ՄԵՌՅԱԼ ՀՈԳԻՆԵՐՆ ՈՒ ԽԱՉԻԿՅԱՆԸ
Ժամանակ թերթը գրում է, թե Հայաստանի Կենսաթոշակային հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը հիմնավոր պատճառներ է ունեցել Վերահսկիչ պալատի ստուգումներից հետո ընդհատակ անցնելու համար: Վերահսկիչ պալատը ստուգումներ էր իրականացրել Խաչիկյանի ղեկավարած կառույցում եւ խոշոր ապօրինություններ հայտնաբերել: Ամբողջ խնդիրն այն է, որ ստուգումների արդյունքում պարզվել է, որ Հայաստանում 50-60 հազար մեռյալ հոգիներ թոշակ են ստանում, որը ամսական կազմում է մոտ 4 մլն դոլար, գրում է թերթը:
Ընդ որում, պարզվել է, որ թոշակ են ստանում անգամ մարդիկ, ովքեր դեռ 18-19 տարի առաջ են մահացել, գրում է թերթը՝ ավելացնելով. «Մեր տեղեկություններով, համապատասխան մատյանները տարվել են ԱԱԾ, այնտեղից վերջին երեք տարվա տվյալների մասով ստուգումներ են սկսվել: Հետո ԱԱԾ-ն հրահանգ է ստացել նախագահականից եւ անձամբ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանից՝ գործը դադարեցնելու մասին, ինչից հետո Խաչիկյանը, ասես ոչինչ էլ չի եղել, նորից սկսել է աշխատանքի գնալ»: