Originally Posted by
voter
Էությունը Սերժի կամ ինչ որ մի նախարարի մեջ չէ, այլ հայ ժողովրդի գիտակցության, որը հիմա լրիվ լխկելու է սուտի «ապահովվության» զգացումից, թե հենա ռսները հա էլ Հայաստանում են մեր երկիրը կպահեն իսկ մենք զբաղվենք խոպանա, ռուսաստանա, ամերիկայա գործ անելով, ամառն էլ գանք Հայաստան սեվան, գեղարդ գյառնի քեֆ անենք գնանք...
Եթե մենք մեր երկրին տիրություն չենք անում պարզ ա վերջում տալու են ուրիշին սախով քոչեն պրծնի, Հայաստանում մենակ զինվորական, ոստիկան, բանկ ու առևվտրականները մնան, ոչ արտադրություն, ոչ արդյունաբերություն ոչ գիտություն է լինելու, տենց բոլոր դպրոցներն էլ պետք ա օտարլեզու ռուսական ու անգլիական սարքել քանի որ միակ նպատակը լինելու է լեզու սովորել գնալ ուրիշ երկրում կայանալ ...