Ха) Диаспора не поддержала Эмми))Надо бы ей задуматься))
Ха) Диаспора не поддержала Эмми))Надо бы ей задуматься))
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи.
Политика везде ...
http://lragir.am/russrc/society18763.html
Լեյլա Սարիբեկյան. «Մենք այդ երգով ուղղակի տապալեցինք մեր հիանալի տվյալներով երգչուհուն»
«Եվրատեսիլ-2011» մրցույթի կիսաեզրափակչին երգչուհի Էմմիի ունեցած ելույթն ու եզրափակիչ դուրս չգալը՝ երգչուհի Լեյլա Սարիբեկյանն ասել է, թե անկեղծ, բարի, իմաստալից երգերը Եվրոպայում հիմա ավելի են գնահատվում, քան արհեստածին, ուղղակի աչք շոյելու և շոուի վրա դրված ռիթմիկ երգերը։
–Ցավում եմ, որ Էմմիի հնարավորությունները` որպես լավ երգչուհի, չօգտագործվեցին՝ ցույց տալու նրա և՛ ձայնային, և՛ արտիստիկ տվյալները։ Ընտրվեց մի պարզունակ երգ, որը, որքան էլ Էմմին մաքսիմալն արեց, մեկ է… Ասեմ, որ Էմմին երգը շատ լավ սկսեց, իսկ հետո, ինչպես միշտ, խանգարեց այդ պարային շոուն: Ես միշտ ասել եմ՝ սկսած Անդրեի ժամանակվանից, որ պարը պետք է ծառայի երգին, այլ ոչ թե հակառակը՝ խանգարի,–ասել է նա։
Ըստ Լեյլա Սարիբեկյանի՝ մեր երկիրը ներկայացնող երգիչների կողքին չկան արհեստավարժ մարդիկ, ովքեր ուղղություն ցույց տան։
–Իսկ ովքե՞ր են մեր երգիչների հետ գնում այնտեղ։ Ովքե՞ր են, պարզ չէ՞։ Ես առաջին հերթին եզրափակիչ չանցնելու պատճառը համարում եմ, որ ճիշտ երգ չէր ընտրված։ Հավատացեք՝ ամբողջ աշխարհում ընդունվում է անկեղծությունը։ Քաղաքականությունը՝ քաղաքականություն, բայց լավ, ազնիվ բանը միշտ էլ անցնում է։ Եթե երգը լիներ ասելիքով, սրտին դիպչող, ապա Էմմին ուղղակի հրաշալի կներկայանար ու բարձր հորիզոնականներ կգրավեր։ Ես տեսել եմ Էմմիի մենահամերգն ու հիացել եմ, որ մենք միջազգային մակարդակի երգչուհի ունենք։ Տեսաք՝ Լիտվան ինչ լավ երգ էր ներակայացրել՝ գեղեցիկ, պրոֆեսիոնալ կատարում, պրոֆեսիոնալ մոտեցում։ Լավ երգ էր և անցավ։ Վերջապես պետք է հասկանանք, որ եթե մենք դրոշ ու երկիր ենք ներկայացնում, եկեք արժանապատիվ ներկայացնենք, կամ ունենանք այդ մոտեցումը, կամ ի վերջո՝ չվերաբերվենք այդ «Եվրատեսիլին»։ Եթե մեզ պետք է ցավ պատճառի, որ մեր հարևան երկիրը անցնում է օտարի երգը ներկայացնելով՝ սիրային շոուով, իսկ մեր երգչուհին, որը ունի լավ տվյալներ, լավ կատարողական տեխնիկա, անմիջականություն, չանցավ։ Մենք մեր երգչուհուն այդ երգով ուղղակի տապալեցինք։ Ինչի՞ համար։ Ինչո՞ւ է պարտադրվում այդ երգը,–ասել է նա։
Սյուզան Մարգարյան. «Էմմին ինչքան հնարավոր է՝ պատրաստվել էր մրցույթին»
Սյուզան Մարգարյանը պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում այս տարի Հայաստանը «Եվրատեսիլ» մրցույթում ներկայացնող երգչուհի Էմմիի ելույթը, ասել է, թե իր կարծիքով՝ այն, ինչ հնարավոր էր, արվեց։
Իսկ այն հարցին, թե ինչն էր պատճառը, որ Էմմին չհաղթահարեց կիսաեզրափակիչ փուլը և դուրս չեկավ մրցույթի եզրափակիչ՝ երգչուհին նշել է.
