Ո՞վ սպանեց Ադրինե Արզումանյանին
Թահանգա քաղաքից 27-ամյա մի երիտասարդ այսօր կարող է ներգրավվել իր զարմուհուն սպանելու փաստով հարուցված գործի շրջանակներում որպես մեղադրյալ: Մայիսի 2-ին «Առաջին լրատվականը», հղում անելով The Glendale News Press-ին, տեղեկացրել էր, որ Լոս Անջելեսի մայրուղիներից մեկում հայտնաբերվել էր Գլենդել քաղաքի բնակիչ Ադրինե Արզումանյանի դիակը: Նախնական տվյալներով, նրան սպանել էին, ապա՝ դուրս նետել մեքենայից:
Լոս Անջելեսի շրջանի շերիֆության քննիչները ձերբակալել են Արամ Սարուխանյանին, որին բերման էին ենթարկել Huntington Memorial հիվանդանոցից։ Այստեղ նա հայտնվել էր ինքն իրեն հրազենային վնասվածք հասցնելու համար: Սա տեղի էր ունեցել նրա զարմուհու` Ադրինե Արզումանյանի դին հայտնաբերելուց կարճ ժամանակ անց:
Լոս Անջելեսի դատախազությունում հայտնել են, որ Սարուխանյանին դեռ չեն ներգրավել որպես մեղադրյալ, քանի որ պատրաստվում են նրան հարցաքննել, ինչը չեն արել նրա առողջական վիճակի պատճառով: Սարուխանյանը, որը այս պահին ազատության մեջ է գտնվում մեկ միլիոն դոլար գրավի դիմաց, հինգշաբթի օրը պետք է ներկայանա Փասադենա քաղաքի դատարան` Ադրինեի սպանության առնչությամբ: Սարուխանյանի նկատմամբ կասկածանքները նույնպես չեն մեկնաբանվում:
33-ամյա Ադրինեն ամուսնացած էր, ուներ վեց ամսական տղա: Այն համալսարանը, որտեղ մագիստրատուրայում սովորում էին Ադրինեն և նրա ամուսինը, բացել է հիմնադրամ, որտեղ հանգանակություններ են արվում նրանց վեց ամսական որդու համար: