Երեկ փորձեցինք ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանից ճշտել` արդոք փորձ արվե՞լ է ճշտել ԱԺ նախկին պատգամավոր Վանո Սիրադեղյանի գտնվելու վայրը և նրան էլ հրավիրատոմս ուղարկել` ՀՀ անկախության 20-ամյակի առիթով կազմակերպված ԱԺ բոլոր գումարումների պատգամավորների ընդունելությանը մասնակցելու համար:
''Անշուշտ'',- ասաց Գեղամ Ղարիբջանյանը` խորհուրդ տալով մանրամասները ճշտել արարողակարգի վարչության պետ Թաթուլ Սողոմոնյանից: Վերջինը հարցին ի պատասխան` ասաց. ''ՀՀՇ կուսակցություն ենք զանգել: Հայոցյան Վահագնի հետ ենք խոսել, ինքն էլ հրաժարվել է այս միջոցառմանը մասնակցել և շատ կոպիտ բաներ ասել'':