արտադրությանը, Տիգրան Սարգսյանը կգնար ու կոշկակարներին կբացատրեր, որ կոշիկն, ուրեմն, նախատեսված է ոտքերի համար, ունենում է երկու «թայ»՝ աջ ու ձախ, եւ այլն։ Ինչեւէ։

Վարչապետի այս ձախողված ագրարային «կրուիզն» ընդամենը մի բան է ապացուցում՝ նա տնտեսությունից չի հասկանում։ Բանկային համակարգից գուցե հասկանում է, բայց տնտեսությունն ակնհայտորեն նրա խելքի բանը չէ։ Դրա համար էլ մարդը համարյա երեք տարի վարչապետ է, ու այդ ընթացքում խոսելուց բացի այլ բան չի արել