Մարտի 12-ին` ժամը 13.15-ի սահմաններում Արաբկիր շտապ օգնության ենթակայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որ Մ. Ավետիսյան 1-ին փողոցի տներից մեկում երիտասարդ աղջկա դիակ կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ քննչական խումբը` բաժնի պետ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ:
Նշված հասցե են ժամանել նաև քննչական բաժնի քննիչ Ա. Հայրապետյանն ու դատական փորձագետ Դիլանյանը: Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Աղջիկը, ըստ որոշ տեղեկությունների, ինքնասպանություն է գործել մեծ քանակի դեղահաբեր ընդունելու միջոցով:
Հարևանները ֆոտոլրագրողին հայտնել են, որ տեղի է ունեցել ինքնասպանություն:
Ինքնասպանը Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանողուհի, 20-ամյա Լիա Հակոբյանն է: Մեր տեղեկություններով աղջիկն ինքնասպանությունից առաջ գրություն է թողել, որտեղ կան այսպիսի տողեր. «Պապա ջան քեզանից շնորհակալություն, դու լավ մարդ ես, ես հոգնել եմ էս կյանքից ու ձեզ համար պատուհաս եմ դառել»:
Հարևանները ֆոտոլրագրողին հայտնել են, որ աղջիկը նույն օրվա առավոտյան Կիևյան կամուրջից իրեն ցած նետած և մահացած, 22-ամյա Միքայել Վասիլյանի ընկերուհին էր: