Ազգային անվտանգության ծառայության կազմում ավազակախումբ է գործել
Հոկտեմբեր 13, 2010
Անդրադառնանք է իր նախկինում հրապարակած հոդվածաշարին, ըստ որի Ազգային Անվտանգության ծառայությունում ավազակախումբ է գործել՝ նշելով, որ այդ տեղեկությունն առ այսօր չի հերքվել:
«Բանդան տարիներ շարունակ զարտուղի ճանապարհներով տարատեսակ ծառայություններ է մատուցել՝ կոնկրետ գումարների դիմաց: Ըստ այդմ՝ ԱԱԾ պաշտոնյաները օլիգարխներին կամ այլ «կլիենտներին» հեռախոսային վերծանումներ են վաճառել: Այդ խումբը, ըստ ամենայնի, նաեւ պատվիրել է բնակարանային մի շարք գողություններ կամ պարզապես հովանավորել դրանք: Չի բացառվում, որ կոնկրետ պաշտոնյաների բնակարաններում կատարված գողությունները եւս այդ բանդայի ձեռագիրը լինեն: Խումբը նաեւ մեքենաների գողություններով է զբաղված եղել:
Նաեւ տեղեկություններ է ստացվել, որ ԱԱԾ-ի ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել, որը դեռ շարունակվում է:Ճիշտ է՝ դանդաղ տեմպերով՝ շատ հարցեր «օդում կախելով», բայց այնուամենայնիվ քննում են: