вот какой у вас в европах дермократичный суд Вотер
а что в европах уже отказались от института защиты обвиняемых?Նախկին սերբ գեներալ Ռատկո Մլադիչին, որը ներկայացել էր Միջազգային դատարան, վտարել են դատարանի դահլիճից, հայտնում է Associated Press–ը։
Բոսնիացի սերբերի բանակի նախկին հրամանատարը, որը մեղադրվում է ռազմական հանցագործությունների իրականացման մեջ, հրաժարվել է մասնակցել դատական լսումներին, մինչև որ իրեն չտրամադրեն նոր փաստաբաններ։ Նա մի քանի անգամ «դուք ուզում եք ինձ պարտադրել ձեր պաշտպանների ծառայություննե՞րը», «ինչ դատարան է սա» խոսքերով ընդհատել է նախագահող դատավոր Ալֆոնս Օրիին, ինչից հետո վերջինը վտարել է Մլադիչին դատարանի դահլիճից՝ կարգը խախտելու համար։
Արդեն Մլադիչի բացակայությամբ Օրին որոշում է ընդունել, որի համաձայն՝ գեներալն ինքն իրեն մեղավոր չէր ճանաչել մեղադրանքի և ոչ մի կետով