Հայաստանի կառավարությունը գայլերի որս սկսելու կոչ է անում
Փետրվարի 11-ին Հայաստանի կառավարությունը հանդես եկել հայտարարությամբ, որով կոչ է անում որս սկսել գայլերի դեմ, որոնց թիվը վերջին շրջանում կտրուկ աճել է` սպառնալիք դառնալով բնակչության և տնային կենդանիների համար:
«Գայլերի թվաքանակի կտրուկ աճով պայմանավորված, որը դիտվում է Հայաստանում վերջին մի քանի տարիներին, այսօր կառավարությունը հաստատել է ծրագիր, որով կկարգավորվի այս վայրի կենդանիների թվաքականակը»,- ասված է հայտարարության մեջ:
Այն որսորդները, որոնք գայլ կսպանեն, դրա դիմաց կստանան 275 դոլար պարգևատրություն: Հայաստանի բնապահպանության նախարարությունը հաշվել է, որ կա մի քանի հարյուր գայլ, և նրանք չեն ներառված վերացող կենդանիների ցուցակում:
12:28 Հասարակություն | Ուրբաթ 11.02.2011