Results 1 to 3 of 3

Thread: Grand Prix in Düsseldorf 2011

  1. #1
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    31

    Grand Prix in D

    Решали уже в Дюссельдорфе будет eurovision-2011...

  2. #2
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    31

    Re: Grand Prix in D

    Էս էլ մեր էշերի որոշումը

  3. #3
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    31

    Re: Grand Prix in D

    Ի՞նչ արժե «Եվրատեսիլ-2011»-ը. գերմանացիները միջոցներ չեն խնայում

    22:30 • 21.04.11


    «Եվրատեսիլ-2011»-ի եզրափակիչ փուլին մնացել է մեկ ամիս: Դյուսելդորֆում համաեվրոպական երգի մրցույթի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են: Միջոցառման կազմակերպման ծախսերն արդեն մի քանի միլիոն եվրոյի են հասնում:

    2010թ. համաեվրոպական երգի «Եվրատեսիլ» մրցույթում հաղթած Լենա Մայեր-Լանդրուտը «բերել» է այն իր հայրենիք` Գերմանիա: Երգի փառատոնի անցկացման իրավունքը շահել է Դյուսելդորֆ քաղաքը` առաջ անցնելով Բեռլինից, Համբուրգից և Հաննովերից: Քաղաքը մրցույթի համար տրամադրել է իր ֆուտբոլային մարզադաշտը: Որպեսզի նախապատրաստական աշխատանքներն ընթանան ըստ ծրագրի, «Ֆորտունա» ակումբի խաղացողները վեց շաբաթ շուտ «լքել» են այն: «Եվրատեսիլի» մասնակիցների համար կառուցվում է ժամանակավոր ստադիոն, որը տեղավորում է 20 հազ. հանդիսատես: Ստադիոնի շինարարության ծախսերը կազմել են մոտ €2,8 մլն: «Այս միջոցառման համար քաղաքային բյուջեից հատկացվել է €7,8 մլն: Այժմ մենք իրացնում ենք այս միջոցները»,- ասել է «Եվրատեսիլ-2011»-ի կազմակերպիչ Անդրե Բոշեմը գերմանական Deutsche Welle-ին տված հարցազրույցում:

    Գերմանացիներն այցելել են նաև «Եվրատեսիլ-2010»-ի կազմակերպիչ Օսլո` փորձի փոխանակման նպատակով: Բոշեմի խոսքով` «Եվրատեսիլի» շնորհիվ զբոսաշրջիկների այցելությունների թիվը Նորվեգիա ավելացել է ավելի քան տասը անգամ: Սրան կարելի է հավելել գովազդային ահռելի «էֆեկտը», որն «առաջացրել» են մրցույթի մասին տեղական և միջազգային զանգվածային լրատվամիջոցների հաղորդագրությունները: Իրականում, եթե Օսլոն վճարեր այդ հրապարակումների դիմաց, ապա €200 մլն-ի հավելյալ ծախս կկատարեր: «Եվրատեսիլի»` Դյուսելդորֆի կազմակերպիչները վստահ են, որ միջոցառման լուսաբանումը զանգվածային լրատվամիջոցներում կնպաստի միջազգային տարբեր ընկերությունների կողմից իրենց քաղաքի նկատմամբ հետաքրքրության առաջացմանը: Նշենք, որ «Եվրատեսիլ» երգի ողջ մրցույթի կազմակերպիչը Եվրոպական հեռարձակողների միությունն է (EBU):

    Ծրագրված է, որ Եվրատեսիլի շրջանակում Դյուսելդորֆ կայցելեն 43 երկրի ներկայացուցիչներ, իսկ միջոցառումը կլուսաբանեն 2500 լրագրողներն ամբողջ աշխարհից:

    «Եվրատեսիլ-2011»-ի գերմանական կազմակերպիչ ARD մեդիաընկերությունը չի նշում ծախսերի իր մասնաբաժինը: Ընկերության հավաստմամբ` իր ծախսերը, սակայն, մեկ քառորդով կզիջեն Օսլոյի իրենց գործընկերների ծախսերին: Փորձագետների գնահատմամբ` «Եվրատեսիլ-2010»-ի ծախսերը կազմել են €25 մլն, որից €16 մլն-ը հատկացրել է մրցույթի կազմակերպիչ նորվեգական NRK հեռուստաընկերությունը: Հետևապես` Դյուսելդորֆը կծախսի մոտ €12 մլն: Եվս €3,8 մլն կհատկացնի Եվրոպական հեռարձակողների միությունը: Ընդհանուր առմամբ, «Եվրատեսիլ-2011»-ի կազմակերպման ծախսերը կկազմեն €23-25 մլն, ինչը համարժեք է Օսլոյի ծախսերին:

    Ըստ «Եվրատեսիլ-2011»-ի կազմակերպիչ NDR գերմանական ընկերության` իրենց համար գլխավորը գումարը չէ, այլ հեղինակությունը: «Եվրատեսիլ մրցույթը այն միջոցառումը չէ, որը կազմակերպում են գումար վաստակելու նպատակով»,- ասել է NDR-ի ներկայացուցիչը:

Thread Information

Users Browsing this Thread

There are currently 1 users browsing this thread. (0 members and 1 guests)

Tags for this Thread

Posting Permissions

  • You may not post new threads
  • You may not post replies
  • You may not post attachments
  • You may not edit your posts
  •