Page 14 of 14 FirstFirst ... 41011121314
Results 92 to 98 of 98

Thread: Բա սենց բան կլինի՞

  1. #92
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    31

    Re: Բա սենց բան կլինի՞

    The Armenian women...
    Attached Images Attached Images  

  2. #93
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    31

    Re: Բա սենց բան կլինի՞


  3. #94
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    31

    Re: Բա սենց բան կլինի՞


  4. #95
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    31

    Re: Բա սենց բան կլինի՞

    Quote Originally Posted by Мукик View Post
    Es meki gluxnel keran





    http://www.mamul.am/am/news/2797/%D5...A1%D5%B6%D5%A8

  5. #96
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    31

    Re: Բա սենց բան կլինի՞

    Պաշտոններից ազատելով ու հրաժարականներով բան դուրս չի գա, սիրելիներս: Պաշտոններից ազատվածնեչն ու հրաժարական տվածները շատ արագ հայտնվում են այլ հավասարազոր պաշտոններում ու շարունակում նույն աշխատանքը այլ զորամասում: Իսկ ում են նշանակում նրանց փոխարեն. էլի նմանատիպ դեպքերի պատճառով պաշտոնից ազատված հրամանատարների; Ու ոչինչ էլ չի փոխվում, քանի որ հրամանատարներն իրենց խաներ են զգում իրենց պաշտոններում, չնայած որ վերջին ժամանակներում որոշ բաներ կանոնակարգվել են:

    Info quelle ... http://www.armtimes.com/28684#comment-19061

  6. #97
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    31

    Re: Բա սենց բան կլինի՞

    Էս էլ մեր ղարաբաղյան կլանի արդյունքը, չեք կարողանում երկիր պահել ազատեք այդ պաշտոնները մենք կպահենք...Պարոն Սերժիկ նախագահի աթոռից հեռացիր!!!



    Առանց մասնագետների:

    Հայաստանի ատոմային էլեկտրակայանի` ազատման դիմում գրած 158 աշխատակիցների եւ տնօրինության արդեն մոտ մեկ ամիս շարունակվող բանակցությունները երեկ ավարտվեցին կորուստներով: Ժամը 18.30-ին ավարտվեց ազատման դիմումների մակագրման գործընթացը, եւ 158 հոգին միասին լքեցին ՀԱԷԿ-ը:

    Ազատման դիմում ներկայացրած աշխատակիցները իրենց տնօրինությունից ի սկզբանե պահանջել էին աշխատավարձի 50 տոկոս բարձրացում, սակայն երեկ այլ` փոխզիջումային տարբերակ են առաջարկել: ՀԱԷԿ ռեակտորային արտադրամասի հերթափոխի պետ Գարիկ Խանգալդյանը փոխանցեց, որ իրենք որպես փոխզիջում առաջարկել են, որ նոյեմբերի 1-ից աշխատավարձը բարձրացվի 30 տոկոսով, բայց պայմանագրերում ամրագրվի նաեւ, որ եկող տարվա ապրիլի 1-ից մնացած 20 տոկոսի չափով բարձրացումը տեղի կունենա: Մի պահ թվացել է, որ աշխատակիցները եւ տնօրինությունը համաձայնության են հանգելու, սակայն իր վերադասների հետ խորհրդակցելուց հետո ՀԱԷԿ գործադիր տնօրեն Գագիկ Մարկոսյանը հրաժարվել է այդ տարբերակից եւս:

    «Մեր տնօրենը փորձել էր տասը տոկոսից ավելի բարձրացնելու խնդիրը լուծել, սակայն, Էներգետիկայի նախարարը թույլ չի տվել»,- ասաց Գարիկ Խանգալդյանը: Վերջինիս խոսքերով, նշված 158 հոգուց բացի ուրիշներ էլ են դիմումներ ներկայացրել: Կան նաեւ աշխատակիցներ, որոնք այժմ գտնվում են իրենց հերթական արձակուրդում եւ վերադառնալուց հետո կրկին ազատման դիմում են ներկայացնելու: «Այս պահին մնացել են միայն այն մասնագետները, որոնք այսօր, ներկա պահին կարողանում են ռեակտորը դադարի վիճակում անվնաս պահել»,- ասաց Խանգալդյանը: Նա հաստատեց տեղեկությունները, որ վերջին տարիներին ռուսները հետեւողականորեն հայ մասնագետներին հրավիրում են ռուսական ատոմակայաններում աշխատելու: Ըստ Խանգալդյանի, միայն անցած տարվա ընթացքում յոթանասունից ավելի մասնագետ տեղափոխվել եւ աշխատում է ռուսական ատոմակայաններում: «Ռեակտորի ավագ օպերատորը, որը ռեակտորնի ցեխում` «զոնայում» է գտնվում եւ կատարում իր գործը, այստեղ ստանում է 200-220 հազար դրամ աշխատավարձ, այնտեղ՝ 65 հազար ռուբլի` մոտ երկու հազար դոլար»,- ասաց նա:

