Վշտանում եմ, վհատվում ու նման ոչ սենտիմենտալ բաներ :Ճ
August 17, 2011
tags: Facebook, աղանդ, բլոգեր, էթիկա, ընդդիմություն, իշխանություն, լրագրող, լրատվամիջոց, կանթոիկոս, կրոն, մանրմավաճառ, ոստիկան, վհատվել, վշտանալ
by blansh
Էսօր էն մասին, թե հատկապես ինչը էնպես չի ու ինչն է հատկապես վշտացնում նվաստիս սոցիալական “բախչեքում”: Հիշեցում, սա անձնական բլոգ է, էստեղ պապան ու մաման ես եմ, ու պարտադիր չէ, որ կիսեք գաղափարներս, առավել ևս պարտադիր չէ, որ կարդաք այս գրառումը… Բայց եթե կարդաք ու հանկարծ պարզվի, որ դուք էլ ունեք նույն մտահոգությունը, իմաց տվեք, լա՞վ: Ուրախ կլինեմ “շոշափելի” ու “տեսանելի” ունենալ “մենակ ես չեմ, որ այսպես եմ մտածում” տեսլականը:Ճ
Ուրեմն սկսեցինք, ներկայացնում եմ ցանկը… Ինձ վշտացնում է.
- անհարկի, չափազանց մեծ քանակությամբ անհանդուրժողականությունը միմյանց հանդեպ, միմյանց ռոմատիկ ստատուսների, ուրախությունների-տխրությունների, երաժշտական ճաշակի և այլնի հանդեպ: Մի քիչ ռելաքս էլի, պարտադիր չէ՞ ամեն ինչի մեկնաբանեք, իրար բզգզեք: Մեռանք ասելով, սիրիր մերձավորիդ:Ճ
- անհանդուրժողականությունը աղանդավորականների հանդեպ, եկեղեցու հանդեպ, ցանկացած կրոնի, հավատալիքի ու ցանկացած ուղղության ներկայացուցչի հանդեպ – որպեսզի հասկանաք ինչ նկատի ունեմ, օրինակ Facebook-ում հայատառ որոնեք “դեմ ենք…”, “հեռացնել…”, “մորթել-փրթել…” կգտնեք էս խմբերն ու էջերը:Ճ
- անհանդուրժողականությունը քյարթու-ռաբիսականների հանդեպ - մի էջ աչքիս ընկավ ֆեյսբուքում, որտեղ դրվում են մարդկանց անձնական նկարներ օդնակլասնիկիներից, թե որտեղներից: Տղաներ ու աղջիկներ մեծ խաչերով ու սուր ծայրով երկարաճիտ կոշիկներով, սրբերի ֆոնին ֆոտոշոփային նկարներով ու… հիմա ամենաահավոր մասը, սա ավելի ահավոր է, քան սրածայր կոշիկները… մի խումբ իմ կողմից հարգելի ու սիրելի ֆեյսբուքյան ընկերներ այսպես ասած “ղժժում” են նկարների տակ մեկնաբանություններով… Ռուսի ասած` ժեստ’:Ճ
- անհանդուրժողականություն քաղաքական ճամբարների երիտասարդ ներկայացուցիչների միջև - “հիմա դու ինչակա՞ն ես”, “դե՞մ ես, թե՞ կողմ”, “ո՞ւմ կընտրես”… “պատասխանիր հարցմանը”, “միացիր եսիմինչ էջին կամ խմբին”… Էլ ոնց ասեմ, որ լրիվ ապաքաղաքական եմ ու կամանց-կամաց երևան եկող ընտրական գզվրտոցի նկատմամբ միայն լրագրողական, գործից հետո նաև մտահոգ քաղաքացու հետաքրքրվածություն ունեմ, բայց ոչ անձնավորված նախընտրություններ, “դեմ ու կողմ”-եր: Իրար ուտում եք, կռվում եք, իրար “ֆրենդերից” դուրս եք գցում, հարց պարզում… չի լինի՞ մի քիչ հանդուրժողական լինեք իրար նկատմամբ: Ու սա անում են էն երիտասարդները, որոնք տվյալ քաղաքական ուժերի ներկայացուցիչների մեջ ամենալուսավոր կետերն են ու համոզված եմ, նվազագույնը Հարվարդի բանակցային գրքերի մի քանի տասնյակ են “չրթել”, մի կողմ գցել: Դուք հո գիտե՞ք, որ բանավիճերում “դուռնոյ տոն” է համարվում անհատականացումն ու անձնական վիրավորանքները: Խնդիրներ և ոչ անհատներ, ընդհանուր գերակա շահ ունեք ի վերջո, բոլորս էլ ուզում ենք ավելի լավ երկրում ապրել: Ի՞նչ եք իրար եկել, չի սազում էլի…
- սոցիալական ցանցերում ներկայացված մեդիաների էթիկական, ավելի շուտ անէթիկական պահվածքը: Լրագրողը նյութ է “շեյր” անում, անհանդուրժողական, “մորթենք-փրթենք” ոճի մեկնաբանություն թողնում ու էսպես շարունակ… Անգամ չեմ էլ ուզում երկար-բարակ քննել սոցիալական մեդիայի և վերջինիս նկատմամբ ավանդական լրագրության մոտեցումները… Ճիշտ է հիմա բոլորը լրագրող ու բլոգեր են, բայց ամեն ինչ չէ, որ կարելի է վերցենել ու գցել համացանց պաշտոնական մեդիայի անունից… Եթե բլոգեր մեկին սա ներելի է, լրատվամիջոցին ոչ երբեք…
Ի դեպ, էս խոսքիս վրա լրատվական կայքերից մեկը
վիդեո հրապարակեց մարմնավաճառների մասին, որտեղ ակնհայտ երևում են դեմքերը, մարդիկ, խոսքը, պատմությունը… էլ չեմ ասում, որ գաղտնի ձայնագրության միջոցով է հավաքագրված ինֆորմացիան, ինչը արդեն վիճելի հարց է ու շարունակվում է չափվել “հանրության գերակա շահ” եզրույթով: Հիմա ո՞րն է այստեղ հանրության գերակա շահը. էդ կանանց դեմքերն ու բարեմասնությունները մանրամասն տեսնե՞լն ու իրենց “ծառայությունների” տեսակներին, գնացուցակին ծանոթանալը՞… Շատ տհաճ էր… առհասարակ “մորթենք-փրթենք” լրագրողը մի քիչ աչքիս սովոր չի: Մի կողմից օն-լայն մեդիաներն ակնհայտ բոլորից առաջ են ու լավ է, որ թեժ վիդեոներ են անում, մյուս կողմից, ախր, “շամշյանությունը”-ը մասնագիտական ցենզ չէ, ավելի լավ օրինակներ կան, ինքներդ լավերը շատ ունեք, ինչի հետևից եք ընկել…
Մի խոսքով, ինձ իրոք էս ամենը վշտացնում է: Սիրում եմ էս երԳիրը, բոլոր ես մարդկանց, անգամ եթե մեկ-մեկ էսպես վշտանում եմ ու հունից դուրս գալիս: Հավատում եմ, որ շատ ավելի լավ երկիր կարող ենք ունենալ… եթե ամեն մարդ իր գործով զբաղվի, ու ուրիշի եղածը քանդելու, փչացնելու, իմաստազրկելու, ջախջախելու փոխարեն, իրենը, հակադարձողը, ավելի լավը ստեղծի… ու տենց, ես իմ:Ճ Ավել-պակաս կներեք: