Լիբիայի առաջնորդ Մուամար Կադաֆին սպառնացել է հարյուրավոր մահապարտներ ուղարկել Եվրոպա՝ երկրում ռազմական գործողություններ իրականացնելու համար վրեժխնդիր լինելու նպատակով, հաղորդում է Sky News-ը:

Գնդապետը հայտարարել է, որ դա «ուշքի կբերի եվրոպացիներին»:


Դրան զուգահեռ՝ լիբիական ընդդիմադիրները երկրի մայրաքաղաք Տրիպոլիի ուղղությամբ լայնամասշտաբ հարձակում են սկսել: Այնուամենայնիվ, Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարար Լիամ Ֆոքսը հայտարարել է, որ ընդդիմադիրները դեռ երկար չեն կարողանա գրավել Տրիպոլին