    ՀԱԷԿ տուրբինային արտադրամասի հերթափոխի պետ Խաչիկ Խաչատրյանը, որը ատոմակայանում աշխատում է 1993-ից, ասաց, որ եթե ֆինանսների խնդիրը չլուծվի, ատոմակայանը չվերագործարկվի եւ երկար ժամանակ մնա դադարի ռեժիմում, ապա այն հայտնվելու է նույն այն վիճակում, որում հայտնվել էր Խորհրդային Միության իշխանությունների կողմից փակվելուց հետո եւ, ինչպես այն ժամանակ, տարիներ են հարկավոր լինելու, որ այն կարողանան վերագործարկել: Մյուս կողմից, հիմա իրավիճակն այլ է, եւ երկար ժամանակ դադարի ռեժիմում մնալուց հետո միջազգային կառույցները կարող են ընդհանրապես արգելել ՀԱԷԿ-ի վերաշահագործումը:

    Մինչ այժմ պաշտոնապես չի հրապարակվում, թե ատոմակայանի աշխատակիցների պահանջած չափով նրանց աշխատավարձը բարձրացնելու համար որքան գումար է հարկավոր: Ամենակոպիտ հաշվարկներով, եթե դիմում ներկայացրածների աշխատավարձերն, ասենք, 100 հազար դրամով բարձրացվի, ապա դրա համար ամսական 16 մլն դրամ կպահանջվի, իսկ տարվա կտրվածքով` 192 մլն դրամ: Տարբեր կարգի անիմաստ միջոցառումների, իշխանական ջահելների քեֆերի վրա կառավարությունը տարեկան հարյուրավոր միլիոն դրամներ է ծախսում, իսկ Հայաստանի ամենաստրատեգիական ձեռնարկության` ՀԱԷԿ-ի մասնագետներին մի փոքր նորմալ աշխատավարձ վճարելու համար, պարզվում է, գումար չկա:

    http://www.armtimes.com/sites/defaul...h/img/atom.JPG

  7. #98
    justice managements VIP Ultra Club
    Join Date
    Oct 2007
    Location
    germany
    Posts
    14,056
    Blog Entries
    93
    Thanks
    14,044
    Interesting posts: 2,181
    Posts signed 2,751 times as interesting
    Groans
    82
    groaned 40 Times in 21 Posts
    Rep Power
    31

    Re: Բա սենց բան կլինի՞

    Ստուգումները շարունակվում են:

    Երեկ տեղեկացրել էինք, որ «ՉԻ» տեղեկություններով` ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները, ինչպես նաեւ այդ գերատեսչության հատուկ ծառայություններն ու Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության աշխատակիցները լայնամասշտաբ ստուգումներ են սկսել ՀՀ խոշորագույն օլիգարխ Ռոբերտ Քոչարյանին վերագրվող արդյունաբերական ընկերություններում։ Խոստացել էինք իմանալ, թե ի՞նչն է պատճառը, եւ ինչ հատուկ տեղեկությունների հիման վրա է սկսվել «օպերացիան»։

    Եվ այսպես` երեկ տեղեկացանք, որ այդ ստուգումները սկսվել են Ռոբերտ Քոչարյանին վերագրվող Քաջարանի պղնձամոլիբդենային ընկերությունում, որի սեփականատերերից է գործարար Մաքսիմ Հակոբյանը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ` սկզբում հերթական ստուգումների նպատակով, ընկերություն են այցելել ՊԵԿ աշխատակիցները, այնուհետեւ Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության աշխատակիցներն են «մտել» ստուգումների։ Վերջիններս այցելել են շատ կոնկրետ նպատակով` ստուգելու ընկերության` պետության կողմից տրված վարկերի ծախսման արդյունավետությունը։ 2009 թվականին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ճգնաժամի հաղթահարման նպատակով ՌԴ-ից խոշոր վարկ «կպցրեց»` մոտ 500 միլիոն ԱՄՆ դոլար, որից 10 միլիոնը հատկացվեց հանքարդյունաբերությանը։ Այն ժամանակ այդպես էլ պաշտոնապես չհայտարարվեց, թե ում է տրվել այդ օժանդակությունը, փոխարենը ողջ մամուլը հեղեղված էր տարբեր տնտեսագետների հրապարակային հայտարարություններով այն մասին, որ այդ գումարը տրվել է Քաջարանի պղնձամոլիբդենային ընկերությանը, եւ տրվել է այն պարզ պատճառով, որ ընկերությունը վերագրվում է Ռոբերտ Քոչարյանին։ Թե ինչու է Սերժ Սարգսյանը հենց հիմա հիշել դրա մասին` կներկայացնենք հաջորդիվ։

Thread Information

Users Browsing this Thread

There are currently 1 users browsing this thread. (0 members and 1 guests)

Similar Threads

  1. Replies: 0
    Last Post: 27 May 09, 21:04
  2. Replies: 5
    Last Post: 08 Jul 08, 13:42
  3. Replies: 44
    Last Post: 13 Mar 08, 16:00
  4. Replies: 0
    Last Post: 01 Mar 08, 09:45
  5. Replies: 0
    Last Post: 26 Jan 08, 21:10

Posting Permissions

  • You may not post new threads
  • You may not post replies
  • You may not post attachments
  • You may not edit your posts
  •