-Չեմ կարող ասել։ Համենայնդեպս՝ նա պատրաստ էր։ Նա ինչքան հնարավոր էր՝ պատրաստվել էր մրցույթին, բայց այդ մրցույթը այդպիսին է՝ անակնկալներով լի։ Սակայն երևում էր, որ աշխատանք արված էր։
Էմմա Պետրոսյան. «Լավ ելույթ ունենալը միայն լավ երգչուհի լինելուց չի կախված»
Երգչուհի Էմմա Պետրոսյանը մեկնաբանելով «Եվրատեսիլ-2011» մրցույթի կիսաեզրափակչին երգչուհի Էմմիի ելույթն ու եզրափակիչ դուրս չգալը՝ ասել է, թե չէր ցանկանա, որ այդ մրցույթին այդքան մեծ նշանակություն տրվեր։
–«Եվրատեսիլը» մեր իրականության մեջ դարձել է լինել–չլինելու խնդիր։ Այդքան պետք չէ կարևորել, որովհետև այն այդքան պրոֆեսիոնալ մրցույթ չէ։ Ինքներդ լսեցիք, որ երեկ երգում էր մի աղջիկ, որը բժշկական համակարգում էր աշխատում՝ պրոֆեսիոնալ երգչուհի չէր։ Այսինքն՝ այնտեղ կարող են գնալ ոչ պրոֆեսիոնալներ։ Այս մրցույթը աշխարհը միավորելու ինչ–որ տոնական շոու է, էլի։ Երկրներ կան, որոնք այդքան հիվանդագին չեն էլ տանում, որ՝ վա՜յ, գնանք՝ հաղթենք։ Կերգեն՝ կերգեն, չեն երգի՝ չեն երգի։ Եկեք մեծ իրադարձություն չդարձնենք, ու ազգային խոսակցության թեմա չդառնա ոչ մի երգիչ, որովհետև երգչի համար պատկերացրեք, թե որքան ծանր է, երբ գիտի, որ բարձրացնում է ազգի հաղթանակի խնդիրը,–ասել է նա։
Ըստ Էմմա Պետորսյանի՝ շատ լավ ելույթ ունենալը միայն լավ երգչուհի լինելուց չի կախված, հարկավոր է, որ այդ լավ երգչուհու կողքին լավ, արհեստավարժ խումբ լինի, լավ «բեք վոկալ» և այլն, և այլն։
–Ես այս մրցույթում չեմ եղել, բայց ես ընկալում եմ, որ այն մի տեսակ քաղաքական է՝ այդ կողմ է թեքվում։ Էմմիի համար շատ ցավում եմ, կուզեի, որ նա եզրափակչում լիներ, որովհետև շատ աշխատասեր աղջիկ է և վառ անհատականություն է։ Թե ի՞նչն էր եզրափակիչ չանցնելու պատճառը, չեմ կարող ասել, բայց շատ եմ ցավում,–ընդգծել է նա։
Мой отец говорит, когда не уверен в судье забивай 10 голов, еслидаже 9 не сосчитает всёравно одного гола тоже хватит, чтоб победить.
Так, что если бы песьня и исполнение были бы хорошие, никакая политика бы не помешала.
Политика второстепенный фактор и роль играет, только когда всё остальное уже исчерпано.
There are currently 44 users browsing this thread. (0 members and 44 guests)